Հյուրատուն
Հյուրատուն (անգլ.՝ guest house)[1][2], զբոսաշրջության ոլորտում լայնորեն տարածում գտած հասկացություն, նման է հյուրանոցին։ Ի տարբերություն հյուրանոցի, հյուրատունն ունի մի շարք պարամետրեր, որոնք կեցության պայմանները մոտ են դարձնում տնայինին։
Հյուրատունը առանձնատուն է, որի սեփականատերն այն վարձով (վարձակալությամբ) է տալիս ամբողջությամբ կամ առանձին սենյակներով։ Հաճախ, անձամբ սեփականատերը և նրա ընտանիքը ապրում են նույն առանձնատանը, սակայն տարբեր հարկերում կամ տան առանձին հատվածում։ Տարատեսակ ծառայությունների տրամադրմամբ հյուրատան սեփականատերը գործում է իր հայեցողությամբ և վերահսկվում է բազմաթիվ պետական կառույցների կողմից, որոնց վերահսկողության ներքո են նաև հյուրանոցները։ Այս ամենն ունի իր դրական և բացասական կողմերը։
Հարկայնությունը և բնակելի առանձնատների տարածքը, ինչպես նաև սենյակների և համարների քանակը չեն կանոնակարգվում։ Սակայն, հիմնականում, դրանք երկհարկանի կամ եռահարկ շենքեր են, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 400 մ² և սենյակների քանակը մոտավորապես՝ 10-20: Հյուրատան ազատ տարածքը, որը հիմնական մասն է կազմում, զբաղեցնում է հենց սեփականատերը։
-
Հյուրատուն «Ալթմիսա» Էստոնիայում
-
Հյուրատուն Կադյակում (Ալյասկա, ԱՄՆ)
-
Հյուրատուն Սերաբում (Իրան)
-
Հյուրատուն «Լեսո» (Իսպանիա)
-
«Տուն ամպերի մեջ» (Անգլիա)
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Что такое гестхаус» (ռուսերեն). www.control-point.ru Дарья Власова. 24 июня 2013. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Путешествия и туризм энциклопедия: Гестхаус» (ռուսերեն). Nashaplaneta. Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուրատուն» հոդվածին։ |