Aboa Vetus & Ars Nova, թանգարան, որը գտնվում է Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում։ Այն հանդիսանում է ժամանակակից արվեստի և հնագիտության վայր։

Aboa Vetus & Ars Nova
Տեսակmuseum complex?, ժամանակակից արվեստի թանգարան և հնագիտական թանգարան
Երկիր Ֆինլանդիա[1]
ՏեղագրությունՏուրկու[2][1]
ՎայրRettig Palace?
Մասն էTurku Cathedral and Turku historic center? և historical town plan area of Turku?
ՀասցեItäinen Rantakatu 4-6, 20700 Turku[1]20700[1]Itäinen Rantakatu? (4-6)[1]
Հիմնադրվել է1995
Այցելուներ160 000
Կայքavan.fi(ֆին.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Թանգարանը կառուցվել է 1995 թվականին նույն այն վայրում, որտեղ գտնվում էր նախկին ծխախոտի գործարանի գործարանատիրոջ առանձնատունը՝ Ռեթինգի պալատը։ Այն մտադրվել էր կառուցվել որպես ժամանակակից արվեստի թանգարան «Ars Nova» անվանումով, սակայն այգու վերականգման աշխատանքների ժամանակ, 7 մետր խորության վրա, հայտնաբերվել է մի ամբողջ Տուրկու թաղամաս։ Հետագայում այն թանգարանաֆիկացման ժամանակ դարձավ առանձին «Aboa Vetus»[3]։

2004 թվականին երկու թանգարանները միավորվեցին և ստեղծվեց «Aboa Vetus & Ars Nova» թանգարանը, որը համարվում է Տուրկու քաղաքի ամենանշանավոր թանգարաններից մեկը (տարեկան 160 հազար այցելուներ)[4]։

«Ars Nova» ժամանակակից թանգարանի հավաքածուն ներկայացվոած է Մաթի Քոյվուրինթայի ֆոնդի հավաքածուում։ Թանգարանում այժմ պահվում է ավելի քան 500 աշխատանքներ, որոնց հեղինակներն են ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ միջազգային այլ ժամանակակից արվեստի վարպետներ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.museot.fi/museohaku/index.php?museo_id=21869
  2. ֆիննական թանգարանի վիճակագրությունFinnish Heritage Agency.
  3. Perusnäyttely Արխիվացված 2011-10-31 Wayback Machine (ֆին.)
  4. «Այցելությունները թանգարանում». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Aboa Vetus & Ars Nova» հոդվածին։