ArtRave: The Artpop Ball Tour (artRAVE: The ARTPOP Ball), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի չորրորդ համաշխարհային համերգային շրջագայությունը՝ հօգուտ նրա Artpop երրորդ ստուդիական ալբոմի։ Շրջագայությունն սկսվել է 2014 թվականի մայիսի 4-ին Ֆլորիդա նահանգի Ֆորտ-Լոտերդեյլ քաղաքում։ Իր համերգային շրջագայության կառուցվածքը նա վերցրել է ArtRave-ից, որը ծրագրել է երգչուհի և նկարչուհի Ջեֆ Կունսը։

ArtRave: The Artpop Ball Tour
Изображение логотипа
Լեդի Գագա
Անցկացման վայրՀյուսիսային ԱՄերիկա,
Ասիա,
Օվկիանիա,
Եվրոպա
ԱլբոմArtpop
Տուրի սկիզբմայիսի 4, 2014
Տուրի ավարտնոյեմբերի 24, 2014
Համերգներ
79 Ամբողջությամբ,
38 Հյուսիսային Ամերիկայում,
30 Եվրոպայում,
6 Օվկիանիայում,
5 Ասիայում
Տուրերի ժամանակագրություն
Born This Way Ball? ArtRave: The Artpop Ball Tour Cheek to Cheek Tour?
ladygaga.com/artrave-the-artpop-ball

ArtRave-ի ժամանակ. The Artpop Ball Tour Լեդի Գագան այցելել է քաղաքներ, որտեղ Born This Way Ball Tour համերգային շրջագայության շրջանակներում նշանակված համերգները չեղյալ են հայտարարվել երգչուհու ստացած վնասվածքի պատճառով։ Մինչ համերգային շրջագայության սկսելը Գագան անցկացրել է շոու, որը բաղկացած է եղել յոթ համերգներից Roseland Ballroom-ում, նաև ելույթ է ունեցել Տեխասի SXSW փառատոնի ժամանակ։ Համերգային շրջագայության ժամանակ բեմը ներկայացրել է սպիտակ ամրոց-քարանձավ։

Համերգային շրջագայության գովազդի համար Լեդի Գագան համագործակցել է Մեծ Բրիտանիայի երկրորդ հեռախոսային ցանցի և ամերիկյան Աբսոլյուտ բրենդի հետ։ Տոմսերի վաճառքի մեծ ցուցանիշի շնորհիվ Գագան ավելացրել է ևս մի քանի համերգներ։ Տոմսերի վաճառքի ցածր ցուցանիշի վերաբերյալ ասեկոսեները հերքվել են Live Nation-ի ներկայացուցիչ Արթուր Ֆոգելի կողմից։

Նախադրյալներ խմբագրել

 
Լեդի Գագան ArtRave համերգային շրջագայության ժամանակ

Artpop ալբոմի թողարկումից առաջ Գագան Նյու-Յորքում անցկացրել է փակ միջոցառում, որին ներկայացվել են երգեր ալբոմից և արձաններ, որոնք ստեղծել է Ջեֆֆ Կուսը։ Համերգային շրջագայության հիմքում ընկած է եղել այդ շոուն։ ArtRAVE: The ARTPOP Ball Tour-ում երգչուհին այցելել է այն բոլոր քաղաքներ, որոնցում չեղյալ են հայտարարվել նախորդ շրջագայության համերգները[1]։

artRAVE: The ARTPOP Ball հրաշալի համերգային շրջագայության առաջին համերգի ժամանակ (Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում) կուլիսների հետևում Լեդի Գագան երկրպագուներին պատմել է, որ նա չի պատրաստվում այցելել Լատինական Ամերիկա նոր շրջագայությունով։ Գագան նախընտրում է այս անգամ անցկացնել ավելի փոքր համերգային շրջագայություն, որպեսզի պահպանի իր առողջությունը և ժամանակ ունենա հաջորդ նախագծերին պատրաստվելու համար։ Բայց 2014 թվականի հունիսին համացանցում հայտնվեցին ասեկոսեներ այն բանի մասին, որ Գագան, միևնույն է, այցելելու է Լատինական Ամերիկա։

