1300 կապրալներ (սերբ.՝ 1300 каплара), Սերբիայի Թագավորության բանակի կրտսեր սպաների ջոկատի հավաքական անունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Ջոկատը օգնության է ուղարկվել սերբական առաջին բանակին Կոլուբարայի ճակատամարտին։ Նրա կազմի մեջ մտել են սերբական ռազմական ուժերի ապագա պոտենցիալ ղեկավարները։

1300 կապրալներին նվիրված հուշարձան Ռայաց բարձունքին

Նախապատմություն խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո սերբ շատ ուսանողներ ու դպրոցականներ ստիպված էին դադարեցնել ուսումը և մեկնել գերագույն հրամանատարության շտաբ ենթազորամասերում ընդգրկվելու համար։ Կամավորներից մի քանիսը հայտնվեցին Սկոպյեի ռազմական դպրոցում, որտեղ էլ սկսել են ուսումնասիրել ռազմական գործը։ Ուսումնական պլանը չէր ենթադրում կուրսանտների մասնակցությունը ռազմական գործողություններին։

Կոլուբարայի ճակատամարտի մասնկցություն խմբագրել

Դեկտեմբերի 2-ին ավստրո-հունգարական զորքերը մտնում են Բելգրադ` վստահ լինելով, որ Սերբիան շուտով կստորագրի կապիտուլյացիայի ակտը և դուրս կգա խաղից։ Սերբական բանակը նահանջում է` գրեթե ամբողջովին բարոյալքված և հույս չունենալով Անտանտի դաշնակիցների օգնության վրա։ Ավստրո-հունգարացի զինվորները ամբողջ օրվա ընթացքում թալանի են մատնում քաղաքը և բռնանում բնակիչների վրա։ Նրանք վստահ էին, որ շուտով կգրավեն Նիշը և Կրագուևացը։

Հարավային կողմից 16-րդ կորպուսը Պոժեգ-Ուժիցայի ուղղությամբ և հյուսիսից 15-րդ կորպուսը Սուվոբոր ուղղությամբ դեկտեմբերի 3-ին սերբական բանակի կազմում Ժիվոին Միշիչի և Ռադոմիր Պուտկինի գլխավորությամբ անցնում են հարձակման։ Կենդանի ուժի պակասը սերբերը լրացնում են ռազմական դպրոցների 1300 կուրսանտներով, որոնք շտապ օգնության են հասնում Սկոպյեից։ Ռազմական ուսումնական հաստատություներ ընդունվելիս այս երիտասարդները միանգամից ստացել էին կապրալի կոչում, այստեղից էլ` ջոկատի անվանումը[1]։ Կոլուբարայի ճակատամարտում զոհվում են նրանցից 400-ը, սակայն սերբերին հաջողվում է հետ մղել ավստրո-հունգարական ուժերը և ետ գրավել Բելգրադը[2]։ Կոլուբարայի հաղթանակը Սերբիայի ամենամեծ ու կարևոր հաղթանակներից մեկն էր Առաջին համաշխարհային պատերազմում։

Հիշատակ խմբագրել

Սերբիայի մշակույթում 1300 կապրալները խորհրդանշում են սեփական զոհողության գնով հայրենիքի և հարազատ ժաղովրդի ազատության ձեռքբերումը։ Նրանց հիշատակը անմահացվել է շատ քաղաքներում. Բելգրադում, Բանյա Լուկայում կան 1300 կապրալների փողոցներ։ Բելգրադում նրանց անունով դպրոց կա, իսկ Ռայաց բարձունքին կանգնեցվել է հուշարձան։

Գոյություն է ունեցել «1300 կապրալների միավորումը» (սերբ.՝ Удружење 1300 каплара), որի մեջ մտել են պատերազմը վերապրած զորակոչիկները Սկոպյեից։ Նրանցից վերջինի` Թադի Պեյովիչի մահվան հետ միավորումը դադարել է գոյություն ունենալ[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել