Arirang (սմարթֆոն)
Arirang-ը Android-ի վրա հիմնված հյուսիսկորեական սմարթֆոնների շարք է։ Դրանց թողարկման մասին հայտարարվել է 2013 թվականի օգոստոսի 10-ին։ Հեռախոսը վաճառքի է հանվել բջջային օպերատորների կողմից սպասարկվող տեղական վաճառակետերում, որպեսզի այն հնարավոր լինի վաճառել 3G SIM քարտերի միջոցով կամ որպես ինքնուրույն սարք։ Անունը ստացել է կորեական «Arirang» ժողովրդական երգի անվանումից[1]։
Arirang (սմարթֆոն) | |
---|---|
Արտադրող | Տեղական մատակարար |
Օպերացիոն համակարգ | Android |
Մուտքագրում | Multi-touch, capacitive Սենսորային էկրան |
Կորպուսի տեսակ | Slate |
Կիմ Չեն Ընն իր հիացմունքն ու աջակցությունն է հայտնել սմարթֆոնին՝ կարծելով, որ այն կաջակցի երկրի տնտեսությանը և «ազգային հպարտություն ու ինքնահարգանք կներշնչի»[2][3]։
Հեռախոսի՝ ըստ հերթականության թողարկված մոդելներն են՝ Arirang AS1201, Arirang 151, Arirang 152, Arirang 161, Gold Arirang (ոսկե պատյանով), Double-sided Tachi Arirang FP68, Arirang 171 և Arirang 221[4]:
Պատմություն
խմբագրել2013 թվականին Կիմ Չեն Ընը այցելեց «Մայիսի 11-ի գործարան» կոչվող գործարան, որն արտադրում է «Arirang» սմարթֆոնը[5]։ Այդ տարվա օգոստոսին թողարկվեց առաջին Arirang սմարթֆոնը, որը հայտարարվեց որպես ներքին արտադրության առաջին սմարթֆոն, չնայած վերլուծաբաններն ասում էին, որ «Arirang»-ը, ամենայն հավանականությամբ, կարտադրվի Չինաստանում[6]։ Ճապոնական բլոգը համեմատել Է հյուսիսկորեական Arirang AS1201-ը չինական Uniscope U1201-ի հետ։ Երկու մոդելներն ունեին հիմնականում նույն բնութագրերը[7][8]։ Ըստ Daily NK-ի տվյալների՝ 2014 թվականին «Arirang»-ը վաճառվել է 400 դոլարով[9]։
2016 թվականին Arirang 151-ը թողարկվեց Arirang բյուջետային 152 տարբերակի հետ միասին[10]։ Հեռախոսն ուներ հետ սահող դիզայն, 32 ԳԲ հիշողության քարտ և 13 մեգափիքսել տեսախցիկ (4192 x 3104 փիքսել)[11]։ Այն ուներ նաև «հավելվածների արգելափակիչ»[12] : Այս նորացված Arirang սմարթֆոնները թույլ չէին տալիս Bluetooth ֆայլեր փոխանցել օտարերկրյա հեռախոսներից[13]։
Arirang 161-ը թողարկվել է 2017 թվականին։ Այն ուներ 4,7 դյույմանոց էկրան և հագեցած էր 32 ԳԲ հիշողությամբ քարտով։ Բացի այդ, դա մատնահետքի սենսորով առաջին հեռախոսն էր[14]։
Arirang 171 (아리랑171) մոդելը թողարկվել է 2018 թվականին[15]։ Հեռախոսն աշխատում է Android Nougat-ի վրա և ունի 2.6 ԳՀց MediaTek MT6797 պրոցեսոր, 5.5 դյույմանոց վահանակ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, երկակի հետևի տեսախցիկ՝ 13 ՄՊ ոսպնյակով, 8 ՄՊ առջևի տեսախցիկ, 32 ԳԲ ROM, մատնահետքի սենսոր և 4K տեսագրման աջակցություն[16]։ Arirang 171-ը կարող է միանալ Mirae Wi-Fi ցանցին[17][18][19]։
Arirang-ն ունի այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են Bluetooth-ը, 3G կապը, microSD բնիկը և «կոդավորված» հաղորդագրությունները, ասվում է դանիական ծրագրային ապահովման մշակողի 2018 թվականի հայտարարության մեջ։ Որպես բոնուս, հեռախոսին կցվում է նաև 500 ՄԲ քարոզչական տեսանյութ։ Քրիստիան Բադդե Ջենսենն ասել է, որ հեռախոսը ներառում է մի քանի խաղեր, ներառյալ Angry Birds-ի, Super Mario-ի և Plants VS Zombies-ի հինգ տարբերակները[20]։
CNN-ի զեկույցի համաձայն՝ 2017 թվականին Arirang հեռախոսները Փհենյանում վաճառվել են 350 դոլարով[21]։ Arirang սմարթֆոնն արժե 3,3 միլիոն կորեական ուոն[22]։
2020-2023 թվականներին Arirang-ը ոչ մի նոր մոդել չի թողարկել[23]։ 2023 թվականի հոկտեմբերին «Arirang 221» անվանումով սմարթֆոնը հայտնվել Է Կորեայի կենտրոնական հեռուստատեսության տեսահոլովակում[24]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Arirang, le smartphone nord-coréen». Lesnumeriques.com. 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 9-ին.
- ↑ Rieser, Bennett (2013 թ․ օգոստոսի 12). «North Korea Unveils the Arirang, the Painfully Ironic Android Smartphone». WebProNews. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Kim Jong Un Visits May 11 Factory». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 3-ին.
- ↑ NK, Daily (2017 թ․ նոյեմբերի 16). «Growing cellphone use sign of North Koreans thirst to access and spread information | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Tech in Asia - Connecting Asia's startup ecosystem». www.techinasia.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «North Korea unveils Arirang- secure,homemade smartphone». The Indian Express (անգլերեն). 2013 թ․ օգոստոսի 13. Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Tech in Asia - Connecting Asia's startup ecosystem». www.techinasia.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «北朝鮮スマホAriang AS1201のベースモデルUniscope U1201を購入|Blog of Mobile!!~http://blogofmobile.com/に移転しました~». 2014 թ․ հոկտեմբերի 6. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) - ↑ NK, Daily (2014 թ․ նոյեմբերի 13). «Les téléphones mobiles en tête de liste des cadeaux que s'offrent les couples. | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «403 Forbidden». errdoc.gabia.io. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ NK, Daily (2017 թ․ օգոստոսի 8). «[Video] Promotional smartphone video targets new monied class | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Gilbert, Jon (2022 թ․ հոկտեմբերի 21). «The wild, wonderful world of North Korean smartphones». Android Police (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Byrne, Leo (2016 թ․ հուլիսի 14). «N. Korea's new phone limits file transfers from foreign devices». NK News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ protected, email (2017 թ․ սեպտեմբերի 19). «North Korean company launches new fingerprint scanner-equipped smartphone». NK News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Martyn, Williams (2018 թ․ մարտի 20). «Arirang 171 smartphone unveiled». North Korea Tech. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «North Korea's IT proficiency attracts attention worldwide». North Korea’s IT proficiency attracts attention worldwide (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Ji, Dagyum (2018 թ․ նոյեմբերի 14). Hotham, Oliver (ed.). «Smartphone-capable WiFi on show at Pyongyang IT exhibition, state TV reveals». NK News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 14-ին. «Company technician Hwang Yong Jo told KCTV in the footage that the Arirang 171 smartphone — first unveiled in March — improves user convenience by enabling people to access the internet on-the-go. Users would need to use a SIM Card to access the Mirae network, he added.»
- ↑ protected, email (2018 թ․ մարտի 19). «North Korean company previews new Arirang 171 smartphone». NK News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Williams, Martyn (2018 թ․ մարտի 20). «Arirang 171 smartphone unveiled». North Korea Tech (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Daly, Ciarán (2022 թ․ հունվարի 13). «North Korean smartphones 'rarest in world' come with five Angry Birds apps». Daily Star (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Soong-joo, Park (2023 թ․ հուլիսի 13). «North Korea's newest smartphone 'Samtaesong 8' mirrors Samsung Galaxy phones». The Korea Herald (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 7-ին.
- ↑ NK, Daily (2017 թ․ ապրիլի 28). «Cell phone purchases up despite prohibitive costs | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Hui, Mun Dong (2023 թ․ ապրիլի 17). «N. Korea released at least five new smartphone models last year | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Hui, Mun Dong (2023 թ․ նոյեմբերի 23). «N. Korea relies on phone-based orders to sell new smartphone | Daily NK English» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 14-ին.