«90-ականների կեսեր» (անգլ.՝ Mid90s), ամերիկյան կատակերգական դրամա, որի հեղինակը և ռեժիսորը Ջոնա Հիլն է։ Ֆիլմը վերջինիս ռեժիսորական դեբյուտն է։ Գլխավոր դերակատարներն են Լուկաս Հեջեսը և Քեթրին Ուոթերսթոնը։

Picto infobox cinema.png
90-ականների կեսեր
անգլ.՝ Mid-90s
90-ականների կեսեր.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրհումորային դրամա, հասունացման պատմություն և դրամա
Թեմա1990-ական թվականներ[1], սեռական հասունացում[1], տղամարդկանց կապ[1] և ընկերություն[1]
Թվական2018 և հոկտեմբերի 19, 2018
Լեզուանգլերեն և իսպաներեն
ՌեժիսորՋոնա Հիլ
ՊրոդյուսերՍքոթ Ռուդին, Էլի Բուշ, Քեն Կաո և Ջոնա Հիլ
Սցենարի հեղինակՋոնա Հիլ
ԴերակատարներՍաննի Սուլջիկ, Լուկաս Հեդջես և Քեթրին Ուոթերսթոն
ՕպերատորՔրիսթոֆեր Բլովելթ
ԵրաժշտությունՏրենտ Ռեզնոր և Աթիքուս Ռոս
ՄոնտաժNick Houy?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
ԿինոընկերությունA24 և Սքոթ Ռուդին Փրոդաքշնս
Տևողություն84 րոպե
Պաշտոնական կայքէջ
Commons-logo.svg Mid90s Վիքիպահեստում

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ, իսկ A24 ընկերությունն այն կինոթատրոններում թողարկել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին։ Ֆիլմը լավ է ընդունվել քննադատների կողմից, որոնք այն անվանել են «խոստումնալից առաջին մուտքը Հիլի համար» և բարձր են գնահատել նոստալգիայի զգացումը[2]։

ՍյուժեԽմբագրել

Սյուժեն ծավալվում է դեռահաս Սթիվի և նրա մոր, ավագ եղբոր ու ընկերների հետ հարաբերությունների շուրջը։

Դերասանական կազմԽմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

2016 թվականի մարտի 30-ին հայտարարվել է, որ Ջոնա Հիլը կզբաղվի իր դեբյուտային ֆիլմի ռեժիսորական աշխատանքներով, որի սցենարի հեղինակը հենց ինքն էր[3]։ 2016 թվականի օգոստոսին, զբաղվելով այլ ֆիլմի առաջխաղացմամբ, Հիլն ասել է, որ նկարահանման գործընթացը նշանակված է 2017 թվականի փետրվարին։ Նա նաև նշել է, որ ֆիլմի սցենարը գրելիս ոգեշնչվել է «Երեխաներ» և «Սա Անգլիան է» ֆիլմերից[4]։

2017 թվականի հունվարին հայտարարվել է, որ Միշել Ուիլյամսը բանակցություններ է վարում ֆիլմում նկարահանվելու համար[5]։ 2017 թվականի մարտին դերասանական կազմին միացել է Լուկաս Հեջեսը[6]։ 2017 թվականի հուլիսին հայտարարվել է, որ Քեթրին Ուոթերսթոնը փոխարինել է Ուիլյամսին աշխատանքային գրաֆիկների անհամապատասխանության պատճառով, և որ Սունի Սուլջիկը միացել է դերասանական կազմին որպես գլխավոր դերակատար։ Դրա հետ միաժամանակ հայտարարվել է, որ ֆիլմի նկարահանումները պաշտոնապես սկսվել են[7]։ 2017 թվականի օգոստոսին դերասանական կազմին միացել է Ալեքսա Դեմին[8]։ 2018 թվականի օգոստոսին Տրենտ Ռեզնորը և Ատիկուս Ռոսը հայտարարվել են ֆիլմի կոմպոզիտորներ[9]։

ԹողարկումԽմբագրել

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի շրջանակներում[10]։ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է 2018 թվականի հոկտեմբերի 19-ին[11]։

