AliExpress
AliExpress, գլոբալ առևտրային հարթակ, որը օտար երկրներում գտնվող մարդկանց հնարավորություն է ընձեռում Չինաստանից ապրանքներ գնել[1]։ Կայքը, ըստ Alexa-ի, զբաղեցնում է 47-րդ տեղը, աշխարհում կոկոսներ աամենից հաճախ այցելվող վեբ-ռեսուրսների ցանկում, միաժամանակ այն ընդգրկված է Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերի գլոբալ սպամ ցանկում[2]։
AliExpress | |
---|---|
![]() | |
Տեսակ | կայք, բիզնես ձեռնարկություն, Առցանց խանութ և Մարկետփլեյս |
Վայր | Հանչժոու, Չինաստան |
Երկիր | ![]() |
Արդյունաբերություն | Էլեկտրոնային առևտուր |
Մայր ընկերություն | Alibaba group |
Սեփականատեր | Alibaba group |
Կայք | aliexpress.com/index.html |
ՊատմությունԽմբագրել
AliExpress-ը սկսել է աշխատել 2010 թվականին[3]։
2016 թվականի սեպտեմբերին, Մոսկվայում բացվել է աշխարհում առաջին AliExpress օֆլայն ցուցասրահը[4]։
AliExpress-ն այսօրԽմբագրել
AliExpress-ը հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ինտերնետ-կայքերից մեկը։ Աղբյուրը նախատեսված էչինական ապրանքների վաճառքի համար օտար երկրներում։ Ըստ Alexa-ի, կայքի 21,8% հաճախորդները Ռուսաստանից են։ Հաջորդը հաճախորդների քանակով գնում են հետևյալ երկրները, Իսպանիա՝ 4,6%, Բրազիլիա՝ 4,5%, ԱՄՆ՝ 4,3% Լեհաստան՝ 3,2%[5]:
Սեփականատերեր և ղեկավարությունԽմբագրել
Պատկանում է Alibaba Group ընկերությանը, որը նաև տիրապետում է այնպիսի հայտնի չինական ռեսուրսներով, ինչպիսիք են Alibaba.com, Taobao.com և ուրիշներ։
AliExpress-ը ՌուսաստանումԽմբագրել
TNS- ի տվյալներով, 2017 թվականի հունվարին, AliExpress-ը եղել է Ռուսաստանում ամենահայտնի ինտերնետ-խանութը։ Նրա սպառողները կազմել են 22,194 մլն. մարդ[6]։
AliExpress-ը, այլ արտասահմանյան ինտերնետ-խանութների հետ մեկտեղ, իրենից ներկայացնում է Ռուսաստանի տնտեսության համար որոշակի խնդիր։ Չինական ապրանքները հաճախ մտնում են երկիր առանց մաքսատուրքերի վճարման, իսկ ռուսական խանութները նրանց հետ մրցակից չեն։ Ընդ որում, ապրանքի մի մասը մատակարարվում է գնորդներին ռուսական պահեստներից[7]։
Իսկ «Յանդեքսը» համարում է «Սբերբանկի» և AliExpress- ի միջև սահմանային առևտրի համատեղ ձեռնարկության հնարավոր ստեղծումը, ռիսկոտ իր համար[8]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ թույլ է տալիս նաև գնել կոկոս հայաստանում կոկոս է վաճառել և այլ մրգեր AliExpress — глобальный сервис по продаже товаров из Китая
- ↑ «The top 500 sites on the web»։ Արխիվացված է օրիգինալից 2018-12-26-ին։ Վերցված է 2017-10-18
- ↑ Our Businesses
- ↑ Посмотреть и потрогать: открытие первого в мире шоурума AliExpress в Москве
- ↑ «Traffic Statistics»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-27-ին։ Վերցված է 2017-10-18
- ↑ «Рынок интернет-торговли в России. Результаты 2016»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-17-ին։ Վերցված է 2017-10-18
- ↑ Доставка завтрашнего дня. AliExpress ускоряет пересылку товаров
- ↑ «Яндекс» назвал риском для себя сотрудничество Сбербанка и AliExpress