Ֆրենսիս Սթիվենս

կանադացի բարերար

Ֆրենսիս Սթիվենս (անգլ.՝ Frances Stephens, հունվարի 27, 1851(1851-01-27), Էդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 7, 1915(1915-05-07), Ատլանտյան օվկիանոս, Բաց ծով և RMS Lusitania), շոտլանդական ծագման կանադացի բարերար, Մոնրեալյան հասարակության նշանավոր կին։

Ֆրենսիս Սթիվենս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 27, 1851(1851-01-27)
ԾննդավայրԷդինբուրգ, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 7, 1915(1915-05-07) (64 տարեկան)
Մահվան վայրԱտլանտյան օվկիանոս, Բաց ծով կամ RMS Lusitania
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունբարեգործ

Կենսագրություն խմբագրել

Ֆրենսիս Ռեմսի Սթիվենսը ծնվել է 1851 թվականին Էդինբուրգում, Շոտլանդիա, Նիկոլաս Ս. Մաքինթոշի և Մարգարեթ Բրաուն Մաքինթոշի ընտանիքում։ Ծնողները երկուսն էլ Շոտլանդիայի Մոնտրոզ քաղաքից են եղել։ Նրա քույրերից մեկը` Էլիզա Էնն Մաքինթոշ Ռեյդը, եկեղեցական գործիչ էր և Մոնրեալի հեղինակավոր ակումբային (ուսումնական ակումբներ և ընթերցանության շրջանակներ) կին էր[1]։

1878 թվականին Ֆրենսիս Մաքինթոշն ամուսնացել է հողատեր և իրավաբան Ջորջ Վաշինգտոն Սթիվենսի հետ, ով Քվեբեկի կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն։ Նրանք ունեցել են որդի` Ֆրենսիս Շատան Սթիվենսը (1887-1918) և երկու դուստր[2]։

Ֆրենսիս Սթիվենսը մահացել է Լուսիտանիա շքեղ նավի վրա, երբ 1915 թվականի մայիսի 7-ին նավը խորտակվել է գերմանական U-20 սուզանավի կողմից։ Ֆրենսիս Սթիվենսի մարմինն ու գոհարատուփը կորել են ծովում. դեպի Կանադա ուղևորվող RMS Hesperian խորտակվել է նույն սուզանավի կողմից[3]։

Մատենագիտություն խմբագրել

  • Tennyson, Brian Douglas (2013 թ․ մայիսի 1). The Canadian Experience of the Great War: A Guide to Memoirs. Scarecrow Press. ISBN 978-0-8108-8680-3.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Virginia Martin, "Eliza Ann McIntosh Reid" Արխիվացված 2018-09-01 Wayback Machine, Dictionary of Unitarian & Universalist Biography (2016).
  2. McCord Museum. «Stephens family fonds (P020)». collections.musee-mccord.qc.ca (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  3. Tennyson, 2013, էջ 503