Ֆրեդ Կլաուս (անգլ.՝ Fred Claus), ռեժիսոր Դևիդ Դոբկինի ամերիկյան ամանորյա կինոկատակերգությունը, որն էկրան է բարձրացել 2007 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգներում[10]։ Գլխավոր դերերում հանդես են եկել Վինս Վոնը, Փոլ Ջիամատին, Քևին Սպեյսին, Ռեյչել Ուայզը, Քեթի Բեյթսը և Միրանդա Ռիչարդսոնը։

Ֆրեդ Կլաուս
անգլ.՝ Fred Claus
Երկիր ԱՄՆ
Ժանրկինոկատակերգություն[1][2][3], սուրբծննդյան ֆիլմ և ֆենթեզի ֆիլմ
Թվական2007 և նոյեմբերի 29, 2007[4]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Դոբկին[1][5][2][…]
ՊրոդյուսերՋոել Սիլվեր և Վինս Վոն
Սցենարի հեղինակԴեն Ֆոգելման
ԴերակատարներՎինս Վոն[5][2][6][…], Փոլ Ջամատի[5][6][7][…], Ջոն Մայքլ Հիգինս[5][7][8], Քևին Սփեյսի[6][7], Միրանդա Ռիչարդսոն[6][7][8], Ռեյչել Ուայզ[7], Քեթի Բեյթս[6][7], Թրևոր Փիքոք[7], Էլիզաբեթ Բենքս[6][7][3], Jeremy Swift?[7], Ֆրենկ Ստալոնե[7], Սթիվեն Բոլդուին[7], Լիամ Ջեյմս[7], Լուդաքրիս[6][7], Ալան Քորդյուներ[9], Բեռն Գորման[9], Ջեֆրի Դին Մորգան[9], Bobb'e J. Thompson?[9], Դիլան Մինեթ[9], Theo Stevenson?[9], Էլիզաբեթ Բերինգթոն, Իթան Կատկոսկի և Roger Clinton Jr.?
ՕպերատորՌեմի Ադեֆարասին
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժՄարկ Լիվոլսի
Պատմվածքի վայրՉիկագո
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունWarner Bros.[5] և Արծաթե նկարներ
Տևողություն115 րոպե
Պաշտոնական կայքէջ
 Fred Claus Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը հիմնված է Դոնալդ Հենկելի հայտնի «Սանտայի առասպելը և նրա եղբայր Ֆրեդը» պոեմի հիման վրա։ Ֆիլմը սկսվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի կնոջ ծննդաբերությամբ։ Ծննդաբերությունից մի քանի րոպե հետո նորածին երեխան արտաբերում է իր առաջին բառերը՝ հո՜, հո՜, հո՜։ Մայր Կլաուսը կանչում է իր որդուն՝ Ֆրեդերիկին, որ գա ծանոթանալու իր եղբոր հետ, ում որոշում է անվանել Նիկոլաս։

Շուտով գալիս է Սուրբ Ծնունդը։ Տեսնելով ամանորյա տոնածառի տակ նվերներ՝ Նիկը սկսում է բացել իր և եղբոր նվերները և որոշում է դրանք բոլորը տալ որբերին։ Սա զայրացնում է Ֆրեդերիկին։ Կլաուս մայրիկը խորհուրդ է տալիս Ֆրեդին լինել ավելի բարյացակամ ինչպես իր եղբայրն է, ինչն էլ իր հերթին ավելի է վրդովվեցնում Ֆրեդին։

Իրեն մեկուսացած զգալով՝ Ֆրեդը հաճախ էր մագլցում մի ծառ և խնդիրները պատմում մի թռչնի։ Մի անգամ Նիկը կտրում է այդ ծառը՝ ասելով, որ Ֆրեդն այժմ կարող է այն տուն բերել, քանի որ այնքան շատ է սիրում այդ ծառը։ Թռչնի բունն այժմ ավերված էր, և թռչունը ստիպված հեռանում է։ Սա ևս մեկ անջրպետ էր եղբայրների հարաբերություններում։

Տարիներ անց Նիկը դառնում է Սանտա Կլաուս՝ ի շնորհիվ նրա կատարած բարի գործերի և դրանից հետո նրա ընտանիքի՝ մոր և եղբոր է առնում և նրանք չեն ծերանում։ Այսպիսով, Նիկը դառնում է մերօրյա Սանտա Կլաուսը, ով նվերներ է բաժանում մարդկանց, իսկ նրա եղբայրը՝ Ֆրեդը, Չիկագոյում աշխատում է որպես գործակալ, ով այդ նվերները հասցնում էր հասցեատերերին։

Չիկագոյում նա սիրահարվում է Վանդա անունով մի աղջկա։ Աղջիկը բարկանում է Ֆրեդի վրա այն բանի համար, որ վերջինս մոռանում է, որ հաջորդ օրը աղջկա ծննդյան օրն է։ Վանդան հիշում է իր նախորդ ծննդյան օրը, երբ Ֆրեդը խոստացել էր նրան տանել Ֆրանսիա։ Երբ Ֆրեդը վերադառնում է իր բնակարան և սկսում հավաքել իրերը՝ մեկնելու համար, Սեմուել Գիբոնս անունով մի որբ երեխա է ներս մտնում։ Որբուկն ասում է, որ Սուրբ ծննդին ցանկանում է Մակարոնի անունով շան ձագուկի։ Ֆրեդը կոպտում է տղային և վռնդում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0486583/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/en/film313305.html
  3. 3,0 3,1 http://www.metacritic.com/movie/fred-claus
  4. Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://stopklatka.pl/film/fred-claus-brat-swietego-mikolaja
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 http://www.bbfc.co.uk/releases/fred-claus-film
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 http://www.imdb.com/title/tt0486583/fullcredits
  8. 8,0 8,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=110476.html
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. «Ֆիլմը. Ֆրեդ Կլաուս՝ Սանտայի եղբայր ամանորյա հանրագիտարանում». Սյուժեն և լրացուցիչ մանրամասնություններ ֆիլմի վերաբերյալ. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 1-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրեդ Կլաուս (ֆիլմ)» հոդվածին։