Ֆրունզեի շրջան (Սանկտ Պետերբուրգ)

Ֆրունզեի շրջան (ռուս.՝ Фрунзенский район), Սանկտ Պետերբուրգ քաղաքի վարչատարածքային միավոր։

Ֆրունզեի շրջան
Фрунзенский район
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵնթարկումՍանկտ Պետերբուրգ
ՀամայնքՍանկտ Պետերբուրգ
Շրջանի ղեկավարՎլադիմիր Օմելնիցկի
Հիմնադրված է1936 թ.
Մակերես37,469 կմ²
Բնակչություն401779 [1] մարդ
Պաշտոնական կայքfrunzspb.ru
Ֆրունզեի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)##
Ֆրունզեի շրջան (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան)

Շրջանը տեղակայված է Սանկտ Պետերբուրգի հարավային մասում։ Պատմական կենտրոնն է Կուպչինոն։ Սահմանակից է Ադմիրալտեյսկի, Նևայի, Կենտրոնական, Մոսկվայի, Պուշկինի և Կոլպինոյի շրջաններին։ Ընդհանուր մակերեսը՝ 37,469 կմ² և զբաղեցնում է քաղաքի գրեթե 6%-ը։ Բնակչությունը՝ 401.8 հզ մարդ (2010)[1]։ Իր անունն ստացել է Միխայիլ Ֆրունզեի պատվին, ով Քաղաքացիական պատերազմի ժամանակ Կարմիր բանակի ամենակարկառուն հրամանատարներից մեկն էր։

Պատմություն

խմբագրել

Ֆրունզեի շրջանը ձևավորվել է 1936 թվականի ապրիլի 9-ին Կենտրոնական ու Սմոլնի շրջաններից[2]։

Տնտեսություն

խմբագրել

Ֆրունզեի շրջանի տնտեսության մեջ առաջատար դիրք է գրավում արդյունաբերական համալիրը, որը ներկայացված է վերամշակման արդյունաբերության լայն ցանկով։ Վերամշակող արտադրությունները, որին բաժին է ընկնում ամբողջ արտադրության 64,4%-ը բնորոշում են շրջանի տնտեսության արդյունաբերության կարևորությունն ու առանձնահատկությունը։

Ֆինանսական ոլորտ

խմբագրել

Ըստ հարկատուների քանակի՝ Ֆրունզեի շրջանը մտնում է Սանկտ Պետերբուրգի ամենախոշոր շրջանների մեջ։ Վերջին 5 տարիների ընթացքում հարկատուների քանակն ավելացել է 4213-ով։

Առևտուր

խմբագրել

Ներկայումս Ֆրունզեի շրջանում գործում է 656 խանութ, կենցաղային սպասարկման 582 ընկերություն (3200 աշխատատեղով) և հասարակական սննդի 325 ընկերություն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Госкомстат РФ. Итоги ВПН 2010. Том 1. Численность и размещение населения Արխիվացված 2013-03-15 Wayback Machine: 11. Численность населения России, федеральных округов, субъектов Российской Федерации, городских округов, муниципальных районов, городских и сельских поселений Արխիվացված 2013-06-05 Wayback Machine
  2. «Справочник истории административно-территориального деления Ленинградской области». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել