«Americano», ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի երգը նրա երկրորդ՝ «Born This Way» ստուդիական ալբոմից։ Երգի հեղինակներն են Լեդի Գագան, DJ White Shadow-ն, Ֆերնանդո Գարիբայը և Չեչե Ալարան։

«Americano»
սինգլը
Ժանրmariachi?
ԼեյբլInterscope Records
ՊրոդյուսերFernando Garibay?

Երգի մասին խմբագրել

Vogue ամսագրին տված հարցազրույցում Գագան երգը նկարագրել է որպես ուժեղ տեխնո-հաուս։ Երգի լիրիկան պատմում է արտագաղթի մասին օրենքի, գեյ-հարսանիքների և շատ այլ բաների մասին, որոնց օրենքները ծանրակշիռ փոփոխություններ են պահանջում[1]։ Հարցազրույցում Գագան նաև նշել է, որ երբ նա երգում է «Americano»-ն, նա պատկերացնում է Էդիթ Պիաֆին, որը կանգնած է բեմի կենտրոնում։ Այս երգի երկու տարբերակ կա՝ տեխնո տարբերակը (ալբոմի տարբերակ), իսկ երկրորդը միայն մարյաչի է և ամբողջությամբ իսպաներեն (ակուստիկ տարբերակ)։ Թվիթթերում Գագան նշել է, որ «Americano» երգն այն մասին է, թե ինչ է նշանակում «ամերիկյան երազանք» իր համար։ «Americano»-ն թողարկվել է FarmVille-ում 2011 թվականի մայիսի 20-ին[2]։

Քննադատություն խմբագրել

Երգը ստացել է խառը արձագանքներ․ քննադատների մի մասը երգը անվանել է սառը, մյուս մասը՝ ոգևորիչ և գործողության մղող։

Կենդանի կատարում խմբագրել

2011 թվականի մայիսի 5-ին The Monster Ball Tour-ի ժամանակ Գագան երգը կատարել է պրոդյուսեր Ֆերնանդո Գարիբայի հետ Foro Sol համերգի ժամանակ։ ԳագանThe Born This Way Ball Tour-ի ժամանակ[3] կատարել է երգը մի զգեստ հագած, որը ընդօրինակում է մսային զգեստը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Երգը հնչում է «Կոշկավոր կատուն» մուլտֆիլմում։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

  • Լեդի Գագա՝ վոկալ, երգի հեղինակ, պրոդյուսեր
  • DJ White Shadow՝ երգի հեղինակ, պրոդյուսեր
  • Ֆերնանդո Գարիբայ՝ երգի հեղինակ, պրոդյուսեր
  • Չեչե Ալարա՝ երգի հեղինակ

Տեղեկատվությունը վերցված է Born This Way ալբոմի բուկլետից[4]։

Չարթեր խմբագրել

Չարթ (2011) Ամենաբարձր հորիզոնական
Billboard Hot Dance/Electronic Digital Songs[5] 17
South Korea Gaon International Chart[6] 98

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Vena, Jocelyn (2011 թ․ մայիսի 24). «Lady Gaga Wanted To Go 'Full Mexicano' On 'Americano'». MTV (Viacom). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  2. Shaul, Brandy (2011 թ․ մայիսի 20). «FarmVille GagaVille Born This Way Quest: Everything you need to know». AOL. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 11-ին.
  3. «Lady Gaga Delights Fans As She Begins 'Born This Way Ball' Tour In South Korea — Video — Capital FM». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. (Media notes). Interscope Records. {{cite AV media notes}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |Format= ignored (|format= suggested) (օգնություն); Unknown parameter |Name= ignored (օգնություն); Unknown parameter |PID= ignored (օգնություն); Unknown parameter |Year= ignored (|year= suggested) (օգնություն)
  5. «Lady Gaga / Chart history» (անգլերեն). Billboard. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 16-ին.
  6. «South Korea Gaon International Chart (Week, May 22, 2011 to May 25, 2011)» (Korean). Gaon Chart. Արխիվացված է օրիգինալից (To access the applicable chart, change "년 (Year)" to "2011" and select the week) 2012 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)