50, բրիտանական սոուլ և փոփ երգիչ Ռիք Էսթլիի յոթերորդ ստուդիական ալբոմն է, որը թողարկվել է 2016 թվականի հունիսի 10-ին BMG լեյբլով։ Թողարկվել է 10 տարի դադարից հետո, նախորդ ալբոմը թողարկվել է 2005 թվականին։ Բրիտանական շքերթներում ալբոմը հասավ առաջին հորիզոնականներին և կրկնեց իր Whenever You Need Somebody ալբոմի հաջողությանը։

50
50 (ալբոմ).jpg
2016 թվականի հունիսի 10-ին
Ռիք Էսթլիի Ստուդիական ալբոմ
Թողարկվածհունիսի 10, 2016
ԺանրՓոփ, Փոփ ռոք, Adult contemporary
Տևողություն40:31
Լեզուանգլերեն
ԼեյբլBMG
ՊրոդյուսերՌիք Էսթլի
Ռիք Էսթլիի ալբոմների ժամանակագրություն
Portrait 50
Սինգլներ 50  ալբոմից
  1. «Keep Singing»
    Թողարկվել է՝ Ապրիլի 6, 2016
  2. «Angels on My Side»
    Թողարկվել է՝ Մայիսի 13, 2016

Քննադատների մեկնաբանություններԽմբագրել

Քննադատներն ընդհանուր առմամբ դրական արձագանքեցին ալբոմին[1][2], սակայն նշել են, որ նրան չի հաջողվել «գլխից վերև ցատկել»[3][4], իսկ նրա ամբողջ հաջողությունները Բրիտանիայում, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր կարոտախտով[1] և մեմով` երգչի մասնակցությամբ[2]։ Քննադատները դրական են գնահատել նաև այն, թե ինչպես է Էսթլին օգտագործում իր ձայնը[1][2] և դրան համապատասխան երջեր է գրում[4][5]։

Ալբոմի թողարկման պատմությունԽմբագրել

2013 թվականին պլանավորվել է «My Red Book» ալբոմի թողարկումը։ Ալբոմի համար ձայնագրվել են բոլոր ստեղծագործությունները, սակայն մինչև թողարկումը, այն հետաձգվել է։ «Let It Rain» և «I Like The Sun» ստեղծագործությունները մտել են նոր ալբոմի մեջ[4]։

2016 թվականի ապրիլի 6-ին Ռիք Էսթլին հրապարակեց իր պաշտոնական YouTube-ի էջում «Keep Singing» երաժշտական տեսահոլովակը։ Հոլովակում կային Ռիք Էսթլիի ելույթների կադրերը, որի վրա դրած էր երգի ստուդիական ձայնագրությունը[6][7]։ Նա անվան ընտրությունը մեկնաբանել է, ասելով, որ այդ տարին լրանում է նրա 50-ամյակը[1][2][3][8]։ Առաջին սինգլը լավ է ընդունվել ժողովրդի կողմից[7]։

Մայիսի 13-ին թողարկվել է երկրորդ սինգլը՝ «Angels on My Side»[9]։ Սակայն, ի տարբերություն առաջին սինգլի, որի տեսահոլովակում բեմական ելույթ կար, այս տեսահոլովակում լիամետրաժ տեսահոլովակ է նկարահանվել, որը թողարկվել է հունիսի 9-ին YouTube-ում[10], հաջորդ օրը վաճառքի դրվեց ալբոմը[11]։

2016 թվականի հուլիսի 19-ին թողարկվել է «Dance» սինգլը, սեպտեմբերի 7-ին YouTube-ում հայտնվեց երգի տեսահոլովակը/[12]։

Ստեղծագործությունների ցանկԽմբագրել

Ալբոմ 50 պարունակում է 12 ստեղծագործություն[13]։ Երաժշտության և տեքստի հեղինակը Էսթլին է[1], նաև նա է նվագել բոլոր երաժշտական գործիքները ձայնագրման ժամանակ[11]։

# Անվանում Տևողություն
1. «Keep Singing»   3:58
2. «Angels on My Side»   3:35
3. «Wish Away»   3:27
4. «This Old House»   4:30
5. «Pieces»   3:58
6. «God Says»   3:15
7. «I Like the Sun»   3:40
8. «Somebody Loves Me»   3:22
9. «Let It Rain»   3:52
10. «Pray with Me»   3:39
11. «Coming Home Tonight»   3:28
12. «Let It Be Tonight»   3:48

