Ֆրենկ Սինատրա (կրտսեր)

Ֆրենսիս Ուայն «Ֆրենկ» Սինատրա ( անգլ.՝ Francis Wayne "Frank" Sinatra, հունվարի 10, 1944(1944-01-10)[1][2][3], Ջերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[4] - մարտի 16, 2016(2016-03-16)[5][1][6][…], Դեյտոնա-Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), հայտնի որպես ամերիկացի երգիչ Ֆրենկ Սինատրա կրտսեր անունով, երգահան, դիրիժոր և դերասան:

Ֆրենկ Սինատրա
Դիմանկար
Ծնվել էհունվարի 10, 1944(1944-01-10)[1][2][3]
ԾննդավայրՋերսի Սիթի, Նյու Ջերսի, ԱՄՆ[4]
Մահացել էմարտի 16, 2016(2016-03-16)[5][1][6][…] (72 տարեկան)
Մահվան վայրԴեյտոնա-Բիչ, Վոլուսիա շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունիտալական ծագումով ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀամալսարանի ավագ դպրոց
Մասնագիտություներաժիշտ, երգիչ, կինոդերասան, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դիրիժոր և կոմպոզիտոր
Ծնողներհայր՝ Ֆրենկ Սինատրա[2], մայր՝ Նենսի Սինատրա[2]
ԵրեխաներMichael Francis Sinatra?[2]
Frank Sinatra, Jr. Վիքիպահեստում
Ֆրենկ(չաշխատող հղում) Սինատրա կրտսեր, 1969

Երգիչ և դերասան Ֆրանկ Սինատրայի և նրա առաջին կնոջ ՝ Նենսի Բարբատո Սինատրայի որդին,երգչուհի և դերասանուհի Նենսի Սինատրայի կրտսեր եղբայրը և հեռուստատեսային պրոդյուսեր Թինա Սինատրայի ավագ եղբայրը:

ԿենսագրությունԽմբագրել

Վաղ տարիներԽմբագրել

Ֆրենսիս Ուայն Սինատրան ծնվել է 1944 թվականի հունվարի 10-ին, Նյու Ջերսի նահանգի Ջերսի Սիթի քաղաքում, աշխարհի ամենատարածված երգիչներից մեկի ՝ Ֆրենկ Սինատրայի ընտանիքում:Կրտսեր Սինատրան, որը տեխնիկապես "կրտսեր" չէր, սակայն, այնուամենայնիվ, հայտնի էր որպես Ֆրենկ կրտսեր, իր ողջ կյանքի ընթացքում, գրեթե չի տեսել իր հորը, որը մշտապես ճամփորդում էր կամ աշխատում էր կինոյում:Վաղ տարիքից նա երազում էր դաշնակահար և կոմպոզիտոր դառնալ:Նրա հայրը ցանկանում էր Ֆրենսիսին անվանել Ֆրանկլին Դ. Ռուզվելտի պատվին,ով իր ծննդյան ժամանակ նախագահ էր դարձել:

ԱռևանգումԽմբագրել

Սինատրան առևանգվել է 19 տարեկան հասակում, 1963 թվականի դեկտեմբերի 8-ին[7]: Նրան ազատ են արձակել երկու օր հետո,երբ հայրը վճարել է առևանգողների կողմից պահանջվող 240,000 ԱՄՆ դոլար փրկագինը:Բարի Քինանը, Ջոնի Իրվինը և Ջո Ամսլերը շուտով բռնվել են և պատասխանատվության են ենթարկվել:Նրանց դատապարտել են երկարաժամկետ ազատազրկման ՝ առևանգման համար:Ավելի ուշ, Քինանը հանցագործության կատարման պահին ճանաչվեց անմեղսունակ, և, հետևաբար, նրա պատասխանատվություն չի կրում [7]:

ԿարիերաԽմբագրել

Վաղ տարիքում Սինատրան ելույթ էր ունենում տեղի ակումբներում:19 տարեկանում նա դարձավ Սեմ Դոնահուի նվագախմբի վոկալիստը [8]: Նա նաև զգալի ժամանակ անցկացրեց Դյուկ Էլինգտոնի հետ ՝ ուսումնասիրելով երաժշտական բիզնեսը:[9]

Սինատրան իր վաղ կարիերայի մեծ մասն անցել է ճանապարհին:1968 թվականին նա այցելել էր 47 նահանգ և 30 երկիր, հյուր էր հայտնվել մի քանի հեռուստատեսային շոուներում [10], այդ թվում ՝ Քույրերի և եղբայրների կատակերգության ժամ-ի երկու դրվագներից ՝ քրոջ ՝ Նենսիի հետ, և իր խմբի հետ:

Անձնական կյանք  Խմբագրել

Սինատրան ամուսնացել է Սինտիա Մաքմուրիի հետ 1998 թվականի հոկտեմբերի 18-ին, նրանք բաժանվել են 2000 թվականի հունվարի 7-ին։Նրանք ունեին մեկ որդի ՝ Մայքլ Սինատրան, ծնվել է 1987 թվականի մարտի 1-ին, նա հետագայում դառնում է քոլեջի պրոֆեսոր, ով 2012 թվականի դրությամբ, ապրում էր Ճապոնիայում [11]:

ՄահԽմբագրել

2016-ի մարտի 16-ին, Սինատրա ընտանիքը հանդես եկավ հայտարարությամբ «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը հայտնեց,որ Սինատրան մահացել է սրտի կաթվածից ՝ 72 տարեկան հասակում Դեյտոնա լողափում, Ֆլորիդա մեկնելիս:[12][13]

Սինատրան մահացավ, բայց աստղը ՝ Լիրա Ռա, շարունակում է փայլել բարձր երկնքում որը` անվանափոխվեց 1984 թվականի դեկտեմբերին ՝ Ֆրենկ Սինատրա կրտսերի անունով:[14]

ԵրգերԽմբագրել

Սինատրան գրել է մի քանի երգ, այդ թվում.

  • «Համեմունք»
  • «Հավատացեք ինձ»
  • «Սև գիշեր»
  • «Ի՞նչ ես մտածել»
  • «Missy»

ՍկավառակագրությունԽմբագրել

  • Երիտասարդ սեր վաճառքի համար (1965)
  • Սինատրա ընտանիքը մաղթում է ձեզ Սուրբ Ծնունդ (1968)
  • Համեմունք (1971)
  • Նրա ճանապարհը: (1972)
  • Լավ է (1977)
  • Ինչպես հիշում եմ (1996)
  • Այդ դեմքը: (2006)

ՖիլմագրությունԽմբագրել

Տարի Հայերեն անվանումը Անգլերեն անվանումը Կերպար
2006—2016 Գրիֆինների ընտանիքը Family Guy Ֆրենկ Սենատրա
1987 Կոդի անունը:Զեբրա Code Name: Zebra Կոզլո
1979—1988 Անսպասելի հեքիաթներ Tales of the Unexpected Կոտտեր
2003 Հոլիվուդյան սպանություն Hollywood Homicide Մարտին Ուիլեր
1979—1987 Սիրո նավակ The Love Boat Պրեսթոն Մադդոքս
2007 Ամեն ինչ կամ ոչինչ Everything or Nothing Ժուրի
2009 ...Եվ Զանգիր ինձ առավոտյան ...And Call Me in the Morning Ֆրենկ կրտսեր
2000—2001 Լողափի որդին Son of the Beach Տխրահռչակ մատը

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 8261991
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #136500536 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.wptz.com/news/frank-sinatra-jr-dies-in-daytona-beach/38553056
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 «The kidnapping of Frank Sinatra Jr. – The Snatch – Crime Library on»։ Trutv.com։ 1963-12-08։ Վերցված է 2011-06-07 
  8. The Other Frank Sinatra, Nat Hentoff, published in The Wall Street Journal, September 1, 2009, p. D5
  9. The Other Frank Sinatra — «… [Дюк Эллингтон] взял меня под свое крыло.»
  10. «Frank Sinatra Jr.»։ IMDb.com։ Վերցված է 2016-03-27 
  11. Duerden Nick (օգոստոսի 31, 2012)։ «Frank Sinatra Jr: 'I was living in his shadow[[:Կաղապար:'-]]»։ The Guardian (London)։ Վերցված է 2013-12-13 
  12. «Frank Sinatra Jr. dies at 72»։ CBS News։ 2016-03-16։ Վերցված է 2016-03-27 
  13. «Sinatra Family: Frank Sinatra Jr. Has Died»։ ABC News.com։ Վերցված է March 16, 2016 
  14. «Home | Library of Congress»։ The Library of Congress (անգլերեն)։ Վերցված է 2017-06-09 

Արտաքին հղումներԽմբագրել