30 օր մինչ լուսաբացը (շվեդ.՝ Frostbiten), 2006 թվականի շվեդական կատակերգություն։ Ռեժիսորը Անդերս Բանկեն է։

30 օր մինչ լուսաբացը
շվեդ.՝ Frostbiten
Երկիր Շվեդիա
Ժանրֆիլմ անչափահասների համար, սարսափ ժանրի կատակերգություն, վամպիրների մասին ֆիլմ, կինոկատակերգություն և սարսափ ֆիլմ
Թվական2006
Լեզուգերմաներեն և ֆիններեն
ՌեժիսորԱնդերս Բանկե[1]
Սցենարի հեղինակԴենիել Օջանլաթվա
ԴերակատարներՊետրա Նիլսեն[2], Գրետա Հավնեսկյոլդ[2], Էմմա Օբերգ[2], Կարլ Օկե Էրիկսոն[2], Յոնաս Կարլսթրյոմ[2], Նիկլաս Գրենբերգ[2], Նուր Էլ-Ռեֆայ[2], Մոնս Նատանաելսոն[2] և Տոմաս Հեդենգրան[2]
ԵրաժշտությունԷնթոնի Լլենդո
Պատմվածքի վայրՈւկրաինա
Տևողություն98 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

1944 թվական, Ուկրաինա։ Էսէսական խումբ, որի մեջ կար շվեդ կամավորական Գերհարդ Բեքքերտը. վերջինս թաքստոց է փնտրում քրիստոնեական տան մեջ։ Բայց այստեղ նրանք դառնում են վամպիրների զոհը։

Մեր օրեր։ Քաղաք Շվեդիայի հյուսիսում։ Այստեղ է գալիս նոր բժիշկ՝ Անիկան իր դեռահաս աղջկա՝ Սագայի հետ, որը բավականին արագ ծանոթանում է տեղի գեղեցկուհի Վեգայի հետ, ով նոր ընկերուհուն հրավիրում է Յոնի երեկույթին։ Այդ ժամանակ Սեբաստիանը կուլ է տալիս պրոֆեսոր Բեքքարտից գողացած կարմիր սրվակները։ Երիտասարդը ձեռք է բերում սաստիկ քաղց և դրա հետ մեկտեղ պարանորմալ կարողություններ։ Վեգան մտնում է սենյակ և վերցնում է բոլոր մնացած սրվակները, որ բերել էր խնջույքին։

Սեբաստիանը, ով հրավիրվում է իր ընկերուհու՝ Կորնելիայի տուն որպես հյուր, տանջվում էր խաչ և սխտոր տեսնելուց։ Վերջիվերջո նա կենդանի նապաստակ է ուտում։ Իսկ խնջույքին Վեգան սրվակներով հյուրասիրում է իր ընկերներին և սկսում հետևել, թե ինչ է կատարվում նրանց հետ։ Որոշ ժամանակ անց նրանք դառնում են վամպիրներ և սկսում ուտել խնջույքում գտնվող մնացած երիտասարդներին։ Սագան պետք է փախչեր նրանցից։

Երբ Անիկան լինում է հերթապահության հիվանդանոցում, նրան խայթում է մի աղջիկ, ով իբր կոմայի մեջ էր։ Բեքքերտը ուզում է առաջին հերթին վերացնել գործըկերոջը և հետո պատմել, թե ինչպես է նա դառնում վամպիր։ Տարիներ շարունակ նա փորձեր էր կատարում, որի արդյունքում նա ավելի փորձառու վամպիր է դարձել, իսկ վամպիրների արյունով լցված կարմիր սրվակները, նրան պետք էին հետագա փորձերը անելու համար։

Ֆիլմի վերջում Սագան տեսնում է Մարիա անունով մի աղջկա, ով պնդում է, որ Սագան նման է իր քրոջը։ Վերջիվերջո Սագան նրան թողում է այստեղ և մեկնում հարավ։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Պետրա Նիլսեն Անիկա
Քառլ-Օկե Պրոֆեսոր Գերհարդ Բեքերտ
Գրետե Հավնյոշվիլդ Սագա
Էմմա Օբերգ Վեգա
Յոնաս Լոս Ռոբերտ
Նիքոլաս Գրյոնբերգ Յոն
Գուստավ Յուխանսոն Յուել
Լիննի Յոնսոն Սիսի
Նոուր Էլ-Ռեֆայ Կորնելիա
Յունաս Կարստրյոմ Սեբաստիան
Աննա Լինդհոլմ Մոնա

Ծանոթագրություններ խմբագրել