Ֆրանց Ֆերդինանդ Բենարի
Ֆրանց Ֆերդինանդ Բենարի (գերմ.՝ Franz Ferdinand Benary, մարտի 22, 1805[1], Կասել, Հեսսեն, Գերմանիա - փետրվարի 7, 1880[1], Բեռլին, Գերմանական կայսրություն), գերմանացի արևելագետ և էկզեգետ։
Ֆրանց Ֆերդինանդ Բենարի | |
---|---|
Ծնվել է | մարտի 22, 1805[1] |
Ծննդավայր | Կասել, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | փետրվարի 7, 1880[1] (74 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | evangelical church? |
Մասնագիտություն | աստվածաբան |
Աշխատավայր | HU Berlin |
Կենսագրություն Խմբագրել
Ֆրանց Ֆերդինանդ Բենարին սովորել է Բոնում, Հալլեում և Բեռլինում, որտեղ ուսումնասիրել է աստվածաբանություն, փիլիսոփայություն և արևելյան լեզուներ։ 1831 թվականին նա դարձել է Բեռլինի համալսարանի դոցենտ, 1835 թվականին ՝ աստվածաբանության դոկտոր։
1841 թվականին առաջադրեց հիպոթեզ, որ Գազանի թիվ 666-ը (Հայտն․ 13։18) հրեական տառերի թվային արժեքների գումարն է, որոնք կազմում են «Ներոն կեսար» բառերը։ Այս ենթադրությունը առաջադրվել է գրեթե միաժամանակ Գիտցիգի և Ռոյսի կողմից։ Բացի դրանից, Բենարին նույնացրեց 5 արքաներին Հայտն․ 17։10 Օգոստոսի, Տիբերիուսի, Կալիգուլայի, Կլավդիոսի և Ներոնի հետ և թվագրեց Հայտնությունը 68 թվականով (Գալբայի իշխանություն)։ Ներկայիս ժամանակներում աստվածաշնչագետների մեծամասնությունը նախընտրում են Սուրբ Հիրենեոս Լիոնացու թվագրումը, որը հայտնությունը վերագրում էր Դոմիցիանի թագավորությանը (1 դարի 90-ական թվականներ)։
Նրա եղբայրը՝ Ալբերտ բենարը(1807-1860) սովորել է Գյոթինգենում և Հալլեում, որտեղ ուսանել է բանասիրություն, իսկ 1827 թվականից զբաղվել է սանսկրիտյան լեզվի ուսումնասիրմամբ․ կարդացել է դասախոսություններ հունական և լատինական գրականության վերաբերյալ։ Նրա ուսումնասիրությունների արդյունքն էր «Röm. Lautlehre» շարադրությունը (Բեռլին, 1837)։
Աշխատություններ Խմբագրել
- Nalodaya: Sanscritum carmen Calidaso adscriptum / una cum Pradschnacari Mithilensis scholiis ed., lat interpretatione atque annot. criticis instruxit Ferdinandus Benary։ Բեռլին, 1830։ Միկրոֆիլմ։ Թյուբինհենի համալսարանի գրադարան։
- Coniectanae quaedam in Vetus Testamentum։ Բեռլին, 1835։
- "De Hebraeorum Leviratu"։ Բեռլին, 1835։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Գրականություն Խմբագրել
- «Бенари»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907