Ֆրենսիս Պերկինս

ամերիկացի քաղաքական գործիչ

Ֆրենսիս Պերկինս (անգլ.՝ Frances Perkins, ապրիլի 10, 1880(1880-04-10)[6][3][7][…], Բոստոն, ԱՄՆ[3][7][8][…] - մայիսի 14, 1965(1965-05-14)[3][7][8][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][5][9][…]), ի ծնե՝ Ֆանի Կորալի Պերկինս (Fannie Coralie Perkins), ԱՄՆ-ի նախարարների կաբինետում առաջին կինը և ԱՄՆ-ի աշխատանքի նախարար 1933 թվականից մինչև 1945 թվականը։

Ֆրենսիս Պերկինս
անգլ.՝ Frances Perkins[3][4][5]
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն[1]
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան (1910)[1], Ուորթոնի դպրոց[1] և Մաունթ Հոլիուոք քոլեջ (1902)[6][1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սոցիոլոգ, factory inspector, գրող, սոցիալական աշխատող, պաշտոնյա և սուֆրաժիստ
Դավանանք Եպիսկոպոսյան եկեղեցի
Ծննդյան օր ապրիլի 10, 1880(1880-04-10)[6][3][7][…]
Ծննդավայր Բոստոն, ԱՄՆ[3][7][8][…]
Վախճանի օր մայիսի 14, 1965(1965-05-14)[3][7][8][…] (85 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][5][9][…]
Թաղված Newcastle[7]
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Fannie Coralie Perkins[1][2]
Հայր Frederick William Perkins?[10]
 
Պարգևներ

Որպես իր ընկերոջ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի իրական կողմնակից, նա աջակցել է նրան աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում նոր կուրսի առաջխաղացման գործում։ Նա և ԱՄՆ ներքին գործերի նախարար Հարոլդ Իկեսը Ռուզվելտի կաբինետի միակ անդամներն էին, որոնք այնտեղ աշխատել են նրա նախագահության ողջ ընթացքում։

Կենսագրություն խմբագրել

 
Ֆրենսիս-Պերկինս-Բիլդինգ, Աշխատանքի նախարարության շենքը Վաշինգտոնում

Պերկինսը ծնվել է Բոստոնում, Մասաչուսեթս նահանգում, Սյուզան Բին Պերկինսի և Ֆրեդերիկ Ու.Պերկինսի ընտանիքում, որը գրասենյակային ապրանքների առևտրի հետ կապված բիզնեսի սեփականատեր է (նրա ծնողները գալիս էին Մեն նահանգից)։ Իր մանկության մեծ մասը նա անցկացրել է Վուստերում։ Մկրտվելիս ստացել է Ֆանի Կորալի Պերկինս անունը, սակայն հետագայում փոխել է իր անունը Ֆրենսիս։

Պերկինսը սովորել է Վուսթերի դասական դպրոցում։ Ավարտել է Մաունթ Հոլիոկ քոլեջը՝ 1902 թվականին բակալավրի աստիճանով և Կոլումբիայի համալսարանը՝ սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճանով 1910 թվականին։ Կարճ ժամանակ եղել է սոցիալիստ, բայց հետո անցել է Դեմոկրատական կուսակցություն[14]։

Հետաքրքիր է, որ լինելով կառավարության անդամ՝ նա ապրում էր ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Ֆլորենս Հարիմանի տանը[15]։

Նրա անունը կրում է ԱՄՆ աշխատանքի նախարարության շենքը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Պերկինս» հոդվածին։