Մինչ համերգային շրջագայության սկսվելը Լեդի Գագան ելույթ է ունեցել Տեխասի փառատոնի ժամանակ[2]։ Համերգը հովանավորվել է Born This Way Foundation-կողմից[3][4][5]։ Ելույթը ենթարկվել է լուրջ քննադատության՝ կապված «Swine» երգի համարի կատարման հետ[6]։ Կատարման ժամանակ բեմ է դուրս եկել նկարչուհի Միլլի Բրաունը, որը երգչուհու վրա է նետել կանաչ և կարմիր ներկեր։ Որոշ երկրպագուներ կատարումը համարել են Բուլեմիայի պրոպագանդա։ Սակայն և՛ Միլլին, և՛ Գագան անվանել են դա արվեստի խռովություն, բայց ոչ մարսողության խանգարում[7][8]։

Համերգի բնութագիրը խմբագրել

 
Լեդի Գագան ArtRave համերգային շրջագայության ժամանակ

Շոուն սկսվում է միջերգով, որի ժամանակ բեմում կատարվում է պարային համար փուչիկներով։ Լեդի Գագան հայտնվում է բեմի տակից ոսկե լողազգեստով, թևերով և «Կունսի գնդով» կրծքի վրա և սպիտակ «կառա» կեղծամով (որոշ համերգների ժամանակ օգտագործվել է հագուստ, որը նման է «Applause»-ի ժամանակ օգտագործված հագուստին, թևերը «թիթեռ» և դռեդլոկ կեղծամ)։ Նա սկսում երգել «Artpop» և «G.U.Y.» երգերը, հանելով թևերը և օգտագործելով տեսահոլովակի պարը։ «G.U.Y»-ից անցնում է «Donatella»-ի։ Հետո Գագան կատարում է «Fashion!» երգը դաշնամուրի առջև։ Հետո երգչուհին լքում է բեմը հագուստը փոխելու համար։ Հաջորդ մասն սկսվում է «Venus» երգից, որի ժամանակ բեմից «աճում են» փչովի ծաղիկներ։ Գագայի հագին ծովի խեցիներից պատրաստված բիկինի է, որը նման է նրա հագի զգեստին iTunes Festival-ի ժամանակ, և ծավալային խարտյաշ կեղծամ։ Փոքր ճառից հետո սկսվում է «Manicure» երգը և «Cake Like Lady Gaga» երգի վերափոխված տարբերակը։ Գագան անհետանում է կերպարի հաջորդ փոփոխման համար և որոշ ժամանակ անց վերադառնում է սպիտակ հագուստով և կարճ սպիտակ կեղծամով։ Կատարվում են հատվածներ «Just Dance», «Poker Face» և «Telephone» երգերից։ «Just Dance»-ի կատարման համար օգատգործվում է ստեղնակիթառ, որը ունի ծովաձիուկի տեսք։ Հետո հագուստը փոխվում է։

 

Սկսվում հաջորդ գործողությունը, որի ժամանակ Գագայի հագին բաց կապույտ լողազգեստ է փչված շոշափուկներով՝ որպես շլեյֆ, և գլխարկ (նաև օգտագործվել է հագուստի սև և սև-սպիտակ տարբերակները)։ Կատարվում է հատվածներ «Partynauseous» և «Paparazzi» երգերից։ Հետո երգչուհին հանում է «շոշափուկները» և մնում է միայն լողազգեստով։ Պարողները բեմ են բերում թափանցիկ գահ՝ նման «հրեշի թաթի», որի վրա Գագան երգում է «Do What U Want» երգը։ Հետո թափանցիկ «գահը» փոխվում է պողպատագույն «գահի», որը տեղադրված է բարձրացող ցիլինդրային հարթակի վրա։ Բեմի վրայով Գագան մոտենում է դաշնամուրին և կատարում է «Born This Way» երգի ակուստիկ տարբերակը՝ երգրպագուներից մեկին կանչելով բեմ։ Հանրության հետ կարճատև զրույցից հետո սկսվում է «Jewels n' Drugs» երգը, որի վերջում Գագան անհետանում է բեմի տակով։

