Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ 1939 (այլ կիրառումներ)

«1939» (անգլ.՝ Glorious 39), անգլիացի դրամատուրգ և ռեժիսոր Սթիվեն Պոլյակովի ֆիլմը, թողարկված 2009 թվականին։

1939
անգլ.՝ Glorious 39
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Ժանրռոմանտիկ ֆիլմ[2] և դրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորՍթիվեն Պոլյակով
Սցենարի հեղինակՍթիվեն Պոլյակով
ԴերակատարներՌոմոլա Գարայ, Բիլ Նայի, Ջուլի Քրիստի, Դևիդ Թենանթ, Քրիստոֆեր Լի, Չառլի Քոքս, Էդի Ռեդմեյն, Ջերեմի Նորթհեմ, Ջունո Թեմփլ[3], Հյու Բոնևիլ[3], Ջեննի Էգատեր[3], Թոբի Ռեգբո[3], Քորին Ռեդգրեյվ[3] և Մյուրիել Պավլով[3]
ՕպերատորԴեննի Քոհեն
ԵրաժշտությունԷդրիան Ջոնսթոն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն
Տևողություն129 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Իրադարձությունները տեղի են ունեցել 1939 թվականի ամռան և աշնան ամիսներին։ Անգլիական արիստոկրատ ընտանիքի որդեգրված դուստր, երիտասարդ դերասանուհի Էննի Կիիսը պատահաբար գտնում է ձայնասկավառակ, որի վրա ֆոքստրոտների փոխարեն ձայնագրված էին արտաքին գործերի նախարարության աշխատակիցների բանակցությունները։ Դրանցից նա իմանում է դավադրության մասին, որի նպատակն էր թույլ չտալ Անգլիայի մասնակցությունը Հիտլերի դեմ պատերազմին։ Ինչպես նաև նրան հայտնի է դառնում, որ իրենց ընտանիքի բարեկամ Հեկտորին, որը պաշտպանում էր Չերչիլի քաղաքականությունը, շանտաժի էին ենթարկել և նրան հասցրել էին ինքնասպանության։ Սկավառակի վրա հնչող ձայներից Էննին ճանաչում է իր եղբոր՝ Ռալֆի ձայնը, և փորձում է հասկանալ ինչ է կատարվում, բայց ում դիմում է օգնության և խորհրդի համար (դերասան Հիլբերտին, որը սիրահարված էր Էննի Լորենսին)՝ զոհվում է։ Վերջապես Էննին հասկանում է, որ իրեն որդեգրող հայրը, քույրը և Էլիզաբեթը նույնպես գտնվում են այն ազդեցիկ արիստոկրատների շարքում, որոնք գտնում են, որ պետք է համաձայնության գան Հիտլերի հետ, որպեսզի կանխեն պատերազմը։

Լորենսի մահից հետո Էննին փորձում է փախչել տնից, բայց նրան ստիպում են վերադառնալ։ Մի քանի օր նա մնում է փակված՝ հրաժարվելով սննդից, մինչև նրան հաջողվում է փախչել։

Վերջում ծերացած Էննին հանդիպում է այդ օրերի ականատես, միակ կենդանի մնացած Վոլթերին և Օլիվերին, որոնք այդ տարիներին դեռ երեխաներ էին։

Դերերում խմբագրել

Դերասան Կերպար
Ռոմոլա Հարայ Էննի Կիս
Բիլ Նայի Ալեքսանդր Կիս
Ջուլի Քրիստի Էլիզաբեթ
Էդի Ռեդմեյն Ռալֆ
Ջունո Թեմփլ Հեկտոր
Չարլի Քոքս Լոուրենս
Ջերեմի Նորթեմ Բալկոմբ
Քրիստոֆեր Լի Բալկոմբ
Քրիստոֆեր Լի Վոլթեր Փեյջ
Քորին Ռեդգրեյվ Օլիվեր Փեյջ
Ջեննի Էգաթեր Մոդ
Տոբի Ռեգբո Մայքլ Ուոլթն
Հյու Բոնևիլ Հիլբերտ

Նկարահանող խումբ խմբագրել

  • Ռեժիսոր։ Սթիվեն Պոլյակով
  • Սցենարիստ։ Սթիվեն Պոլյակով
  • Օպերատոր։ Դենիել Քոեն
  • Կոմպոզիտոր։ Էդրիան Ջոնս

Ծանոթագրություններ խմբագրել