5D/Բրորսեն (Նույնպես անվանվում է Բրորսենի գիսաստղ կամ Գիսաստղ Բրորսեն), եղել է պարբերական Յուպիտերի ընտանիքի գիսաստղ, հայտնաբերվել է 1846 թվականի փետրվարի 26-ին, դանիացի աստղագետ Թեոդոր Բրորսենի կողմից։


5D/Բրորսեն
(Բրորսենի գիսաստղ, 1846 III, P/1846 D2, 1857 II,
P/1857 F1, 1868 I, 1873 VI,
1879 I)
5D/Brorsen
5D/Բրորսեն գիսաստղի վարսը, ինչպես այն երևացել է 1868 թվականի մայիսի 14-ին, նկարված է Կառլ Քրիստիան Բրանսի կողմից
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է26 փետրվարի, 1846 թ. (Թեոդոր Բրորսենի կողմից)
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին0,5898 ա. մ.
Ապոհելին5,610 ա. մ.
Մեծ կիսաառանցք3,100 ա. մ.
Էքսցենտրիսիտետ0.8098
Սիդերիկ պարբերություն5,461 a
Թեքվածություն29,382°
Ֆիզիկական հատկանիշներ
Մթնոլորտային տվյալներ

Գիսաստղը պերիհելին անցել է փետրվարի 25-ին, ընդամենը մեկ օր հայտնաբերումից առաջ, և շարժվել է դեպի Երկիրը, անցնելով մոլորակի մոտով մարտի 27-ին 0,52 ա. մ. հեռավորության վրա[1]։ Այսպիսի մոտ անցման արդյունքում գիսաստղի վարսը մեծացել է։ Ջոնաթան Շմիդտը գնահատել է նրա չափերը մոտ 3 - 4 աղեղի րոպե մարտի 9-ին, և 8 - 10 աղեղի րոպե նույն ամսվա 22-ին[1]։ 5D/Բրորսեն գիսաստղը վերջին անգամ դիտարկվել է ապրիլի 22-ին, այն գտնվում էր երկնային բևեռից մոտ 20 աստիճանի վրա։ Այս առաջին այցելության ժամանակ գիսաստղի ուղեծրային պարբերությունը գնահատվել է 5,5 տարի[1]։ Այն հայտնաբերվել է, քանի որ նրա 1842 թվականի անցումը Յուպիտերի մոտով այնքան էր փոխել նրա ուղեծիրը, որ հնարավոր էր դարձել դիտարկել գիսաստղը Երկրից[1]։

Գիսաստղի 5,5 տարի պարբերությունը նշանակում էր, որ նրա հայտնությունները կարող էին տարբերվել իրենց դիտարկելությամբ[1], և ինչպես և կանխատեսվել էր 1851 թվականին այն հնարավոր չեղավ դիտարկել, քանի որ այն սնցել էր Երկրից 1,5 ա. մ. հեռավորության վրա։

Գիսաստղի ուղեծիրը դեռևս համեմատաբար ճշգրտված չէր, դրությունը վատացրեց նաև գիսաստղի 1854 թվականին տեղի ունեցած անցումը Յուպիտերի մոտով։ 1857 թվականի մարտի 18-ին Կառլ Քրիստիան Բրանսը հայտնաբերեց գիսաստղ[1], որը շուտով նույնականացվեց 5D/Բրորսենի հետ, չնայած նրա հայտնության ժամանակի հետ կապված կանխատեսումները տարբերվում էին երեք ամսով[1]։ Գիսաստղը հետևեցին մինչև 1857 թվականի հունիս ամիսը, և արդյունքում ուղեծիրը ճշգրտվեց[1]։

1862 թվականին գիսաստղը չդիտարկվեց, և հաջորդ վերահայտնաբերումը եղավ 1868 թվականին։ Յուպիտերի մոտով չափազանց մոտ անցումը կարճացրեց գիսաստղի ուղեծրային պարբերությունը այնպես, որ այն դարձավ տեսանելի 1873 թվականին[1]։ Չափազանց լավ դիտարկման պայմաններ եղան 1879 թվականի հայտնության ժամանակ, թույլ տալով գիսաստղը դիտարկել իր պատմության ընթացքում ամենաերկար ժամանակահատվածում, չորս ամիս[1]։ 1884 թվականին գիսաստղը չդիտարկվեց վատ դիտարկման պայմանների պատճառով, և չդիտարկվեց նաև 1890 թվականին, երբ պայմանները չափազանց բարենպաստ էին։ Հաջորդ բարենպաստ դիտարկման տարին 1901 թվականն էր, սակայն այս անգամ ևս գիսաստղը չհայտնվեց։

Հաջորդ հետևողական որոնումը սկսեց Բրայան Մարսդենը։ Նա ենթադրեց, որ գիսաստղը ոչնչացելէ, սակայն հաշվարկեց, որ նրա դիտարկման համար ամենաբարենպաստ պայմանները կլինեն 1973 թվականին[1]։ Ճապոնացի աստղագետները կազմակերպեցին գիսաստղի որոնումները, սակայն այդպե էլ չհայտնաբերեցին այն[1]։

Այս պահին 5D/Բրորսեն գիսաստղը համարվում է կորսված (տես կորսված գիսաստղ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Kronk, Gary W. (2001–2005). «5D/Brorsen». Վերցված է 2005 թ․ դեկտեմբերի 26-ին. (Cometography Home Page)

Արտաքին հղումներ խմբագրել