 
Լեդի Գագան ArtRave համերգային շրջագայության ժամանակ

Գագան հայտնվում է բեմի վրա սև լատեքսային տոպիկով և լոսինաներով (հունիսի 26-ից փոխվել է բաց սև լողազգեստի լատեքսային ժապավեններից) և կանաչ կեղծամով։ Սկսվում է «Aura» երգը, որից հետո գլխավոր բեմում հայտնվում է կարմիր բազկաթոռ, որի վրա կատարվում է «Sexxx Dreams» երգը։ Հետո պարողների բերած սպիտակ աթոռների վրա կատարվում է «Mary Jane Holland» երգը, որի ավարտից հետո երգվում է «Alejandro»: Գագան ասում է, որ պետք է փոխի իր հագուստը և գործիքային «Ratchet» հատվածում փոխում է նախկին սև հագուսը վառ կարճ զգեստով, ժապավենով կապված դռեդներից կեղծամով և մորթե կոշիկներով։ Սկսվում է «Bad Romance» երգը, որից հետո սկսվում է «Applause» երգը։ Գագան հանում է իր կիսաշրջազգեստը, մնում է վարտիքով և սիլիկոնե տոպիկով։ Կատարվում է «Swine» երգը, որի ժամանակ բազմության մեջ թնդանոթից կրակում են փափուկ խաղալիքներ։ Գագան լքում է բեմը՝ հագուստը վերջին անգամ փոխելու համար, և հայտնվում է սպիտակ երկար կեղծամով և սպիտակ զգեստով։ Կատարվում է «Gypsy» երգը։ Երգչուհին անցնում է դաշնամուրի մոտից դեպի գլխավոր բեմ և ավարտում է համերգը։

Համերգի ձայնագրումը խմբագրել

2014 նոյեմբերի 17-ին Twitter սոցիալական կայքում երգչուհին երկրպագուների հայտնել է վերջին համերգի հեռարձակման մասին, որը կանցկացվի նոյեմբերի 24-ին Փարիզում[9]։ Հեռարձակումը տեղի է ունեցել LIVE NATION-ի և Yahoo! Live-ի աջակցությամբ[10]։

Երգացանկ խմբագրել

1. «Artpop»
2. «G.U.Y.»
3. «Donatella»
4. «Fashion!» (կատարվել է մայիսի 4-ից մինչև հունիսի 26-ը)

5. «Venus»
6. «Manicure»
7. «Cake Like Lady Gaga» (կատարվել է մայիսի 4-ից մինչև հունիսի 26-ը)
8. «Just Dance»
9. «Poker Face»
10. «Telephone»

11. «Partynauseous»
12. «Paparazzi»
13. «Do What U Want»
14. «Born This Way»
15.«Dope» (կատարվել է օգոստոսի 2-ից)
16. «Jewels n' Drugs»

17. «The Edge of Glory» (կատարվել է հուլիսի 9-ից)
18. «Judas» (կատարվել է հուլիսի 9-ից)
19. «Aura»
20. «Sexxx Dreams»
21. «Mary Jane Holland»
22. «Alejandro»
23. «Ratchet»

24. «Bad Romance»
25. «Applause»
26. «Swine»

27. «Gypsy»

Ամսաթվեր խմբագրել

Համերգների ցանկը, որում նշված են ամսաթվերը, քաղաքները, երկրները, անցկացման վայրերը և այլ տեղեկություններ։
Ամսաթիվ Քաղաք Երկիր Հորիզնոկան Սկսող արտիստ Հաճախությունների քանակը Շահույթ
Հյուսիսային Ամերիկա[11][12]
Մայիսի 4, 2014 Ֆորտ-Լոտերդեյլ ԱՄՆ BB&T Center Lady Starlight 12,977/12,977 (100%) $1,173,695
Մայիսի 6, 2014 Ատլանտա Philips Arena Lady Starlight,
Միկու Մացունե
10,480 / 10,480 (100%) $941,142
Մայիսի 8, 2014 Փիթսբուրգ Consol Energy Center 12,185 / 12,185 (100%) $961,090
Մայիսի 10, 2014 Uncasville Mohegan Sun Arena 7,722 / 7,722 (100%) $564,692
Մայիսի 12, 2014 Վաշինգտոն Verizon Center 14,866 / 14,866 (100%) $1,014,800
Մայիսի 13, 2014 Նյու Յորք Madison Square Garden 14,326 / 14,326 (100%) $1,625,812
Մայիսի 15, 2014 Ֆիլադելֆիա Wells Fargo Center 15,424 / 15,424 (100%) $1,037,606
Մայիսի 17, 2014 Դետրոյթ Joe Louis Arena 11,971 / 11,971 (100%) $954,173
Մայիսի 18, 2014 Քլիվլենդ Quicken Loans Arena 12,792 / 12,792 (100%) $1,000,814
Մայիսի 20, 2014 Սեյնթ Փոլ Xcel Energy Center 10,084 / 10,084 (100%) $796,395
Մայիսի 22, 2014 Վիննիպեգ Կանադա MTS Centre 12,507 / 12,507 (100%) $974,017
Մայիսի 25, 2014 Կալգարի Scotiabank Saddledome 12,662 / 12,662 (100%) $982,731
Մայիսի 26, 2014 Էդմոնտոն Rexall Place 13,855 / 13,855 (100%) $1,053,861
Մայիսի 28, 2014 Սիեթլ ԱՄՆ KeyArena Հետաձգված
Հուլիսի 2, 2014 Սան Դիեգո ԱՄՆ Viejas Arena 9,332 / 9,332 (100%) $851,927
Հունիսի 3, 2014 Սան Խոսե SAP Center at San Jose 13,622 / 13,622

(100%)

$1,201,315
Հունիսի 26, 2014 Միլուոքի Marcus Amphitheater Lady Starlight,
Crayon Pop

Judas

18,201 / 23,089

(78%)

$1,169,670
Հունիսի 28, 2014 Ատլանտիկ սիթի Boardwalk Hall 13,363 / 13,363

(100%)

$1,366,626
Հունիսի 30, 2014 Բոստոն TD Garden 13,848 / 13,848

(100%)

$1,190,212
Հուլիսի 2, 2014 Մոնրեալ Կանադա Bell Centre 12,709 / 12,709

(100%)

$965,286
Հուլիսի 4, 2014 Քվեբեկ Plains of Abraham
Հուլիսի 5, 2014 Օտտավա LeBreton Flats
Հուլիսի 7, 2014 Բուֆֆալո ԱՄՆ First Niagara Center 12,076 / 12,076 (100%) $874,785
Հուլիսի 9, 2014 Տորոնտո Կանադա Air Canada Centre 15,813 / 15,813

(100%)

$1,355,260
Հուլիսի 11, 2014 Չիկագո ԱՄՆ United Center 15,112 / 15,112

(100%)

$1,314,360
Հուլիսի 14, 2014 Սան Անտոնիո AT&T Center 10,125 / 10,125

(100%)

$888,278
Հուլիսի 16, 2014 Հյուստոն Toyota Center 11,410 / 11,410

(100%)

$967,441
Հուլիսի 17, 2014 Դալաս American Airlines Center 11,949 / 11,949

(100%)

$1,006,048
Հուլիսի 19, 2014 Լաս Վեգաս MGM Grand Garden Arena 24,948 / 24,948

(100%)

$2,379,981
Հուլիսի 21, 2014 Լոս Անջելես Staples Centre 26 923 / 26 923

(100%)

$2,444,324
Հուլիսի 22, 2014
Հուլիսի 30, 2014 Ֆինիքս US Airways CenterLady Starlight Babymetal 8,187 / 8,187

(100%)

$670,198
Օգոստոսի 1, 2014 Լաս Վեգաս MGM Grand Garden Arena Babymetal 24,948 / 24,948