ՔննադատությունԽմբագրել

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 80% վարկանիշ՝ հիմնված 198 գրախոսականների վրա և 10 հնարավորից 7,08 միջին գնահատականով։ Կայքի քննադատական կոնսենսուսում ասվում է. «Ֆիլմը պատմում է դեռահասի մասին պարզ, բայց նոստալգիական պատմություն, որը կարող է նշանավորվել դեբյուտող սցենարիստ-ռեժիսոր Ջոնա Հիլի նոր կարիերայի բարեհաջող սկիզբը»[12]։

Metacritic կայքում ֆիլմը 100 հնարավորից հավաքել է 67 միավոր, որը հիմնված է 41 ակնարկների վրա, ինչը նշանակում է «ընդհանուր առմամբ բարենպաստ ակնարկներ»[13]։

Chicago Tribune թերթից Մայքլ Ֆիլիպսը ֆիլմին տվել է 4 աստղից երկուսը. «Մասամբ վառ «90-ականների կեսերը» ընկալվում է որպես ճանաչողական ալբոմ ֆիլմի համար, այլ ոչ թե կինո։ Որքան շատ է Հիլը նետում ձեզ այս ու այն կողմ՝ կտրուկ, անմիջական տպավորություն ստեղծելու նպատակով, այնքան շատ է տպավորությունների աղոտացումը։ Հիլն անհամեմատ ավելի լավ ստոպ-կադրեր է ստեղծում. որպես դերասանի՝ «Superbad»-ից հետո նրան մի քանի ֆիլմ անհրաժեշտ եղավ, որպեսզի պարզի օգուտը քիչն ու պակաս նկատելին անելուց։ Նրան՝ որպես ռեժիսորի, կարող է անհրաժեշտ լինել մեկ այլ նախագիծ, որպեսզի պարզի դա, անկախ այն բանից, թե ինչ պատմություն է նա պատմում[14]»:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Mid-90s — 2018.
  2. «Hunter Killer Is Substandard» (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  3. Lincoln, Ross A. (2016-03-30)։ «Jonah Hill To Helm ‘Mid 90s’ From His Spec Script In Feature Directorial Debut»։ Deadline.com (անգլերեն) 
  4. Chitwood, Adam (2016-08-10)։ «Jonah Hill Says His Directorial Debut Shoots in February; Cites ‘Kids’ and ‘This Is England’ as Influences»։ Collider (անգլերեն) 
  5. Busch, Anita (2017-01-26)։ «Michelle Williams In Talks To Star In Jonah Hill’s ‘Mid-90s’»։ Deadline.com (անգլերեն) 
  6. Mazzanti, Mike (2017-03-01)։ «Jonah Hill’s Directorial Debut ‘Mid ’90s’ to Reunite ‘Manchester by the Sea’ Stars»։ The Film Stage (անգլերեն) 
  7. Sneider, Jeff (2017-07-14)։ «Katherine Waterston, Sunny Suljic to Star in Jonah Hill’s Directorial Debut “Mid-90s” (Exclusive)»։ The Tracking Board (անգլերեն) 
  8. N'Duka, Amanda (2017-08-02)։ «Alexa Demie Set For Jonah Hill’s ‘Mid ’90s’; Tommy Dorfman Cast In ‘Fluidity’»։ Deadline.com (անգլերեն) 
  9. Reilly, Nick (2018-08-22)։ «Nine Inch Nails’ Trent Reznor & Atticus Ross record score for Jonah Hill’s ‘Mid90s’»։ NME (անգլերեն) 
  10. Erbland, Kate (2018-08-14)։ «TIFF Adds More High-Profile Titles, Including Jonah Hill’s ‘Mid90s,’ ‘Boy Erased,’ ‘Hold the Dark,’ and Many More»։ IndieWire (անգլերեն) 
  11. Goldberg, Matt (2018-07-24)։ «‘Mid90s’ Trailer: Jonah Hill’s Directorial Debut Takes a NSFW Dive into L.A. Skate Culture»։ Collider (անգլերեն) 
  12. «Mid90s (2018)» (անգլերեն)։ Վերցված է 2019-08-20 
  13. «Mid90s»։ Վերցված է 2019-08-20 
  14. Michael Phillips։ «'Mid90s' review: Jonah Hill's LA story smells like teen spirit»։ chicagotribune.com։ Վերցված է 2019-08-20