Artpop (ոճավորված ARTPOP), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա երրորդ համանուն ալբոմից, թողարկվել է 2013 թվականի նոյեմբերի 11-ին։ Երգի հեղինակներն են Լեդի Գագան, Փոլ «DJ White Shadow» Բլերը, Dino Zisis-ը, Nick Monson-ը։ «Artpop»-ը առաջին երգն է, որը գրվել է ալբոմի համար, և այն երգը, որի վրա առավելագույն ժամանակ է պահանջվել։

«Artpop (երգ)»
Լեդի Գագաի երգը
Ժանրտեխնո
Լեզուանգլերեն
ՀեղինակԼեդի Գագա

Նախադրյալներ

խմբագրել

«ARTPOP»-ը առաջին երգն է, որը Գագան գրել է ալբոմի համար։ Երգչուհին նրա վրա ավելի երկար է աշխատել, քան մյուսների վրա։ Երգն առաջին անգամ հիշատակվել է 2012 թվականի օգոստոսի 3-ին, երբ Գագան Instagram-ի և LittleMonsters.com իր էջերում լուսանկար է հրապարակել իր նոր «ARTPOP» դաջվածքի պատկերով[1]: Այնուհետև նույն օրը երգչուհին Instagram-ի էջում տեղադրել է լուսանկար՝ երգից հետևյալ բառերով. «We could, we could belong together. ARTPOP»[2]: Օգոստոսի 7-ին հրապարակվել է երկրորդ նկարը՝ հետևյալ գրությամբ․ «A hybrid can withstand these things, my heart can beat with bricks and strings, my ARTPOP could mean anything»[3]։

«ARTPOP» դեմոտարբերակը հայտնի է որպես «Swan Song»։ 2012 թվականի հուլիսին երկրպագուները Նյու Յորքում Գագայի մեքենայից լսել են «ARTPOP» դեմոյի մի հատված։ Այնուհետև YouTube վիդեոհոսթինգում սկսել են հայտնվել երկրպագուների տարբեր տեսանյութեր, որոնք նկարահանվել էին Գագայի մեքենայի մոտ։ Դրանց վրա կարելի է լսել երգի տողերը՝ «... music not a bling»։

Երգի մասին

խմբագրել

Musicnotes.com կայքում հրատարակված նոտաներում երգը ունի դանս-փոփ տեմպ՝ րոպեում 117 հարված։ Այն գրված է ռեմինոր տոնայնությամբ և ունի Dm-Gm-F-C ակորդների հաջորդականություն։ Գագայի վոկալ տիրույթը փոքր օկտավայի ֆա-ից մինչև առաջին օկտավայի լյա է։

Կենդանի կատարումներ

խմբագրել
 
Lady Gaga ARTPOP London

Գագան «ARTPOP» երգն առաջին անգամ կատարել է 2013 թվականի սեպտեմբերի 1-ին iTunes Festival-ում ունեցած ելույթի ժամանակ[4]: Ներկայացման սեթ-ցուցակում «ARTPOP»-ը ութ երգերից երրորդն էր։ «MANiCURE» երգի և դաշնամուր-ինտերլյուդի հետ ելույթի ժամանակ Գագան հանել է իր հագուստը, և մնալով ծովային խեցիներից պատրաստված բիկինիով և բաց շագանակագույն փարթամ կեղծամով, սկսել է կատարել երգը։ The Huffington Post-ից Ash Percival-ը գովեց կատարումը՝ ասելով, որ երգը «խոստումնալից էր թվում բեմում»[5]: Capital FM կայքի ակնարկում երգը համարել է Գագայի 2009 թվականի «Paparazzi» հիթին նման[6]։ Digital Spy-ից Ռոբերտ Քոսպեյն գոհ է եղել դանդաղ տեմպով կոմպոզիցիայից և այն գնահատել 5-ից 3,5 աստղ[7]: The Guardian-ից գրող Քիթի Էմփայրը քննադատել է կատարողի մարմնի վրա հագուստի գրեթե իսպառ բացակայությունը, բայց ընդհանուր առմամբ գովել է ելույթը[8]:

«ARTPOP» երգով ելույթի հաջորդ վայրը դարձավ ArtRave-ի երկօրյա խնջույքը ալբոմի թողարկման կապակցությամբ[9]։ 2013 թվականի նոյեմբերի 10-ին «ARTPOP»-ը երկրորդ երգն էր «Aura»-ից հետո։ Հագնված ըստ New York Post-ի Հարդիպ Ֆուլի՝ «որպես S&M-ի և Michelin մարդուկի հագուստների համադրություն», Գագան երգի կատարման ժամանակ ճանապարհ է անցել երկրպագուների բազմության միջով, որպեսզի բարձրանա գլխավոր բեմ և այնտեղ կատարի երգերի հիմնական մասը[10]։

