Ֆերենց Սալաշի (հունգարերեն՝ Szálasi Ferenc, հունվարի 6, 1897(1897-01-06)[1][2][3], Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - մարտի 12, 1946(1946-03-12)[4][1][2], Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[4]), հունգար քաղաքական գործիչ, հունգարական նացիստների նախագահ։ Հունգարիայի նախագահ, Հունգարիայի նացիստների «Խաչված նետեր» կուսակցության եվրոպական գրասենյակի ղեկավար, Ադոլֆ Հիտլերի վերջին դաշնակիցը։

Ֆերենց Սալաշի
 
Կուսակցություն՝ Խաչաց նետեր
Կրթություն՝ Թերեզային ռազմական ակադեմիա (1915)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ծննդյան օր հունվարի 6, 1897(1897-01-06)[1][2][3]
Ծննդավայր Կոշիցե, Abaúj-Torna County, Հունգարիայի թագավորություն, Տրանսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4]
Վախճանի օր մարտի 12, 1946(1946-03-12)[4][1][2] (49 տարեկան)
Վախճանի վայր Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն[4]
Թաղված Նոր հասարակական գերեզմանոց
Քաղաքացիություն  Հունգարիա
Ամուսին Գիզելլա Լուծ

Կենսագրություն խմբագրել

Սալաշի հայրը եղել է պրոֆեսիոնալ զինվոր ավստրո-հունգարական միապետության բանակում։ Նրա նախնիները եղել են հունգարացիներ, սլովակներ և հայ էմիգրանտներ։

1925–35-ին՝ Գլխավոր շտաբի սպա։ 1935-ին հիմնադրել է ֆաշիստական Կամքի կուսակցությունը։ 1944-ի օգոստոսից հիտլերականների աջակցությամբ նախապատրաստել է իշխանության զավթումը, նպատակ ունենալով թույլ չտալ Հունգարիային դուրս գալու երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45)։ 1944-ի հոկտեմբերից – 1945-ի մարտին իշխանության ղեկավարն էր («ազգի առաջնորդ») գերմանա–ֆաշիստական օկուպացիայից Հունգարիայի դեռևս չազատագրված մի մասում։ 1946-ին Հունգարիայի ժողովրդական դատարանը Սալաշիին՝ որպես ռազմ, հանցագործի, դատապարտել է մահապատժի։ Մահապատժի է ենթարկվել կախաղան հանվելու միջոցով։

Աղբյուրներ խմբագրել

  • Thomas, Dr. Nigel, and, Laszlo Pal Szabo (2008). The Royal Hungarian Army in World war II. New York: Osprey Publishing. էջեր 48. ISBN 978-1-84603-324-7.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Салаши Ференц // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 116  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆերենց Սալաշի» հոդվածին։