Վարս կամ կոմա (ծագումը՝ լատին․՝ coma, հին հունարեն՝ χομη/κομη - մազեր), փոշուց և գազից կազմված ամպ, որը շրջապատում է գիսաստղի միջուկը։ «Վարսը» և «միջուկը» միասին կազմում են գիսաստղի «գլուխը»։ Գիսաստղի Արեգակին մոտենալու հետ համընթաց «գլուխը» մեծանում է, իսկ երբեմն հայտնվում է գիսաստղի «պոչ»։

Իկեյա - Չժանի գիսաստղ (մարտ 2002)
C/2001 Q4 (NEAT) գիսաստղի լուսանկար

Գիսաստղի վարսը ունի համարյա գնդաձև ձև և սովորաբար ունենում է 100 հազարից մինչև 1,4 միլիոն կմ չափեր միջուկից։