13 Voices, Sum 41 կանադական պանք-ռոք խմբի վեցերորդ ստուդիական ալբոմ։ Ալբոմը լույս է տեսել 2016 թվականի հոկտեմբերի 7-ին։ Դա Chuck (2004) առաջին ալբոմն է, որը ձայնագրվել է կիթառահար Դեյվ Բեկշի մասնակցությամբ, ինչպես նաև առաջին ալբոմը Ֆրենկ Զումմոյի հետ, որը 2015 թվականին փոխարինեց Սթիվ Ջոզին։ Բացի այդ, դա առաջին Sum 41 ալբոմն է, որը ձայնագրվել է 5 հոգանոց կազմով՝ Թոմ Թակերի և Դեյվ Բեկշի հետ մեկտեղ։ 2016 թվականի մայիսին խումբը հայտարարեց Hopeless Records ստուդիայի հետ մեկտեղ քրաուդֆանդինգային նախագիծ սկսելու մասին։

13 Voices
Sum 41 ստուդիական ալբոմ
Թողարկվածհոկտեմբերի 7, 2016
Ձայնագրված2014 հունիս - 2016 ապրիլ
Ժանրփանկ-ռոք
Տևողություն37:43
Լեզուանգլերեն
ԼեյբլHopeless Records?
ՊրոդյուսերDeryck Whibley?
Sum 41-ի ալբոմների ժամանակագրություն
Screaming Bloody Murder 13 Voices
Սինգլներ 13 Voices  ալբոմից
  1. «Fake My Own Death»
    Թողարկվել է՝ Հունիսի 29, 2016
  2. «War»
    Թողարկվել է՝ Օգոստոսի 25, 2016
  3. «God Save Us All (Death to POP)»
    Թողարկվել է՝ Սեպտեմբերի 28, 2016

Ալբոմի ստեղծում խմբագրել

2012 թվականի նոյեմբերին խմբի մասնակիցները հայտարարեցին այն մասին, որ ընդմիջում են կատարում համերգային գործունեության մեջ, որպեսզի ավելի լավ կենտրոնան նոր ձայնագրությունների աշխատանքի վրա։ 2013 թվականի ապրիլի 18-ին թմբուկահար Սթիվ Ջոզը իր Ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ լքում է խումբը։ 2014 թվականի փետրվարի 7-ի իր հարցազրույցում Դերիկը հայտնեց, որ նոր երգերը կհայտնվեն «շուտով»։ Խմբի վեցերորդ ստուդիական ալբոմը պետք է դառնար առաջին ալբոմը, որի ձայնագրությանը մասնակցել են միայն երկու հոգի խմբի «օրիգինալ» կազմից՝ Դերիկը և Քոուն։

2014 թվականի մայիսին իր պաշտոնական կայքում Դերիկը պատմեց այն առողջական խնդիրների մասին, որոնք նա ստիպված էր հաղթահարել երկարամյա ալկոհոլի չարաշահման պատճառով։ Նա նաև հայտարարել է իր սեփական վերականգնման մասին և այն մասին, որ նա մի քանի գաղափարներ ունի նոր երգերի համար և որ խումբը շուտով կսկսի նոր ալբոմ ձայնագրել։ 2014 թվականի հունիսին Դերիկը հայտնեց իր Ֆեյսբուքյան էջում, որ սկսվել է ալբոմի ձայնագրությունը իր տնային ստուդիայում։ 2015 թվականի մարտի 19-ին խմբի Ֆեյսբուքյան էջում հայտնվեց կարճ վիդեո, որտեղ երգվում էր նախկինում անհայտ երգ, ինչը և վկայեց այն մասին, որ նոր նյութի պատրաստումը իսկապես գործընթացի մեջ է գտնվում։

2015 թվականի հուլիսի 9-ին Sum 41 խումբը հայտարարեց քրաուդֆանդինգային ընկերության բաց թողնման մասին PledgeMusic կայքում՝ երկարատև դադարից հետո միջոցներ հավաքելու և նոր ալբոմ ձայնագրելու համար։

2015 թվականի հուլիսի 23-ին Alternate Press Music Awards ելույթ ունենալու ժամանակ, որը նշանավորվեց խմբի բեմ վերադառնելով, հայտարարվեց Դեյվ Բեկքշի վերադարձի մասին։ Դրանից հետո հարցազրույցի ժամանակ Դեյվը և Դերիկը հաստատեցին, որ Բեկշը վերադառնում է կազմ և կմասնակցի ապագա ալբոմի ձայնագրությանը։ 2015 թվականի դեկտեմբերի 26-ին խմբի ինստագրամում երկու ձայնագրություններ հայտնվեցին, որոնք հայտարարում էին ներ երգերի մասին, 2016 թվականի հունվարի 1-ին Դերիկը հայտարարեց, որ ալբոմի մասին մանրամասները շուտով կլինեն խմբի էջերում և սոցիալական կայքերում։

2016 թվականի ապրիլի 19-ին Ուբիլին սոցիալական կայքերում հայտարարեց, որ ալբոմի վրա աշխատանքը դադարեցված է։ 2016 թվականի մայիսին հայտարարվեց պայմանագրի ստորագրման մասին Hopeless Records լեյբլով ալբոմի թողարկման մասին։ 2016 թվականի հունիսի 1-ին տեղեկություն հայտնվեց 2016 թվականի աշնանը թողարկվելու մասին։

Ռելիզ խմբագրել

2016 թվականի հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Sum 41 խմբի վեցերորդ ստուդիական ալբոմը ստացավ «13 Voices» անվանումը։ Հայտարարվեց ռելիզի պաշտոնական ամսաթիվը՝ 2016 թվականի հոկտեմբերի 7։

Սինգլներ խմբագրել

2016 թվականի հունիսի 28-ին ցանցում հայտնվեց չորս տարվա մեջ առաջին սինգլը «Fake My Own Death» անունով։ Երգը ազատ է վաճառքի և ներբեռնման համար iTunes, Amazon.com և այլ ծառայություններում, որոնք կապված են երաժշտական դիստրիբուցիայի հետ։ Երգի ռելիզի հետ մեկտեղ հայտնվեց նաև տեսահոլովակը։

2016 թվականի սեպտեմբերի 29-ին ալբոմի թողարկումից 2 շաբաթ առաջ, խումբը թողարկեց ևս մեկ նոր երգ «God Save Us All (Death To Pop)»։ Ավելի ուշ Hopeless Records երգի Յություբյան էջում տեսահոլովակ հայտնվեց։

Երգացանկ[1] խմբագրել

# Անվանում Տևողություն
1. «A Murder of Crows (You're All Dead to Me)»   3:04
2. «Goddamn I'm Dead Again»   3:22
3. «Fake My Own Death»   3:14
4. «Breaking the Chain»   4:03
5. «There Will Be Blood»   3:29
6. «13 Voices»   4:32
7. «War»   3:29
8. «God Save Us All (Death to POP)»   3:53
9. «The Fall and the Rise»   3:09
10. «Twisted by Design»   5:28
37:43

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

Sum 41

  • Դերիկ Ուբիլի - ռիթմ կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ
  • Դեյվ Բեկշ - սոլո կիթառ,
  • Թոմ Թակեր - սոլո կիթառ,
  • Ջեյսոն ՄակՔեյսլի - բաս կիթառ,
  • Ֆրենկ Զումմո - հարվածային գործիքներ

Շքերթներ խմբագրել

Շքերթ (2016) Ամենաբարձր դիրք
Australian Albums (ARIA)[4] 13
Austrian Albums (Ö3 Austria)[5] 13
Belgian Albums (Ultratop Flanders)[6] 38
Belgian Albums (Ultratop Wallonia)[7] 37
Canadian Albums (Billboard)[8] 6
Dutch Albums (MegaCharts)[9] 69
French Albums (SNEP)[10] 51
9
Hungarian Albums (MAHASZ)[11] 32
Italian Albums (FIMI)[12] 18
New Zealand Heatseekers Albums (RMNZ)[13] 7
Scottish Albums (OCC)[14] 17
Spanish Albums (PROMUSICAE)[15] 49
Swiss Albums (Schweizer Hitparade)[16] 14
UK Albums (OCC)[17] 16
US Billboard 200[18] 22
US Top Alternative Albums (Billboard)[19] 6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 13 Voices by Sum 41 on iTunes
  2. «Sum 41 "13 voices" CD, Digipak, Deluxe Edition • Now available • EMP». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «ALTERNATIVE PRESS JAPAN | 【PREMIERE】Sum 41 "War feat. Taka(ONE OK ROCK)" 公開». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  4. "Sum 41 – 13 Voices". Australiancharts.com. Hung Medien. Retrieved October 15, 2016.
  5. "Sum 41 – 13 Voices" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved October 20, 2016.
  6. "Sum 41 – 13 Voices" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved October 15, 2016.
  7. "Sum 41 – 13 Voices" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved October 15, 2016.
  8. "Sum 41 – Chart history" Billboard Canadian Albums Chart for Sum 41. Retrieved October 18, 2016.
  9. "Sum 41 – 13 Voices" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved October 15, 2016.
  10. "Sum 41 – 13 Voices". Lescharts.com. Hung Medien. Retrieved October 18, 2016.
  11. "Top 40 album-, DVD- és válogatáslemez-lista – 2016. 40. hét" (in Hungarian). MAHASZ. LightMedia. Retrieved October 14, 2016.
  12. «Album – Classifica settimanale WK 41 (dal 2016-10-07 al 2016-10-13)» (Italian). Federazione Industria Musicale Italiana. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «NZ Heatseekers Albums Chart». Recorded Music NZ. 2016 թ․ հոկտեմբերի 17. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. "2016-10-14 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved October 15, 2016.
  15. «TOP 100 ALBUMES — SEMANA 41: del 07.10.2016 al 13.10.2016» (Spanish). Productores de Música de España. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. "Sum 41 – 13 Voices". Swisscharts.com. Hung Medien. Retrieved October 19, 2016.
  17. "Sum 41 | Artist | Official Charts". UK Albums Chart Retrieved October 15, 2016.
  18. "Sum 41 – Chart history" Billboard 200 for Sum 41. Retrieved October 18, 2016.
  19. "Sum 41 – Chart history" Billboard Top Alternative Albums for Sum 41. Retrieved October 25, 2016.

Արտաքին հղումներ խմբագրել