Bad Luck Blackie («Անհաջողակ սևուկը» կամ «Եթե սև կատուն ճանապարհն է անցնում »), կարճամետրաժ մուլտիպլիկացիոն կատակերգական ֆիլմ, որը թողարկվել է 1949 թվականին Metro-Goldwyn-Mayer ընկերության կողմից (ռեժիսոր՝ Թեքս Էվերի, պրոդյուսեր՝ Ֆրեդ Կուիմբի, սցենարիստ՝ Ռիչ Հոգան, մուլտիպլիկատորներ՝ Հրանտ Սիմմոնս, Վոլտեր Քլինթոն, Պրեստոն Բլեյր, Լուի Շմիդտ, կոմպոզիտոր՝ Սքոթ Բրեդլի)։

Bad Luck Blackie
Bad Luck Blackie
Տեսակկինոնկար և կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և կինոկատակերգություն
ՌեժիսորԹեքս Էվերի
ՊրոդյուսերՖրեդ Քուիմբի
ԵրաժշտությունՍքոթ Բրեդլի
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՄետրո Գոլդվին Մայեր
ԴիստրիբյուտորՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն7 րոպե
Թվական1949

Ըստ մուլտիպլիկացիայի պատմաբան Ջերի Բեկանի տարբերակի՝ մուլտֆիլմը զբաղեցնում է 15-րդ տեղը՝ 50 մեծագույն մուլտֆիլմների շարքում[1]։

Սյուժե

խմբագրել

Մուտֆիլմն սկսվում է այն տեսարանից, որտեղ կոպիտ բուլդոգը տանջում է սպիտակ փիսիկին։ Փորձելով փախչել իրեն տանջողից՝ փիսիկը հանդիպում է թափառական սև կատվին, որն առաջարկում է նրան լուծել շան հետ ունեցած խնդիրը (նրա այցեքարտի վրա նշված էր՝ «Bad Luck Company. Paths Crossed — Guaranteed Bad Luck» — «Անհաջողություն» ընկերություն։ Ճանապարհը կտրեցին՝ անհաջողությունը ապահովված էՍև կատուն փիսիկին ցույց է տալիս իր հնարավորությունները՝ մոտեցող բուլդոգի ճանապարհը կտրելով, և հենց այդ պահին շան գլխին ընկնում է ծաղկամանը, և նա ուշագնաց է լինում։Սև կատուն փիսիկին հանձնում է սուլիչ և ասում է, որ եթե պետք լինի թող ուղղակի սուլի[2]։ Հետո ֆիլմի ընթացքում բուլդոգը բազմիցս փորձում է ազատվել փիսիկից։ Բայց ամեն անգամ նա հասցնում է սուլել, և հենց այդ պահին բուլդոգի ճանապարհը կտրում է սև կատուն, և բուլդոգի հետ տեղի է ունենում ողբերգական անհաջողություն (ավելի հաճախ որևէ ծանր առարկա՝ զնդան կամ սեյֆ է ընկնում նրա գլխին)։

Ֆիլմի ավարտին բուլդոգը սև կատվին ներկում է սպիտակ գույնով, և անհաջողության ազդեցությունն անհետանում է։ Բայց սպիտակ փիսիկը գալիս է օգնության իր փրկչին՝ ներկվելով սև գույնով և կրկնելով ճանապարհը կտրելու հնարանքը։

Մշակութային ազդեցություն

խմբագրել
  • 1952 թվականին Warner Bros. ստուդիան «Merrie Melodies» շրջանակներում թողարկում է կարճամետրաժ անգլ.՝ Feed the Kitty մուլտֆիլմը, որը հանդիսատեսին ներկայացնում է երկու նոր գործող անձանց՝ Մարկ Անտոնի անվամբ բուլդոգին և Պուսսիֆուտ (անգլ.՝ Pussyfoot) փիսիկին։ Ֆիլմի հիմքում ընկած է ամբողջովին հակառակ իրավիճակը ․ բուլդոգը ընկերացել է փոքրիկ փիսիկի հետ և վերցրել է նրան իր պաշտպանության տակ։
  • Ֆրանսիական «Օգին և ուտիճները» մուլտֆիլմի «Vendredi 13» սերիան «Bad Luck Blackie» մուլտֆիլմի անմիջական ազդեցությունն է կրում։ Սերիայի գործողությունները տեղի են ունենում ամսի 13-ի չորեքշաբթի օրը։ Ուտիճները, իմանալով, որ սերիալի գլխավոր հերոս Օգին սնահավատ է, նրան հունից հանում են՝ պատճառելով զանազան տհաճություններ։ Սերիայի ավարտին Օգին, սև գույնով ներկվելով, ինքն է հետապնդում իրեն չարչարողներին, և նրանց հետ տեղի են ունենում ողբերգական իրադարձություններ՝ ավարտվելով պահարանի, ավտոբուսի, ծովային նավի, թռչող ափսեի և լուսնի ընկնելով։

Կարծիքներ

խմբագրել

Թողարկվել է «MGM/UA Home Video» վիդեոընկերություն կողմից VHS-ում։ Բացի սրանից, հավաքածուում պարունակվում էին նաև այլ կարճամետրաժ մուլտֆիլմեր՝ «Կատուն, որը ատում է մարդկանց» (անգլ.՝ The Cat that Hated People), «Վաղվա օրվա տունը» (անգլ.՝ The House of Tomorrow), «Հոգնած շան պես» (անգլ.՝ Doggone Tired) և ուրիշներ։ ՍՍՀՄ-ում և Ռուսաստանում 1980 և 1990-ական թվականներին տարածվել է Դոխալովի, Օշուռկովի և ուրիշների հեղինակային մենաձայն թարգմանություններով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The 50 Greatest Cartoons: As Selected by 1,000 Animation Professionals, Jerry Beck.
  2. Тему спасителя, которого можно вызвать свистком, можно рассматривать как отсыл к выпущенной в 1944 году серии «The Bodyguard» мультсериала Том и Джерри компании MGM.

Արտաքին հղումներ

խմբագրել