Ֆրիտյոֆ Անդերսեն (նորվ.՝ Frithjof Andersen, ապրիլի 5, 1893(1893-04-05)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - հուլիսի 24, 1975(1975-07-24)[1], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: Հանդիսանում է առաջին նորվեգացի օլիմպիական մեդալակիրը հունահռոմեական սպրոտաձևում[2][3]:

Wrestling pictogram.svg Ֆրիտյոֆ Անդերսեն
նորվ.՝ Frithjof Andersen
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝Flag of Norway.svg Նորվեգիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 5, 1893(1893-04-05)[1]
Ծննդավայր՝Քրիստիանիա, Նորվեգիա
Մահվան ամսաթիվ՝հուլիսի 24, 1975(1975-07-24)[1] (82 տարեկան)
Մահվան վայր՝Օսլո, Նորվեգիա

ԿենսագրությունԽմբագրել

1920 թվականի Անտվերպենի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ մրցագորգ է դուրս եկել 67,5 կգ քաշայինների մրցումներում: Համաձայն մրցաշարի կանոնների՝ մենամարտը տևում է երկու մրցափուլով, յուրաքանչյուրը 10 րոպե տևողությամբ, և եթե այդ ընթացքում մարզիկներից ոչ մեկը պարտեր չի կատարել մրցակցի նկատմամբ, ապա նշանակվում է 20 րոպե տևողությամբ լրացուցիչ մրցափուլ: Լրացուցիչ մրցափուլից հետո կամ դրա ընթացքում հաղթանակը տրվում է մարզիկին մրցավարների որոշումով: Առանձին դեպքերում հաղթողին որոշելու համար հնարավոր է նշանակել ևս մեկ մրցափուլ 10 րոպե տևողությամբ: Սակայն մրցաշարի առաջին օրվանից հետո մրցավարները եզրակացության եկան, որ այդ դեպքում չեն կարողանա հասցնել ավարտել մրցաշարը[4]:

Ֆրիտյոֆ Անդերսենը այդ մրցաշարում նմանատիպ մրցակցային կանոնների պայմաններում արժանացավ օլիմպիական բրոնզե մեդալի՝ մենամարտելով ապագա փոխչեմպիոն Տավե Տամինովին:

Ֆրիտյոֆ Անդերսենը մահացել է 1975 թվականի հուլիսի 24-ին Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Store norske leksikon(նորվ.) — 1978.
  2. Frithjof Andersen Bio, Stats, and Results. Archived 2013-09-23 at the Wayback Machine.(անգլ.)
  3. Database United World Wrestling.(անգլ.)
  4. Wrestling at the 1920 Antwerpen Summer Games. Archived 2020-04-17 at the Wayback Machine.(անգլ.)