Atom Heart Mother («Ատոմային սրտով մայրը»), Բրիտանական Փինք Ֆլոյդ ռոք խմբի 5-րդ ստուդիո ալբոմը, թողարկված 1970 թվականի հոկտեմբերի 10-ին։ «Atom Heart Mother»-ը հասել է առաջին տեղին բրիտանական հիթ-շքերթներում և 55-րդ տեղին ԱՄՆ-ում։

Atom Heart Mother
Atom Heart Mother ալբոմի ետնանկարը
Փինք Ֆլոյդի
Թողարկված1970 թվականի
հոկտեմբերի 10
ՁայնագրվածAbbey Road Studios
1970 թվական
փետրվարից օգոստոս
ԺանրԷկսպերիմենտալ ռոք, Փսիխոդելիկ Ռոք, Պրոգրեսսիվ ռոք
Տևողություն52 րոպե 44 վայրկյան
Լեզուանգլերեն
ԼեյբլHarvest Records
ՊրոդյուսերՓինք Ֆլոյդ, Նորման Սմիթ
Մասնագիտական ակնարկ
Փինք Ֆլոյդի ալբոմների ժամանակագրություն
Ummagumma (1969) Atom Heart Mother (1970) Meddle
(1971)

Ալբոմի անունը դրվեց այն բանից հետո, երբ նրանք ստիպված էին Փարիզյան Բի-Բի-Սի թատրոնում ձայնագրվելուց հետո անվանել առաջին երգը։

Սկավառակի առաջին կողմը զբաղեցնում է խմբի բոլոր չորս անդամների համատեղ աշխատանքը, որն արտահայտում է ալբոմի միտքը՝ Դեյվիդ Գիլմորի մտահղացմամբ։ Սյուիտի համահեղինակն է Ռոն Գիսինը։

Ալբոմի երկրորդ կողմըզբաղեցնում են հետևյալ ստեղծագործությունները. «If», գրված ու կատարված Ռոջեր Ուոթերսի կողմից; «Summer '68» գրված ու կատարված Ռիչարդ Ռայթի կողմից; «Fat Old Sun» գրված ու կատարված Դեյվիդ Գիլմորի կողմից։ Երկրորդ կողմը եզրափակում է Մեյսոնի, Գիլմորի, Ռայթի և Ուոթերսի համատեղ երգը՝ «Alan’s Psychedelic Breakfast»։

Ալբոմի պատմությունը խմբագրել

Ալբոմը ձայնագրվել է Էբբի Րոուդ ստուդիայում (Abbey Road Studios)։ Ձայնագրման ինժեներներն էին Ալան Պարսոնսը (Alan Parsons) և Փիթեր Բոունը (Peter Bown), իսկ ալբոմի պրոդյուսերը Նորման Սմիթն էր (Norman Smith)։ Նվագախմբային դասավորվածությամբ զբաղվել է Ռոն Գիսինը (Ron Geesin), հենց նրա շնորհիվ խմբին հաջողվեց միավորել երգի կտրտված հատվածները։ Կվադրոֆոն ձայնագրման բնագավառում այս ալբոմը խմբի առաջին փորձն էր։

Ալբոմի սկզբնական անվանումները՝ «Untitled Epic» (Անանուն էպոս) և «The Amazing Pudding» (Հրաշալի պուդինգ), երաժիշտներին թվացին խիստ «թեթևաբարո»։ Ռոն Գիսինն առաջարկեց համապատասխանող անվանում ընտրել «Evening Standard» շաբաթաթերթի ենթավերնագրերի ցանկից։ Արդյունքում Նիք Մեյսոնն առաջարկեց օգտագործել «Nuclear Drive for Woman's Heart» հոդվածի վերնագիրը։ Այդ հոդվածը պատմում էր մի 56-ամյա կնոջ մասին, ում օրգանիզմում «ատոմային սրտակարգավորիչ» էր տեղադրված։

Ետնանկար խմբագրել

Ալբոմի դիզայնով զբաղվել է Սթորմ Թորգեսոնի «Hipgnosis» ստուդիան։ Ետնանկարի համար ընտրվել է Լալաբել III անունով կովը։ Կովն ընտրվել էր այն պատճառով, որ Փինք Ֆլոյդի երաժիշտները փորձումէին ազատվել «տիեզերական» ռոքի իշխանությունից, և փորձում էին անել այնպես, որ այն կապ չունենար երաժշտության հետ։ Երկարատև որոնումներից հետո Տորգերսոնի ընկերներից մեկը հիշեց Էնդի Ուորհոլի հայտնի կովերով նկարը։ Սթորմը նկարեց առաջին պատահած կովին։ Արդյունքում, նրա խոսքերով, ստացվեց «…բավականին ընդհանրացված կովի նկար։ Այս կովը կարծես տիպական է»[1]։

Ալբոմի օրիգինալ հրապարակման մեջ գրառում չկար կոմպոզիցիաների ու հեղինակների մասին։ Երկրորդ հրապարակման ժամանակ սկավառակի վրա գրվեց խմբի ու ալբոմի անունները։

1994 թվականի վերահրապարակման ժամանակ հրապարակվեցին նույն կովի ևս մի քանի նկար։

Ձայնագրման մասնակիցներն ալբոմի մասին խմբագրել

Atom Heart Mother-ն, իմ կարծիքով, հիանալ օրինակ է այն փաստի, որ անհրաժեշտ է ազատվել աղբից ու ոչ ոքի չլսել... Այն այնքան լիքն է, բայց կարծես ոչնչի մասին։

Ռոջեր Ուոթերս - Rock Over London Radio Station - 15 March 1985, for broadcast 7 April/14 April 1985.

Ի՞նչ եք մտածում դուք այսօր այնպիսի հին ձայնագրությունների մասին, ինչպիսիք են Atom Heart Mother-ն ու Ummagumma:
Կարծում եմ նրանք երկուսն էլ սարսափել էին։ Դե, Ummagumma-ի կենդանի սկավառակը, հնարավոր է, այնքան էլ վատը չէ, բայց անգամ այն է վատ ձայնագրված։

Դեյվիդ Գիլմոր - Der Spiegel No. 23 - 5 June 1995

…ժամանակը, որն անց եմ կացրել Ռոջերի հետ, հիանալի էր, օրինակ The Dark Side Of The Moon ալբոմի ժամանակ։ Եվ անգամ Atom Heart Mother-ի ձայնագրման ժամանակ, որն իմ կարծիքով մերամենաթույլ ալբոմն է…

Իմ կարծիքը «Atom Heart Mother»-ի թրեքի մասին հետևյալն է. փառավոր մտահղացում է, անհրաժեշտ ր ավելի լավ աշխատել

Նիք Մեյսոն. Inside Out[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Atom Heart Mother - Trivia and Quotes, Pink Floyd Co». Արխիվացված է օրիգինալից 1999 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
  2. Նիք Մեյսոն, Երկարություն և լայնություն։ Pink Floyd-i անձնական պատմություն (Inside Out: A Personal History of Pink Floyd) (Ամֆորա), Спб. 192 էջ 468, էջեր 192 — 192 էջ, ISBN 978-5-367-00721-3։