«Սև կատու», գրական-երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1912-1913 թվականներին, Կոստանդնուպոլսում։ Խմբագրապետ՝ Օտյան, արտոնատեր՝ Գալֆայան։

Սև կատու

«Կատուների վեհաժողովը» այլաբանական թերթոնում (N2, 1912) բոլշևիկյան գաղափարախոսության դիրքերից քննադատել է եվրոպական դիվանագիտության դիրքը հայոց հարցում։ Ծաղրել է հայոց պատրիարքարանի գործունեությունը հասարակական կյանքում, պոլսահայ մամուլի՝ Թուրքիայի քաղաքական կացության փոփոխության հետ հույսեր կապող ներկայացուցիչներին։ Շաբաթաթերթի թիրախն են եղել երիտասարդության շրջանում առկա ենթադրյալ օտարամոլությունը և այլ «վատ բարքեր»։ Պարբերականում հիմնականում տեղ են գտել Օտյանի երգիծական գործերը։ Աշխատակցել են Ակայանը, Ա․ Անտոնյանը, Թեքեյանը, Պարսամյանը, Կյուրճյանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։