Ֆրեդերիկ Վիդալ (ֆր.՝ Frédérique Vidal, մայիսի 9, 1964(1964-05-09)[2], Մոնակո), ֆրանսիացի կենսաքիմիկոս, բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարության նախարար (2017 թվականից):

Ֆրեդերիկ Վիդալ
Frédérique Vidal - 2019 (cropped).jpg
 
Կուսակցություն՝ Առաջ
Կրթություն՝ Նիսի համալսարան-Սոֆիա Անտիպոլիս (1993)[1]
Գիտական աստիճան՝ դոկտոր[1] (1993)
Մասնագիտություն՝ համալսարանի պրոֆեսոր, կենսաքիմիկոս, վիրուսաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 9, 1964(1964-05-09)[2] (57 տարեկան)
Ծննդավայր Մոնակո
Քաղաքացիություն Flag of France (1958–1976).svg Ֆրանսիա
 
Պարգևներ

Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Ակադեմիական արմավենիներ շքանշանի ասպետ

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրեդերիկ Վիդալը Նիսի համալսարանում ստացել է կենսաքիմիայի մագիստրոսի աստիճան (1988) և կենսաբանության դոկտորի աստիճան (1993), ինչպես նաև Պաստերի ինստիտուտում ֆունդամենտալ վիրուսաբանության խորացված ուսուցման դիպլոմ (DEA)[3]։

1995 թվականին Նիսի համալսարանում սկսել է գիտական և դասախոսական գործունեությունը՝ որպես սեմինարների ղեկավար (maître de conférences)։ Եղել է կենսաբանության մագիստրատուրայի գծով փոխտնօրեն, 2004 թվականին ստացել է մասնագիտություն և մինչև 2008 թվականը ղեկավարել է կենսաբանության բաժինը, այնուհետև՝ բնագիտական ֆակուլտետը: Զբաղվել է մոլեկուլային գենետիկայի ոլորտում հետազոտություններով։ 2012 թվականից ղեկավարել է համալսարանը[4]։

2006-2009 թվականներին մասնակցել է «TEMPUS» եվրոպական նախագծին, հետազոտությունների և բարձրագույն կրթության գնահատման գործակալության (AERES) փորձագետ է: 2016 թվականի հունվարի 22-ին ստացել է Կապույտ ափի համալսարանի հետազոտությունների, ուսուցման և նորարարության (JEDI (Joint, Excellent & Dynamic Initiative)) ծրագրի գերազանցության նշան, իսկ 2016 թվականի հուլիսի 20-ին զբաղեցրել է ուսումնական գործընթացի գծով այդ համալսարանի փոխնախագահի պաշտոնը[5]։

Նիսի համալսարանի ղեկավարության ընթացքում Վիդալը 2011 թվականի մայիսի 31-ից իրեն դրսևորել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարության շրջաբերականի հետևողական կողմնակից, որը հնարավորություն է տալիս Եվրոպական միության երկրների քաղաքացի չհամարվող օտարերկրյա ուսանողներին գտնվել Ֆրանսիայում մինչև ուսման ավարտը[6]:

2017 թվականի մայիսի 17-ին Վիդալը ստացել է բարձրագույն կրթության, հետազոտությունների և նորարարությունների նախարարի պաշտոնը Էդուար Ֆիլիպի կառավարությունում[7]։

2017 թվականի հունիսի 21-ին այդ պաշտոնը պահպանել է Ֆիլիպի երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ։

2020 թվականի հուլիսի 6-ին՝ Ֆիլիպի հրաժարականից հետո, ձևավորվել է Կաստեքսի կառավարությունը, որտեղ Վիդալը դարձյալ բարձրագույն կրթության նախարարի պաշտոն է ստացել[8]։

ՊարգևներԽմբագրել

Ֆրանսիայի նախագահի 2013 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով Վիդալը պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանի ասպետի աստիճանով[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 http://www.sudoc.fr/043860206
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. Sophie de Tarlé (2017-05-17)։ «Qui est Frédérique Vidal, la nouvelle ministre de l’Enseignement supérieur»։ Etudiant (ֆրանսերեն)։ Le Figaro 
  4. Camille Stromboni (2017-05-17)։ «Frédérique Vidal, une universitaire nommée ministre de l’enseignement supérieur» (ֆրանսերեն)։ Le Monde 
  5. «Frédérique Vidal»։ Sa bio (ֆրանսերեն)։ Voici։ 2017-05 
  6. Béatrice Bouniol (2017-05-17)։ «Frédérique Vidal, ministre de l’enseignement supérieur, de la recherche et de l’innovation, 53 ans» (ֆրանսերեն)։ La Croix։ Վերցված է 2017-05-21 
  7. «Gouvernement Édouard Philippe : qui sont les ministres de Macron» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2017-05-17։ Վերցված է 2017-05-21 
  8. «Remaniement : qui sont les ministres du gouvernement Castex» (ֆրանսերեն)։ Le Figaro։ 2020-07-06։ Վերցված է 2020-07-06 
  9. «Décret du 12 juillet 2013 portant promotion et nomination» (ֆրանսերեն)։ legifrance.gouv.fr։ Վերցված է 2017-05-21 

Արտաքին հղումներԽմբագրել