Airlander 10
Airlander 10 (լրիվ անունը՝ Air Hybrid Vehicles HAV 304 Airlander), հիբրիդային դիրիժաբլ, որը ստեղծել է բրիտանական Hybrid Air Vehicles ընկերությունը ԱՄՆ-ի բանակի համար։ Long Endurance Multi-intelligence Vehicle (LEMV) նախագծում, որի շրջանակներում պատրաստվել է այս թռչող սարքը, գլխավոր կապալառուն Northop Grumman-ն էր։
ՊատմությունԽմբագրել
Ըստ LEMV նախագծի՝ դիրիժաբլը նախատեսված էր հետախուզության, դիտարկման և ցամաքային զորքերի շրջադիտման համար՝ անօդաչու, միջին բարձրության թռչող, երկարաժամկետ թռիչք կատարող թռչող սարքերի օգնությամբ[1]։ Նախագծի մշակման պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի հունիսի 14-ին։ Դիրիժաբլի առաջին փորձնական թռիչքը կատարվել է 2012 թվականի օգոստոսի 7-ին, Լեյքհերսթում։ Այն տևել է 90 րոպե և կատարվել է անձնակազմի հետ միասին։ Տվյալ փորձարկվող սարքը բանակի համար նախատեսված 3 ծրագրերից մեկն էր։ Սակայն 2013 թվականի փետրվարին ԱՄՆ-ի բանակը բարձր գնի պատճառով հրաժարվել է այս նախագծից։
Air Hybrid Vehicles-ը ետ է գնել դիրիժաբլը 2013 թվականին՝ 301 000 ԱՄՆ դոլարով։ 2014 թվականին նրան տրվել է Airlander անվանումը և սարքավորումը տեղավորել են Բեդֆորդշիր կոմսության տարածքում գտնվող Թագավորական ռազմաօդային ուժերի Royal Air Force Cardington բազայում[2]։ Որոշվել է այն օգտագործել քաղաքացիական նպատակներով[3]։
2016 թվականի մարտին Hybrid Air Vehicles ընկերությունը հայտարարել է քաղաքացիական և ռազմական նպատակերով նոր դիրիժաբլ պատրաստելու մասին։ Առաջին օրինակը կոչվել է «Մարթա Գուի»՝ վարչության նախագահի կնոջ անունով։ 2016 թվականի օգոստոսին Airlander 10-ն առաջին անգամ լքել է օդանավարանը[4][5]։ Օգոստոսի 17-ին դիրիժաբլը կատարել է առաջին թռիչքը, որը տևել է 22 րոպե[6]։ Օգոստոսի 24-ին օդապարիկի գոնդոլը վնասվել է երկրորդ վայրէջքի ժամանակ։ Ոչ ոք չի տուժել[7][8]։
Միջազգային զանգվածային լրատվության միջոցները Airlander 10-ն անվանում են ամենամեծ օդանավն աշխարհում[4][5][9][10].։
Ինքը՝ Hybrid Air Vehicles ընկերությունը հումորով է վերաբերվել իր թռչող սարքի արտաքին տեսքին՝ պաշտոնական կայքում այն անվանելով «Թռչող հետույք» (անգլ.՝ Flying Bum)[11], որը, մինչ այդ օգտագործում էին տարբեր երկրների ԶԼՄ-ները դիրիժաբլը բնորոշելու համար[12][13][14][15][16]։
Կառուցվածք և առանձնահատկություններԽմբագրել
Հիբրիդային դիրիժաբլն օժտված է ինքնաթիռի և աէրոստատի առանձնահատկություններ՝ օգտագործում է աէրոդինամիկայի վերեկալների ուժը վեր բարձրանալու համար և այնուհետև օդում մնում է ի հաշիվ լիցքավորված փուչիկի ծավալի։ Սարքավորումը դասվում է մեղմ դիրիժաբլների շարքին, պատյանը կառուցված է դիմացկուն նյութերից՝ վեկտրանից, կևլարից և մայլարից։ Airlander 10-ն ընդունակ է թռիչքներ կատարել ինչպես օդաչու, այնպես էլ անօդաչու ռեժիմով։
- Ընդհանուր տվյալներ՝
- Բեռի քաշ՝ 10 000 կգ,
- Երկարություն՝ 92 մ,
- Լայնություն՝ 43,5 մ,
- Բարձրություն՝ 26 մ,
- Պատյանի ծավալ՝ 38 000 մ3,
- Թռիչքային քաշ՝ 20 000 կգ։
- Տեխնիկական տվյալներ՝
- Ուժային տեղակայում՝ չորս չորսլիտրանոց դիզելային շարժիչ, 242 կվտ (325 լ. ս.) յուրաքանչյուրը,
- Հածանավային արագություն՝ 148 կմ/ժ,
- Թռիչքի տեւողություն՝ հինգ օր օդաչու ռեժիմով, ավելի քան երկու շաբաթ է անօդաչու ռեժիմով,
- Առաստաղ՝ 6100 մ։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «Long Endurance Surveillance Vehicle»։ Hybrid Air Vehicles։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-29-ին։ Վերցված է 2016-09-24 (անգլ.)