Վաճառք և շքերթներԽմբագրել

Ալբոմը սկսել է առաջին հորիզոնականից UK Albums Chart-ում, առաջին շաբաթը վաճառվել է 23 691 օրինակ։ 50 դարձավ Ռիք Էսթլիի երկրորդ ալբոմը, որը գրավել է առաջին տեղը բրիտանական շքերթներում[14]։ 2016 թվականի հուլիսի 8-ին, վաճառվել է 60 000 օրինակ, ալբոմը ստացավ արծաթե սերտիֆիկատ։

Շքերթ (2016) Ամենաբարձր
Դիրք
  Ավստրիա (Ö3 Austria) 41[15]
  Բելգիա (Ultratop Ֆլադրիա) 35[16]
  Բելգիա (Ultratop Վալոնիա) 76[17]
  Նիդերլանդներ (MegaCharts) 65[18]
  Գերմանիա (Media Control) 21[19]
  Իսպանիա (PROMUSICAE) 70[20]
  Շվեյցարիա (Schweizer Hitparade) 44[21]
  Մեծ Բրիտանիա (OCC) 1[22]
Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Մեծ Բրիտանիա (BPI)[23] Silver 60 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Бухарин А. (2016-06-27)։ «Rick Astley — «50»»։ Rolling Stone։ Արխիվացված օրիգինալից 2016-08-03-ին։ Վերցված է 2016-08-03 
  2. 2,0 2,1 2,2 2,3 Graff G. (2016-08-01)։ «Rick Astley on Returning to the Spotlight With His No. 1 Album '50' and the 'Weird' Phenomenon of Rickrolling» (անգլերեն)։ Billboard։ Արխիվացված օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2016-08-10 
  3. 3,0 3,1 Karlsson J. (2016-06-10)։ «Rick Astley — Överflödigt för de flesta» (շվեդերեն)։ Կաղապար:Нп3։ Արխիվացված օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2016-08-10 
  4. 4,0 4,1 4,2 Kabelitz S. (2016-06-10)։ «Eine entspannte Pop-Soul-Platte, die gar nichts anderes sein möchte» (գերմաներեն)։ laut.de։ Արխիվացված օրիգինալից 2016-08-10-ին։ Վերցված է 2016-08-10 
  5. Erlewine S. T.։ «Rick Astley — 50» (անգլերեն)։ Allmusic։ Արխիվացված օրիգինալից 2016-08-13-ին։ Վերցված է 2016-08-13 
  6. Rick Astley — Keep Singing ՅուԹյուբում
  7. 7,0 7,1 «Rick Astley releases comeback single Keep Singing 23 years after 'retirement'» (անգլերեն)։ Metro։ 2016-04-07։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  8. «Rick Astley returns with new album '50'»։ music-news.com։ 2016-04-07։ Արխիվացված օրիգինալից 2016-04-09-ին։ Վերցված է 2016-04-10 
  9. «Angels On My Side/Rick Astley – Télécharger et écouter l'album» (ֆրանսերեն)։ Qobuz։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  10. Rick Astley — Angels On My Side ՅուԹյուբում
  11. 11,0 11,1 Fitzpatrick Katie (2016-05-31)։ «Rick Astley will perform and sign copies of his new album at HMV Manchester» (անգլերեն)։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  12. Rick Astley — Dance (Official Video) ՅուԹյուբում
  13. «Rick Astley / 50 / Track Listing»։ iTunes։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  14. Jones Alan (2016-06-17)։ «Official Charts Analysis: Rick Astley's 50 debuts at No.1 28 years after his first album» (անգլերեն)։ Music Week։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  15. «Rick Astley — 50 (album)» (գերմաներեն)։ Ö3 Austria։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  16. «Rick Astley — 50 (album)» (հոլանդերեն)։ Ultratop։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  17. «Rick Astley — 50 (album)» (ֆրանսերեն)։ Ultratop։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  18. «Rick Astley — 50 (album)» (հոլանդերեն)։ MegaCharts։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  19. «Rick Astley — 50 (album)» (գերմաներեն)։ Media Control։ Վերցված է 2016-08-04 (չաշխատող հղում)
  20. «Rick Astley — 50 (album)» (իսպաներեն)։ PROMUSICAE։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  21. «Rick Astley — 50 (album)» (գերմաներեն)։ Schweizer Hitparade։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  22. «Official Albums Chart Top 100» (անգլերեն)։ UK Albums Chart։ 2016-06-17։ Արխիվացված օրիգինալից 2016-08-04-ին։ Վերցված է 2016-08-04 
  23. «British album certifications – Rick Astley – 50»։ British Phonographic Industry։ Վերցված է 2016-08-04  Select albums in the Format field. Select Silver in the Certification field. Type 50 in the "Search BPI Awards" field and then press Enter.

Արտաքին հղումներԽմբագրել