Ֆիֆթի Սենթ

ամերիկացի ռեփ երգիչ
(Վերահղված է 50 Սենտից)

Քարտիս Ջեյմս Ջեքսոն III (անգլ.՝ Curtis James Jackson III, հուլիսի 6, 1975(1975-07-06)[1][2], Հարավային Ջամեյկա, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]), առավել հայտնի 50 Cent (Ֆիֆթի սենթ) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփ երգիչ, երաժշտական պրոդյուսեր, բիզնեսմեն և կինոդերասան։ Ջեքսոնը ձեռք է բերում համաշխարհային ճանաչում, երբ թողարկվում է «Get Rich or Die Tryin» (2003 թ.) ալբոմը, և առավել ամրապնդվում ` «The Massacre» (2005 թ.) ալբոմի միջոցով։

Քուրտիս Ջեյմս Ջեքսոն III
50 Սենտը 2012 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունCurtis James Jackson III
Ի ծնե անունՔուրտիս Ջեյմս Ջեքսոն III
Նաև հայտնի է որպես50 Cent
Ծնվել էհուլիսի 6, 1975 (48 տարեկան)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, դերասան, գործարար
Գործիքներվոկալ
Գործունեություն1996-ներկա
ԱշխատավայրInterscope Records և G-Unit Clothing Company
ԼեյբլJam Master Jay Records, Columbia Records, Aftermath Entertainment, Shady Records, Interscope Records, G-Unit Records, Capitol Records, Caroline Records
ԿրթությունAndrew Jackson High School?
ԱնդամակցությունG-Unit
ԿապվածG-Unit, DJ Whoo Kid, Dr. Dre, Էմինեմ, Sha Money XL, The Game, Օլիվիա
Պարգևներ
Կայք50cent.com
 50 Cent Վիքիպահեստում

Ծնվել է Հարավային Ճամայկայում։ 12 տարեկանում սկսել է զբաղվել թմրանյութերի առևտրով։ Տարիներ անց` վերջ տալով անօրինական գործունեությանը՝ Ջեքսոնը ցանկանում է իր կարիերան կերտել որպես ռեփեր, սակայն 2000 թվականին ներառվում է զինված գործողության մեջ և, որպես արդյունք՝ վիրավորվում ատրճանակի 9 կրակոցից։ Առաջին՝ «Guess Who's Back?» ալբոմը թողարկելուց հետո Ջեքսոնով սկսվում է հետաքրքվել ռեփեր Էմինեմը, որից հետո պայմանագիր է կնքվում «Interscope Records»-ի հետ։ Էմինեմի և Դոկտր Դրեի օգնությամբ Ջեքսոնը դառնում է աշխարհի առավել պահանջված ռեփերներից մեկը։ 2003 թվականին Ջեքսոնը հիմնում է «G-Unit Records» ձայնագրման լեյբլը՝ ընդգրկելով մի շարք այլ նշմարելի ռեփերների՝ Յանգ Բաքին, Թոնի Յեյոյին և Լլոյդ Բենքսին։

Ջեքսոնը տարաձայնություններ է ունեցել մի շարք այնպիսի ռեփերների հետ, ինչպիսիք են Ջա Ռուլը, Նասը, Ֆեթ Ջոն, Քեմռոնը, Ջադաքիսը, Փաֆ Դեդդին, Ռիք Ռոսը, ինչպես նաև «G-Unit»-ի նախկին անդամներ Յանգ Բաքը և Դը Գեյմը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ
Տարին Անվանումը
2003 Get Rich or Die Tryin'
2005 The Massacre
2007 Curtis
2009 Before I Self Destruct
2013 Street King Immortal[4]
G-Unit-ի մասնակցությամբ
Տարին Անվանումը
2003 Beg for Mercy
2008 T.O.S: Terminate on Sight

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
2005 Հարստացիր կամ մահացիր փորձելով Մարկուս Համանուն ալբոմի անվամբ
2006 Քաջերի տունը Ջամալ Այքեն
2008 Արդարամիտ սպանություն Սարդ
2008 Մինչև որ ես ինքնաոչնցացման ենթարկվեմ Քլերենս
2009 Արյան փողոցներ Սթեն Ջոնսոն
2009 Վազող մեռյալը Թիգո
2009 Բռնված քրոսֆայրում Տինո Նաև գործադիր պրոդյուսերը
2010 13 Ջիմմի
2010 Ատրճանակ Ռիչ
2010 Տասներկու Լայնել
2010 Վաղորդյան փառք ինքը
2011 Վրեժ Բլեք
2011 Արյունահեղություն Հարդուիք
2011 Կերտվածք Սոննի
2012 Դեպքերը Դեոն
2012 Ազատամիտ նկարիչները Մալո
2012 Եզակի Թոմասը Շամուս Կոկոբոլո
2012 Սրբերի կյանքը
2012 Կրակը կրակով Պրոդյուսերը
2013 Շիրիմը Հաշ
2013 Լաստ Վեգաս

Հեռուստատեսություն խմբագրել

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2005 Սիմփսոններ Ինքը Էպիզոդը՝ «Փրենկստա ռեփ»
2008 Ֆիֆթի սենթ, փողը և ուժը ինքը
2009 Միջավայր Ինքը

Վիդեոխաղեր խմբագրել

Տարին Անվանումը Դերը Նշումներ
2005 50 Cent: Bulletproof ինքը Ձայնավորում
2009 50 Cent: Blood on the Sand ինքը Ձայնավորում
2009 Call of Duty: Modern Warfare 2 Սիլ Ձայնավորում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dutch Top 40
  2. Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #130656402 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Horowitz, Steven (27 նոյեմբեր, 2012). ««Street King Immortal»-ի լույս տեսման ամսաթիվը». HipHopDX. Վերցված է 27 նոյեմբեր, 2012-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Պաշտոնական կայք