After All (հայերեն՝ Ամեն ինչից հետո), ամերիկացի երգչուհի և դերասանուհի Շերի և Chicago խմբի նախկին վոկալիստ բասկիթառահար Փիթերա Սեթերի դուետը, որը թողարկվել է 1989 թվականի փետրվարի 21֊ին՝ Geffen Records լեյբլի վրա։ Երգը օգտագործվել է «Շանսեր կան» ֆիլմում, և առաջադրվել է որպես «Լավագույն երգ» Օսկարի թեկնածուի համար։ Երգը դարձավ առաջին հարավամերիկյան սինգլը, որը թողարկվել է Շերի 20-րդ ալբոմում (ալբոմի անունը՝ Heart of Stone)։ Երգը նաև ընդգրկվել է Սեթերի «You're the Inspiration: A Collection» ալբոմում։

«After All»
«After All» սինգլի շապիկը (Շեր, 1988)
Շերի սինգլը
Թողարկված1989 թվական, փետրվարի 21
Ֆորմատ

7" սինգլ
12" մաքսի-սինգլ

վիդեո-սինգլ
Ձայնագրված1988
ԺանրՓոփ
Տևողություն4:03
ԼեյբլGeffen Records
ՊրոդյուսերՓեթեր Աշեր
Շերի սինգլների ժամանակագրություն
«Main Man» «After All»
(1988)
«If I Could Turn Back Time»
(1989)

Երգի մասին խմբագրել

Երգը բարձրացել է 5-րդ և 6-րդ հորիզոնականեր, համապատասխանաբար ԱՄՆ֊ի և Կանադայի չարթերում, այն եզակի երկրներում, որտեղ այն պաշտոնապես թողարկվել է։ Սակայն, բարձր ռադիո֊փոխհաղորդման պատճառով երգը կարողացավ հասնել նույնիսկ եվրոպական չարթերին, ինչպիսիք են իռլանդական (#24) և Մեծ Բրիտանական (#84) չարթերը։

«After All» երգը դարձել է ամերիկյան Hot Adult Contemporary Tracks չարթի առաջին հիթը։ 1989֊ական թվականին երգը Billboard Hot 100 հանրագումարային չարթում գրավել է 79-րդ հորիզոնականը։ Չնայած ԱՄՆ֊ում երգի մեծ հաջողություններին, երգի համար այդպես էլ տեսահոլովակ չի նկարահանվել։

Թողարկում խմբագրել

Շերը և Փիթերա Սեթերը այս երգը ձայնագրել է միմյանցից առանձին։ Նրանք ոչ մի անգամ չեն կատարել այս երգը միասին։ Եվ, չնայած այն հանգամանքին, որ երգը 1990֊ական թվականներին առաջադրվել է Օսկարի, այդ տարին միակն էր, երբ ֆիլմի համար լավագույն առաջադրած երգը առաջադրողները մրցանակաբաշխության ընթացքում ելույթ չեն ունեցել։

Շերը կատարել է երգի սոլո տարբերակը Heart of Stone Tour և Love Hurts Tour շրջագայության ժամանակ։ Ավելի ուշ, «Do You Believe? Tour» և «Living Proof: The Farewell Tour»֊ի շրջագայության ժամանակ նա կատարել է երգը իր ստեղնաշարային երաժիշտ Փոլ Բիրկովիչի հետ համատեղ։ Երկուսով նրանք նաև կատարել են այս երգը իրենց վերջին՝ «Cher at the Colosseum» շրջագայության ժամանակ։

Քավեր տարբերակ խմբագրել

Ըստ գերմանական մամուլի[1], Շերը կրկին դուետ ձայնագրել է Թոմաս Անդերսի հետ իր «Different» ալբոմի համար։

Մարտին Նևրանը և Վինա Մորելասը ֆիլիպինյան «A Beautiful Affair» սերիալի համար ձայնագրել են «After All» երգի քավեր տարբերակը։

Երգացանկ խմբագրել

Germany 12" Vinyl[2] խմբագրել

  • A1. "After All"
  • A2. "Dangerous Times"
  • B1. "I Found Someone"
  • B2. "Main Man"

Պաշտոնական տարբերակներ խմբագրել

  • Main Version (4:03)
  • Edit (3:39)
  • Extended Remix (6:46)

Չարթեր խմբագրել

Չարթ (1987/1988) Հորիզոնական
U.S. Billboard Hot 100 6
U.S. Billboard Hot 100 Singles Sales 4
U.S. Billboard Hot Adult Contemporary Tracks 1
Australian Singles Chart[3] 50
Canadian Singles Chart 5
Irish Singles Chart 24
UK Singles Chart[4] 84

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Thomas goes to Cher - Thomas Anders' Press
  2. «After All Single». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 27-ին.
  3. Australian Singles Chart [1] . Retrieved October 22, 2010.
  4. Chartstats (1989). «UK Singles Chart (Search)». chartstats.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել