Ֆրիդրիխ (Ֆրից) Պլատեն (գերմ.՝ Fritz Platten, հուլիսի 8, 1883(1883-07-08)[1], Tablat, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա - ապրիլի 22, 1942(1942-04-22)[1], Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), շվեյցարացի կոմունիստ քաղաքական գործիչ։

Ֆրիդրիխ Պլատեն
 
Կուսակցություն՝ Շվեյցարիայի կոմունիստական կուսակցություն և Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և communist
Ծննդյան օր հուլիսի 8, 1883(1883-07-08)[1]
Ծննդավայր Tablat, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Վախճանի օր ապրիլի 22, 1942(1942-04-22)[1] (58 տարեկան)
Վախճանի վայր Արխանգելսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն  Շվեյցարիա[1]

Ծնվել է բանվորի ընտանիքում։ 1904 թվականին ընդունվել է «Այնտրախտ» բանվոր լուսավորական միության մեջ։ 1906 թվականին անօրինական կերպով անցել է Ռուսաստան, մասնակցել Լատվիայում հեղափոխական շարժումներին։ 1911-1912 թվականներին եղել է Շվեյցարիայի խորհրդային դումայի կուսակցության անդամ, 1912 թվականին՝ վարչության քարտուղար։ Մասնակցել է Ցիմերվալդի (1915) և Կինտալի (1916) կոնֆերանսներին։ 1917 թվականին գարնանը կազմակերպել է Վլադիմիր Լենինի ղեկավարած քաղտարագիրների խմբի անցումը Շվեյցարիայից Ռուսաստան։

1918 թվականին հունվարի 14-ին, Լենինի դեմ առաջին մահափորձի ժամանակ, Պլատենը բռնել էր Լենինի գլխից և նրան հրել ներքև՝ ինքը ձեռքի հատվածում թեթև վիրավորում ստանալով[2]։ Մասնակցել է Կոմունիստական ինտերնացիոնալի 1-ին կոնգրեսին և ընտրվել նախագահության անդամ։ 1919-1920 թթ. բազմիցս ձերբակալվել է ֆինական, ռումինական, լիտվական, գերմանական և պետլյուրական իշխանությունների կողմից։ Եղել է նաև Շվեյցարիայի կոմկուսի հիմնադիրներից, ընտրվել դրա քարտուղար։

1923 թ. տեղափոխվել է ԽՍՀՄ և Սիզրանի գավառի Նովայա Լավա գյուղում կազմավորել շվեյցարական բանվոր-տարագիրների կոմունա։ 1931 թվականին եղել է Մոսկվայի միջազգային ագրարային ինստիտուտի ավագ գիտաշխատող, դասախոսել է նաև Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Historische Lexikon der Schweiz, Dictionnaire historique de la Suisse, Dizionario storico della Svizzera (գերմ.)Bern: 1998.
  2. Volkogonov, Dmitri Lenin: A New Biography, 1994. Page 229.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 324  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Պլատեն» հոդվածին։