Տեխնո (անգլ.՝ Techno), էլեկտրոնային երաժշտության ժանր[1], որը սկիզբ է առել Գերմանիայում և հետագայում տարածվել է ամերիկյան պրոդյուսերների կողմից։ Այն բնորոշվում է ձայնի արհեստականությամբ՝ համեմատաբար փոքր թվայնացված ձայնային հատվածի ակտիվ օգտագործման հաշվին՝ շեշտը դնելով մեխանիկական ռիթմերի վրա՝ երաժշտական ստեղծագործության կառուցվածքային տարրերի բազմակի կրկնությամբ։ Հիմնական երաժշտական ժանրերից մեկն է, որը կատարվում է ռեյվերի վրա։

Տեխնո երաժշտություն
Ծագման ժամանակ1984
Ծագման երկիր ԱՄՆ

«Տեխնո» տերմինը երբեմն սխալմամբ կիրառվում է էլեկտրոնային երաժշտությունը որպես ամբողջություն նշելու համար։

Պատմություն խմբագրել

Ակունքներ (Դետրոյտ) խմբագրել

Համարվում է, որ տեխնոն հայտնագործել է այսպես կոչված «Բելվիլի երրորդությունը»․ «նախաձեռնող»՝ Խուան Աթկինս (անգլ.՝ Juan Atkins, Originator), «նորարար» Դերիք Մեյ (անգլ.՝ Derrick May, Innovator) և «շարժիչ» Քևին Սանդերսոն (անգլ.՝ Kevin Saunderson, Elevator)։ 1980-ական թվականների կեսերին այս երեք աֆրոամերիկացիները՝ Դետրոյթ Բելվիլի միջին դասի արվարձանի քոլեջի ընկերները, ինչպես իրենք են ասում, փորձել են գերմանական Էլեկտրոնային երաժշտություն ստեղծել՝ Tangerine Dream և Kraftwerk ոգով՝ ավելի պարային, պիտանի դիջեյների և ակումբների համար։ Փաստացի կարելի է խոսել այն մասին, որ տեխնոն առաջացել է սինտի փոփ, էլեկտրո և հաուս երաժշտության միաձուլումից։

Չնայած այն բանին, որ առաջին տեխնո երգ ընդունված է համարել Model 500-ի (Խուան Ատկինսի կեղծանուններից մեկը) «No UFO’s»-ը՝ թողարկված դեռևս 1985 թվականին, ինքը՝ ժանրը, երկար ժամանակ չի ունեցել կոնկրետ անվանում։ Նախկինում այդ երաժշտությունը անվանում էին նաև պարզապես հաուս և նոր դիսկո, անգամ՝ հիփ-հոփ։ Ժանրը տեխնո անվանումը ստացել է 1988 թվականին Մեծ Բրիտանիայում «Techno! The New Dance Sound Of Detroit» ժողովածույի թողարկվելուց հետո երաժշտության և The Face և NME ամսագրերում մի շարք հոդվածների շնորհիվ, որտեղ այս երգը գովազդվում էր։ Հետաքրքիր է փաստը, որ այս երգը ի սկզբանե ենթադրվում էր անվանել հենց «The House Sound Of Detroit»։ Բայց այն երաժշտությունը, որը համապատասխանում էր հաուս անվանը արտադրվել էր Չիկագոյում և հնչում էր այլ կերպ։ Այդ ժամանակ որոշում է ընդունվել գործի դնել տեխնո բառը, որը սկզբունքորեն կիրառվում էր որոշ երաժիշտների կողմից, բայց նախկինում նույնացվում էր ավելի շատ հիփ հոփի հետ։ Այդ երգի հաջողությունը խաղացել է իր դերը՝ տեխնո անունով «նորահայտ» ժանրը ճանաչում է ստացել։ Mu Music-ի լրագրողները և տեխնոյի երկրպագուները, որպես կանոն, խստապահանջ չեն այս տերմինի օգտագործման մեջ, հետևաբար, կարելի է հստակ տարբերություն դնել երբեմն իրար նմանվող, բայց հաճախ որակապես տարբեր ոճերի միջև, ինչպիսիք են թիչ հաուսը և տրանսը[2][3][4][5]։

Համաշխարհային ճանաչում խմբագրել

Եթե ԱՄՆ-ում տեխնո երաժշտությունը միայն անդերգրաունդային երևույթ էր, ապա Մեծ Բրիտանիայում այն երկրի երաժշտական ասպարեզ է դուրս եկել 1980-ական թվականներին։

2014 թվականի դեկտեմբերին Բեռլինի արվեստի համալսարանում սկսվել է դասախոսությունների և համաժողովների շարք «Techno studies։ Էլեկտրոնային պարային երաժշտության գեղագիտություն և պատմագրություն» վերնագրով։ Տեխնոն սկսել են ուսումնասիրել համալսարաններում։

Ստեղծագործությունների օրինակներ խմբագրել

Ներկայացված բոլոր ֆայլերը MP3 ձևաչափով են և ունեն մեկ րոպե տևողություն։

Տեխնո ժանրում ձայնագրված ստեղծագործությունների օրինակներ

Ֆիլմեր տեխնոյի մասին խմբագրել

  • «Speaking in Code» — ամերիկյան վավերագրական ֆիլմ Modeselektor, Wighnomy Brothers, Philip Sherburne, Monolake և David Day տեխնո-երաժիշտների մասին։
  • «Քառակուսի» — ֆրանկո-ռուսական ֆիլմ տեխնո-դիջեյների մասնագիտության մասին։
  • «Berlin Calling» — գերմանական խաղարկային ֆիլմ դիջեյ և կոմպոզիտոր Ickarus-ի (Պաուլ Կալկբրեններ) մասին, որը չարաշահում էր թմրանյութերը
  • «Sounds Like Techno» – ավստրալիական փաստագրական ֆիլմ տեխնոյի մասին՝ ստեղծված Australian Broadcasting Corporation ընկերության կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. According to Butler (2006:33) use of the term EDM "has become increasingly common among fans in recent years. During the 1980s, the most common catchall term for EDM was house music, while techno became more prevalent during the first half of the 1990s. As EDM has become more diverse, however, these terms have come to refer to specific genres. Another word, electronica, has been widely used in mainstream journalism since 1996, but most fans view this term with suspicion as a marketing label devised by the music industry".
  2. «Music Faze - The Electro House, Dubstep, EDM Music Blog: Electronica Genre Guide». 2014 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 22-ին.
  3. Critzon, Michael (2001 թ․ սեպտեմբերի 17). «Eat Static is bad stuff». Central Michigan Life. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Hamersly, Michael (2001 թ․ մարտի 23). «Electronic Energy». The Miami Herald: 6G.
  5. Schoemer, Karen (1997 թ․ փետրվարի 10). «Electronic Eden». Newsweek. էջ 60. Every Monday night, Natania goes to Koncrete Jungle, a dance party on new York's lower East Side that plays a hip, relatively new offshoot of dance music known as drum & bass—or, in a more general way, techno, a blanket term that describes music made on computers and electronic gadgets instead of conventional instruments, and performed by deejays instead of old-fashioned bands.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեխնո երաժշտություն» հոդվածին։