A300-ի ավիավթար Նյու Յորքում

A300-ի ավիավթար Նյու Յորքում, ծանր ավիավթար, որը տեղի է ունեցել 2001 թվականի նոյեմբերի 12-ին։ Airbus A300B4-605R ինքնաթիռը, որը պատկանում էր American Airlines ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Նյու Յորքից դեպի Սանտո Դոմինգո, սակայն թռիչքից 106 վայրկյան անց ինքնաթիռը վթարի է ենթարկվել Նյու Յորքի բնակելի տարածքներում մեկում։ Վթարի հետևանքով բոլոր 265 մարդիկ զոհվել են (զոհեր թվում էին հինգ բնակիչներ)։

A300-ի ավիավթար Նյու Յորքում
American Airlines Airbus A300-600 inbound to John F. Kennedy International Airport.jpg
Ավիավթարի վայրը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիապատահար
Թվականնոյեմբերի 12, 2001
Ժամանակ09:16 EST
Պատճառանձնակազմի սխալ
ՎայրՔուինս, Նյու Յորք, Flag of the United States.svg ԱՄՆ
ՉվերթAA 587
Թռիչքի վայրՋոն Ֆ. Քենեդիի անվան միջազգային օդանավակայան
Վերջնական կետՍանտո Դոմինգո
Մասնակիցներ265[1]
Զոհվածներ265[1]
Վիրավորներ16
Aviation Safety Network ID20011112-0
Օդանավ
ՄոդելAirbus A300B4-605R
ԱվիաընկերությունAmerican Airlines
Կողային համարN14053[1]
Արտադրման թվական1987 թ.
Ուղևորներ251
Անձնակազմ9
Կենդանի մնացած0
American Airlines Flight 587 Վիքիպահեստում

Սա երկրորդ ծանր ավիավթարն էր American Airlines ավիաընկերության պատմության մեջ։

ԻնքնաթիռԽմբագրել

Չվերթ AA 587 որը իրականացնում էր Airbus A300B4-605R ինքնաթիռը (գրանցման համարը N14053)։ Ինքնաթիռը արտադրվել է 1987 թ., և առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի դեկտեմբերի 7-ին։ 1988 թ. հուլիսի 12-ին ինքնաթիռը հանձնվում է American Airlines ավիաընկերությանը և ստանում է գրանցման համար՝ N14053։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ՝ General Electric CF6-80C2A5 արտադրության։ Այս օդանավը հնագույն ինքնաթիռներից էր ավիաընկերությունում։ Մինչ վթարի տեղի ունենալը ինքնաթիռը իրականացրել է ավելի քան 14934 չվերթ «մեկնում-ժամանում», և օդում է գտնվել ավելի քան 37 550 ժամ։

Ուղևորներ և անձնակազմի անդամներԽմբագրել

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 42 ամյա Էդ Ստեյտս։ Շատ փորձառու օդաչու էր, աշխատել է American Airlines ավիաընկերությունում ավելի քան 16 տարի։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները՝ Boeing 727, Տ-37, Տ-38 և Ս-131։ Ճանաչվել է Airbus A300 օդանավաի հրամանատար 1998 թ. օգոստոսից։ Օդում անցկացրել է ավելի քան 8050 ժամ, որից 1723 ժամ եղել է Airbus A300 օդանավում։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 34 ամյա Ստէն Մոլին։ Փորձառու օդաչու էր, աշխատել է American Airlines ավիաընկերությունում ավելի քան 10 տարի։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները՝ Short 360, Beechcraft 99 և DHC-6: 1998 թ. նոյեմբերին ճանաչվում է Airbus A300 օդանավի երկրորդ հրամանատար։ Օդում անցկացրել է ավելի քան 4403 ժամ, որից 1835 ժամ եղել է Airbus A300 օդանավում։

Ինքնաթիռում աշխատում էր 7 սպասուհի։

Ինքնաթիռում գտնվում էր 260 մարդ, 251 ուղևոր և 9 անձնակազմի անդամները։

Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմի անդամներ Ընդհանուր
  ԱՄՆ 176 9 185
  Դոմինիկյան Հանրապետություն 68 0 68
  Թայվան 3 0 3
  Ֆրանսիա 1 0 1
  Հայիթի 1 0 1
  Իսրայել 1 0 1
  Մեծ Բրիտանիա 1 0 1
Ընդամենը 251 9 260

Ուղևորների թվում էր գտնվում նաև Հայաստանի Հանրապետության դերասան Աշոտ Մելիքջանյանը։

ԱղետԽմբագրել

Ժամը 09:14:30-ին ինքնաթիռը թռչում է Նյու Յորքի միջազգային օդանավակայանից։ Թռիչքից 31 վայրկյան անց ինքնաթիռը հարվածում է Japan Airlines ավիաընկերության պատկանող Boeing 747 ինքնաթիռին։ Այսպիսով, ժամը 09:16-ին, երբ արդեն 106 վայրկյան անցել էր թռիչքից, ինքնաթիռը ընկնում է Նյու Յորքի բնակելի տարածքում։ Շարժիչներից մեկը ընկնում է մոտակա բենզալցակայաններից մեկում, որի հետևանքով բենզալցակայանը պայթում է[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել