Ֆրենկ Գրիլլո

ամերիկացի դերասան

Ֆրենկ Էնտոնի Գրիլլո (անգլ.՝ Frank Anthony Grillo, հունիսի 8, 1965(1965-06-08) կամ հունիսի 8, 1963(1963-06-08)[1], Նյու Յորք, Նյու Յորք[2]), ամերիկացի դերասան։

Ֆրենկ Գրիլլո
անգլ.՝ Frank Grillo
Ծնվել էհունիսի 8, 1965(1965-06-08) (58 տարեկան) կամ հունիսի 8, 1963(1963-06-08)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
ԿրթությունՆյու Յորքի համալսարան և Նյու Յորքի համալսարանի Ստեռնի բիզնես դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, մոդել և կինոդերասան
Ամուսին(ներ)Wendy Moniz?

Անձնական կյանք խմբագրել

Գրիլլոն ծնվել է Նյու-Յորքում, իտալական արմատներ ունեցող ընտանիքում[3]։ Ավարտել է Նյու Յորքի համալսարանը։ Իր առաջին կնոջ՝ Կեթիի հետ ամուսնացել է 1991 թվականին, բայց 1998 թվականին զույգը ամուսնալուծվել է։ Նրանք ունեն որդի՝ Սեմին, ծնվել է 1997 թվականին հունվարին։ 2000 թվականի հոկտեմբերի 28-ին Գրիլլոն ամուսնացել է դերասանուհի Վենդի Մոնզիի հետ, որն ունեցել է սիրավեպ Դին Մարլերի հետ «Ուղղորդող լույսը» հեռուստասերիալում։ Ամուսինները ունեն երկու որդի․ Լիամը, որը ծնվել է 2004 թվականի օգոստոսին և Ռիո Ժոզեֆ Գրիլլոն՝ 2008 թվականի հունվարի 20-ին։

Կարիերա խմբագրել

Ֆրենկ Գրիլլոն ունեցել է բազմաթիվ դերեր հեռուստասերիալներում և ֆիլմերում, որոնցից են «Կույր արդարադատություն» և «Battery Park»: Նա հայտնի է Հարթ Ջեսապի դերով, որը խաղացել է հայտնի «Ուղղորդող լույսը» օճառային օպերայում 1996 թվականի մայիսից մինչև 1999 թվականի մարտը։ Մինչ այդ նա երևացել է այնպիսի ընկերությունների գովազդային տեսահոլովակներում, ինչպիսիք են American Express-ը, sure և Miller Genuine Draft դեզոդորի։ Ինչպես նաև հաջողակ է եղել ֆիտնես մոդելի բնագավառում՝ 1980-90-ական թվականներին հայտնվելով Men’s Workout և Exercise & Health լրագրերում։

Ֆրենկ Գրիլլոն խաղացել է «Spike» հեռուստաալիքի «Սպանության վայր» հեռուստասերիալում մարմնավորելով Միստեր Պիգին, այն հեռարձակվել է 2007 թվականի ամռանը[4]։ Ինչպես նաև խաղացել է Ջիմիի «C.S.I.: Հանցանքի վայրը՝ Նյու-Յորք» հեռուստասերիալի «Մի քիչ հերոսների մասին» Էպիզոդում՝ որը հեռարձակվել է 2007 թվականի նոյեմբերի 28-ին[5]։ Ֆրենկը լուսանկարվել է նաև հայտնի դրամատիկական «Հաղթանակ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում Նիկա Սավրիննայի դերում[6]։

2010 թվականին Գրիլլոն խաղացել է «Մայրերի օրը» սարսափելի հեռուստասերիալում՝ Դանիել Սախպի դերով[7]։ Ինչպես նաև 2010 թվականին նկարահանվել է ABC հեռուստաընկերության «Դարպասները» գերբնական քրեական հեռուստասերիալում[8], սակայն երկրորդ սեզոնում չի նկարահանվել։ Ֆրենկ Գրիլլոն նկարահանվել է նաև «Թագավորների հաղթանակը» դրամատիկական հեռուստասերիալի «Սև կինը» էպիզոդում՝ դաշտային գործակալի դերում։ Ֆրենկը խաղացել է նաև «Պատերազմ» ֆիլմում օգնականի դերում 2011 թվականին։ 2012 թվականին հայտնվել է «Մարտ» հեռուստասերիալում Դիազայի դերում, ինչպես նաև «Կապ չկա» դրամատիկական մարտաֆիլմում։ 2014 թվականին Գրիլլոն խաղացել է «Առաջին վրիժառուն, այլ պատերազմ» ֆիլմը Բրոկ Ռամլոուի դերով[9]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դերը
1993 Մահացու մրցակիցներ Deadly Rivals Դետեկտիվ Գրոգան/ Det. Grogan
1993 Մետաքսյա կապեր Silk Stalkings Ֆրակ Լա Պումա/ Franco LaPuma
1996 Deadly Charades Վինս Կարլուչիի/ Vince Carlucci
1996 Պալտերգեիստ,Ժառանգություն Poltergeist: The Legacy Ջերի Թեիթ/ Jerry Tate
1999 Wasteland Կլիֆ Դոբս/Cliff Dobbs
1996-1999 Ուղղորդող լույս The Guiding Light Հարթ Ջեսապ/ Hart Jessup
2000 Battery Park Էնտոնի Ստիլյանո/ Anthony Stigliano
2002 Ֆիոնա Fiona
2002 Պարզություն Simplicity Գեներալ/ General
2002 Սիրունիկ The Sweetest Thing Էնդի/ Andy
2002 Արտասովոր միտք Minority Report Ոստիկաության ստորաբաժանման պրոֆիլակտիկ հանցագործություններ/ Pre-Crime Cop
2002 Հանթեր,Վերականգնողական արդարացիություն Hunter: Return to Justice Դետեկտիվ Տերենս Ջիլլետ/ Detective Terence Gillette
2002-2003 Մարդկանց համար For the People Դետեկտիվ Ջեի Սի Հանթեր/ Det. J.C. Hunter
2002-2003 Վահան The Shield Աֆիցեր Պոլ Ջեկսոն/ Officer Paul Jackso
2003 Հանթեր, Նորից գործեր Hunter: Back in Force Դետեկտիվ Տերենս Ջիլետ/ Detective Terence Gillette
2003 Հարսանեկան հավաքույթ Ապրիլ April's Shower Ռոկկո/ Rocco
2003 Կարեն Սիսկո Karen Sisco Գարիսոն Կիկ/ Garrison Kick
2004 Արևելյան զբոսայգի The District Վինս Դիմեսկի/ Vince Dymecki
2005 Կույր արդարադատություն Blind Justice Դետեկտիվ Մարտի Ռուսսո/ Detective Marty Russo
2006 Հոլլիս և Ռեի Hollis & Rae Դետեկտիվ Հենրի Քելոուեյ/ Detective Henry Callaway
2005-2006 Փախուստ Prison Break Նիկ Սավրին/ Nick Savrinn
2006 C.S.I., Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Հենրի ՍԻնկլեր/ Gary Sinclair
2007 Առանց հետք Without a Trace Նիլ Ռոուլինգս/ Neil Rawlings
2007 Լաս-Վեգաս Las Vegas Ջերեմի Շապիրո/ Jeremy Shapiro
2007 Raw Footage Բեն Չաֆֆին/ Ben Chaffin
2007 Մահացու կետ The Kill Point Ալբերտ Ռոման/ Միստեր Պիգ/ Albert Roman/ Mr. Pig
2007 C.S.I, Հանցանքի վայրը Նյու-Յորք CSI: NY Ջիմմ Դեվիս/ Jimmie Davis
2008 Կապույտ արյուն Blue Blood Սերժանտ Կուորի/ Sgt. Quarry
2008 Մահ.com iMurders Ջոե Ռոմանո/ Joe Romano
2008 Հպարտություն և բառ Pride and Glory Էդիի Կարբոնե/ Eddie Carbone
2002-2009 Օրոնք և Կարգ, Հատուկ կազմ Law & Order: Special Victims Unit Ֆրենկ Բարբարոսա, Մարկ Վանկուրեն/ Frank Barbarossa, Mark Van Kuren
2009 Կապույտ աչքեր Olhos azuis Բոբ Էստեվեզ/ Bob Estevez
2010 Պատիժ Edge of Darkness Ագենտ Առաջին/ Agent One
2010 Դարպասներ The Gates Նիկ Մոնոհան/ Nick Monohan
2010 Մայրերի օրը Mother’s Day Դանիել Սահապի/ Daniel Sohapi
2010 Վերցրու իմ հոգին My Soul to Take Պատերսոն/ Paterson
2011 Պատերազմների հաղթանակը Breakout Kings Ագենտ Շտոլց/ Agent Stoltz
2011 Զինվոր Воин Ֆրենկ Կամպանա/ Frank Campana
2011 Գոտեմարտ The Grey Դիազ/ Diaz
2012 Վեգասի ճակատագիրը Lay the Favorite Ֆրենկի/ Frankie
2012 Պահակախումբ End of Watch Սերժանտ/ Sarge
2012 Կապ չկա Disconnect Մաիկ Դիկսոն/ Mike Dixon
2012 Նշանակետ համար առաջին Zero Dark Thirty Սավառնակախմբի հրամանատար/ Squadron Commanding Officer
2013 Ավազակախմբի որսորդները Gangster Squad Ռուսսո/ Russo
2013 Խաչմերուկ Intersections Սկոտտ Դոլան/ Scott Dolan
2013 Մերի և Մարտա Mary & Martha Փիթեր/ Peter
2013 Վերջին սահմանը Homefront Սարիուս Հենկս/ Cyrus Hanks
2014 Առաջին վրիժառուն, Ուրիշ Պատերազմ Captain America: The Winter Soldier Բրոկ Ռամլոու/ Brock Rumlow
2014 Մռայլ գիշեր 2 The Purge: Anarchy Սերժանտ Լեո Բարնս/ Sergeant Leo Barnes
2014-2015 Թագավորություն Kingdom Օլվի Կուլինա/ Alvey Kulina
2015 Վերջին արարողություն Demoic Դետեկտիվ Մարկ Լյուիս/ Detective Mark Lewis
2015 Մեծ երկինք Big sky Ջեսսի/ Jesse
2016 Ջեկիլ կղզու մասին խոսակցությունը A Conspiracy on Jekyll Island Գաի Կլիֆտոն/ Guy Clifton
2016 Սկաիլայն 2 Beyond Skyline Մարկ/ Mark
2016 Առաջին վրիժառու, Դիմակայություն Captain America: Civil War Բռոկ Ռամլոու/ Կռոսբոուս/ Brock Rumlow/ Crossbones
2016 Ստեֆանի Stephanie
2016 Մռայլ գիշեր 3 The Purge 3 Սերժանտ Լեո Բարս/ The Purge 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Jean M. Moniz. «Biography». Frank-Grillo.com. Frank Grillo's Official Website. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին.
  3. «Questions & Answers: April 15, 2006». Frank-Grillo.com. Frank Grillo's Official Website. 2006 թ․ ապրիլի 15. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 15-ին. «Yes, I am Italian and that is where my family is from also. In fact many of my relatives still live there. Maybe we are related.»
  4. Actor Frank Grillo Talks 'Mother’s Day' & 'My Soul to Take'!
  5. TV: Frank Grillo Talks Upcoming ABC Show 'The Gates'
  6. Mother’s Day Website Gets Another Update
  7. «Review: Darren Bousman's Mother's Day». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. «ABC Announces 2010 Summer Schedule» (Press release). ABC Television Network. 2010 թ․ ապրիլի 7. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 26-ին.
  9. Graser, Marc (2012 թ․ հոկտեմբերի 29). «Frank Grillo to play Crossbones in 'Captain America' sequel». Variety. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 29-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Գրիլլո» հոդվածին։