- ↑ Westcott, Richard (28 February 2014), World's longest aircraft is unveiled in UK, BBC News, http://www.bbc.co.uk/news/business-26337673 (անգլ.)
- ↑ Gwyn Topham (մարտի 21, 2016)։ «Massive new aircraft the Airlander 10 is unveiled»։ The Guardian։ Վերցված է մարտի 22, 2016 (անգլ.)
- ↑ 4,0 4,1 «World's longest aircraft leaves hangar for first time» (անգլերեն)։ BBC։ 2016-08-07
- ↑ 5,0 5,1 Georgie Barrat (2016-08-08)։ «World's biggest aircraft known as the 'Flying Bum' takes its first outing» (անգլերեն)։ The Daily Mirror
- ↑ «В Великобритании испытали самое большое воздушное судно в мире.» (ռուսերեն)։ РИА Новости։ 18.08.2016։ Վերցված է 2016-08-18
- ↑ Beds, Herts & Bucks (24 августа 2016)։ «Airlander 10: Longest aircraft damaged during flight»։ BBC։ Վերցված է օգոստոսի 24, 2016 (անգլ.)
- ↑ «Падение крупнейшего воздушного судна попало на видео»։ Lenta.ru։ 24 августа 2016։ Վերցված է օգոստոսի 24, 2016 (ռուս.)
- ↑ Barry Neild and Sara Delgrossi (2016-03-24)։ «Airlander 10: World's 'largest' aircraft readies for takeoff» (անգլերեն)։ CNN
- ↑ «Самый большой в мире летательный аппарат готовится к своему первому полёту»։ Интерфакс-Запад։ 2016-03-25։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-13-ին։ Վերցված է 2016-09-24
- ↑ «The ‘Flying Bum’ Is Set To Takeoff» (անգլերեն)։ Hybrid Air Vehicles։ 2016-01-20։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-11-ին։ Վերցված է 2016-09-24
- ↑ «World's largest aircraft "the Flying Bum" prepares for first flight» (անգլերեն)։ Dezeen։ 2016-08-09
- ↑ «World’s Largest Airship 'The Flying Bum' Readies for Maiden Voyage» (անգլերեն)։ Sputnik։ 2016-08-10
- ↑ Ben Gruber (2016-08-09)։ «‘Flying Bum’ edges out of hangar before debut flight» (անգլերեն)։ Reuters
- ↑ Luke Heighton (2016-08-06)։ «World's largest aircraft leaves hangar for first time ahead of maiden flight» (անգլերեն)։ The Daily Telegraph
- ↑ Ed Mazza (2016-08-08)։ «Airlander 10, World’s Longest Aircraft, Nicknamed The ‘Flying Bum’» (անգլերեն)։ The Huffington Post
Արտաքին հղումներԽմբագրել
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Airlander 10 կատեգորիայում։ |