(100%)

$2,379,981
Օգոստոսի 2, 2014 Ստեյլայն Harveys Outdoor Arena Babymetal 7,189 / 7,189

(100%)

$997,536
Օգոստոսի 4, 2014 Սոլթ Լեյք Սիթի EnergySolutions Arena Babymetal 9,359 / 9,359

(100%)

$516,910
Օգոստոսի 6, 2014 Դենվեր Pepsi Center Babymetal 10,660 / 10,660

(100%)

$853,570
Ասիա[13]
Օգոստոսի 13, 2014 Տոկիո Ճապոնիա Chiba Marine Stadium Lady Starlight
Momoiro Clover Z
50,453 / 50,453

(100%)

$7,874,436
Օգոստոսի 14, 2014
Օգոստոսի 16, 2014 Սեուլ Հարավային Կորեա Olympic Stadium Lady Starling

Judas

Օվկիանիա
Օգոստոսի 19, 2014 Պերթ Perth Arena Beyonce 49,236/49,236

(100%)

$3,935,140
Օգոստոսի 20, 2014 Պերթ Perth Arena Lady Starling

Judas

8,120 / 8,120

(100%)

$744,661
Օգոստոսի 23, 2014 Մելբուրն Ավստրալիա Rod Laver Arena Lady Starling

Judas

17,253 / 17,253

(100%)

$1,732,910
Օգոստոսի 24, 2014
Օգոստոսի 26, 2014 Բրիսբեն Brisbane Entertainment Centre Lady Starling 9,249 / 9,249

(100%)

$913,894
Օգոստոսի 30, 2014 Սիդնեյ Ավստրալիա Allphones Arena Lady Starling 20,445 / 20,445

(100%)

$1,818,090
Օգոստոսի 31, 2014
Ասիա
10 սեպտեմբերի, 2014 Դուբայ ԱՄԷ Meydan Racecourse Lady Starling

Judas

8,365 / 8,365

(100%)

$1,835,201
13 սեպտեմբերի, 2014 Թել Ավիվ Իսրայել Յարկոն այգի Lady Starling

Judas

18,984 / 18,984

(100%)

$1,786,945
Եվրոպա[14]
սեպտեմբերի 16, 2014 Ստամբուլ Թուրքիա ITU Stadium 19,157 / 19,157

(100%)

$1,123,106
սեպտեմբերի 19, 2014 Աթենք Հունաստան Athens Olympic Stadium 26,860 / 26,860

(100%)

$941,091
սեպտեմբերի 23, 2014 Անտվերպեն Բելգիա Sportpaleis 15,188 / 15,188

(100%)

$1,394,133
սեպտեմբերի 24, 2014 Ամստերդամ Նիդեռլանդներ Ziggo Dome 14,196 / 14,196

(100%)

$1,273,725
սեպտեմբերի 27, 2014 Հերնինգ Դանիա Jyske Bank Boxe 10,534 / 10,534

(100%)

$916,980
սեպտեմբերի 29, 2014 Օսլո Նորվեգիա Telenor Arena 8,948 / 8,948

(100%)

$708,508
սեպտեմբերի 30, 2014 Ստոկհոլմ Շվեդիա Ericsson Globe
Հոկտեմբերի, 3, 2014 Համբուրգ Գերմանիա O2 World 11,430 / 11,430

(100%)

$1,094,202
Հոկտեմբերի, 5, 2014 Պրահա Չեխիա O2 Arena 10,734 / 10,734

(100%)

$776,719
Հոկտեմբերի, 7, 2014 Քյոլն Գերմանիա Lanxess Arena 13 189 / 13 189

(100%)

$1,139,559
Հոկտեմբերի, 9, 2014 Բեռլին O2 World 10 555 / 10 555

(100%)

$950,331
Հոկտեմբերի, 15, 2014 Բիրմինգհեմ Մեծ Բրիտանիա National Indoor Arena 12 092 / 12 092

(100%)

$1,329,847
Հոկտեմբերի, 17, 2014 Դուբլին Իռլանդիա The O2 11 497 / 11 497

(100%)