Գագան երգը կատարել է Lady Gaga and the Muppets' Holiday Spectacular շոուի ժամանակ (դա Գոհաբանության օրվա կապակցությամբ նրա երկրորդ հատուկ հեռուստատեսային թողարկումն է, առաջինը կայացել է 2011 թվականին), որը հեռարձակվել է ԱԲԿ հեռուստաալիքով 2013 թվականի նոյեմբերի 28-ին։ Հյուրը եղել է Էլթոն Ջոնը[11]։ 1974 թվականին Ջոնի «Bennie and the Jets» երգով հանդես գալուց հետո դուետը սկսեց կատարել «ARTPOP» երգը։ Նրանք նստած էին միմյանց դիմաց և երկու կողմերում դաշնամուր էին նվագում։ Կրկներգում նրանք միացել են բեք վոկալ կատարողներին[12]։ Billboard-ի Քրիս Ուիլմանը Ջոնին անվանել է լավագույն հյուր կատարողը հատուկ հեռուստաեթերում[13]։

 
Լեդի Գագան կատարում է «ARTPOP» երգը ArtRave: The Artpop Ball Tour-ում, 2014 թվական

Նա նաև ելույթ է ունեցել 2014 թվականի փետրվարի 18-ին The Tonight Show Starring Jimmy Fallon-ում։ Այս ելույթը Լեդի Գագայի վերադարձն էր ԶԼՄ-ների ուշադրությանը, քանի որ մինչ այդ նա կարճատև արձակուրդում էր դեպրեսիայի պատճառով, որը ի հայտ էր եկել երգչուհու հանդեպ դավաճանության և նոր նյութի վրա աշխատելու ֆոնին[14] Նա կրում էր սպիտակ զգեստ և երկար սպիտակ կեղծամ։[15]։ Երգը սկսվել է ակուստիկ մասից: Գագան նվագել է բյուրեղյա դաշնամուր, որը գտնվում էր բեմի վերջում։ Երկրորդ հատվածում սկսեցին նվագել էլեկտրոնային բիթերը, և «ARTPOP»-ի ակուստիկ տարբերակը սահուն անցավ ստուդիական տարբերակի։ Գագան իջել է բեմի ճակատային հատված և շարունակել կատարել երգը և պարել[16]: Idolator-ից Կարլ Վիլիոտը գովել է կատարումը՝ ավելացնելով, որ այն օգնեց իրեն էլ ավելի գնահատել երգը: Ելույթի մասին դրական արձագանք է թողել նաև Մելինդա Նյումանը HitFix-ից՝ ասելով, որ «Գագան հիանալի է, երբ նա կատարում է իր երգերը դաշնամուրի վրա նվազագույն նվագակցությամբ»[15]։

2014 թվականին Գագան մեկնել է իր չորրորդ համաշխարհային շրջագայության՝ ArtRave: The Artpop Ball Tour, որտեղ նա այս երգով բացել է շոուն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Lady Gaga on Instagram: "New ink new album"». Արխիվացված է օրիգինալից 2016-01-13-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Instagram post by Lady Gaga • Aug 3, 2012 at 12:31pm UTC». Արխիվացված է օրիգինալից 2016-01-13-ին. Վերցված է 2017-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Instagram post by Lady Gaga • Aug 7, 2012 at 4:20pm UTC». Արխիվացված է օրիգինալից 2018-04-08-ին. Վերցված է 2017-07-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Lady Gaga Concert Setlist at iTunes Festival 2013 on September 1, 2013 | setlist.fm». Արխիվացված է օրիգինալից 2018-04-25-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Lady Gaga iTunes Festival Review: Mother Monster Previews New 'ARTPOP' Tracks At London's Roundhouse | HuffPost UK». Արխիվացված է օրիգինալից 2013-09-04-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Lady Gaga iTunes Festival 2013: 'ARTPOP' New Songs Track By Track Guide - Capital». Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Lady Gaga at iTunes Festival - Review». Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «iTunes festival: Lady Gaga; Rizzle Kicks – review | Music | The Guardian». Արխիվացված է օրիգինալից 2014-03-05-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Watch Lady Gaga's 'ArtRave' Concert Live-Stream | SPIN». Արխիվացված է օրիգինալից 2015-04-03-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Lady Gaga battles crowds at 'Art Rave' party». Արխիվացված է օրիգինալից 2014-08-04-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. Watch Lady Gaga and Elton John’s riotous Thanksgiving jam
  12. «Lady Gaga, Elton John perform 'Gaga and the Jets' on Muppets Thanksgiving special - NY Daily News». Արխիվացված է օրիգինալից 2014-03-02-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Lady Gaga Recruits Elton John, RuPaul for Muppets Thanksgiving Special | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2014-02-19-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Watch Lady Gaga Perform "ARTPOP" On 'Tonight Show Starring Jimmy Fallon'». Արխիվացված է օրիգինալից 2014-03-02-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. 15,0 15,1 «Lady Gaga performs 'Artpop' on 'The Tonight Show with Jimmy Fallon'». Արխիվացված է օրիգինալից 2017-08-28-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Lady Gaga Brings 'ARTPOP' Title Track To 'Jimmy Fallon': Watch | Billboard». Արխիվացված է օրիգինալից 2015-11-09-ին. Վերցված է 2017-07-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)