$1,117,109
Հոկտեմբերի, 19, 2014 Գլազգո Մեծ Բրիտանիա SSE Hydro 11 554 / 11 554

(100%)

$1,278,571
Հոկտեմբերի, 21, 2014 Մանչեստր Phones 4u Arena 14 719 / 14 719

(100%)

$1,625,149
Հոկտեմբերի, 23, 2014 Լոնդոն The O2 Arena Lady Starling

Judas

42 845 / 42 845

(100%)

$4 631 817
Հոկտեմբերի, 24, 2014
Հոկտեմբերի, 25, 2014
Հոկտեմբերի, 30, 2014 Փարիզ Ֆրանսիա Zénith de Paris - 12 301 / 12 301

(100%)

$1 071 553
Հոկտեմբերի, 31, 2014
Նոյեմբերի, 2, 2014 Վիեննա Ավստրիա Wiener Stadthalle 11 586 / 13 598

(95%)

$1,055,678
Նոյեմբերի, 4, 2014 Միլան Իտալիա Mediolanum Forum 10 852 / 10 852

(100%)

$989,889
Նոյեմբերի, 6, 2014 Ցյուրիխ Շվեյցարիա Hallenstadion 13 259 / 13 259

(100%)

$1,314,684
Նոյեմբերի, 8, 2014 Բարսելոնա Իսպանիա Palau Sant Jordi 17 513 / 17 513

(100%)

$1,420,987
Նոյեմբերի, 10, 2014 Լիսաբոն Պորտուգալիա MEO Arena 7 345 / 7 345

(100%)

$365,313
Նոյեմբերի, 13, 2014 Բիրմինգհեմ Անգլիա National Indoor Arena 6 129 / 6 129

(100%)

$455,781
Նոյեմբերի, 16, 2014 Գլազգո Շոտլանդի SSE Hydro 10 403 / 10 403

(100%)

$681,824
Նոյեմբերի, 20, 2014 Շեֆիլդ Անգլիա Motorpoint Arena 11 528 / 11 528

(100%)

$672,004
Նոյեմբերի, 22, 2014 Նյուքասլ-ափոն-Թայն Անգլիա Metro Radio Arena 8 779 / 8 779

(100%)

$824,555
Նոյեմբերի, 24, 2014 Փարիզ Ֆրանսիա Bercy Arena 13 018 / 13 018

(100%)

$1 249,746
Ընդհանուր 973,988 / 976,224 $86,975,886

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grow, Kory (2013 թ․ դեկտեմբերի 3). «Lady Gaga Taking 'ArtRave' on the Road». Rolling Stone. Jann Wenner. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
  2. Montgomery, James (2014 թ․ փետրվարի 27). «Sorry Lady Gaga, You Can't Perform Inside A Giant Doritos Vending Machine». MTV News. Viacom. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  3. Lane, Randal (2014 թ․ մարտի 6). «SXSW's Death by Doritos – With an Assist from Lady Gaga». Forbes. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  4. Hampp, Andrew (2014 թ․ մարտի 7). «Lady Gaga Playing Stubbs at SXSW For Doritos, Must Do 'Bold Mission' To Get In». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  5. «Lady Gaga Talks Intimate South by Southwest Show». Rolling Stone. Jann Wenner. 2014 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  6. «Lady Gaga's new antics, gets vomited on during SXSW show». India Today. 2014 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  7. Ehrlich, Brenna (2014 թ․ մարտի 18). «Lady Gaga's Vomit Artist Responds To Demi Lovato's SXSW Slam». MTV News. Viacom. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  8. Lipshutz, Jason (2014 թ․ մարտի 21). «Lady Gaga Previews 'G.U.Y.' Video, Explains SXSW Performance on 'TODAY' Show». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  9. Леди Гага (17 ноября). «сообщение Леди Гаги в Твиттере».
  10. «трансляция».
  11. North American tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour:
  12. Sources for Opening acts:
  13. Asia tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour:
  14. European tour dates and locations for ArtRave: The Artpop Ball Tour: