Ֆրանց Յոզեֆ II (Լիխտենշտայն)

Ֆրանց Յոզեֆ II (գերմ.՝ Franz Josef II) (օգոստոսի 16, 1906(1906-08-16)[1][2][3][…], Frauenthal Castle - նոյեմբերի 13, 1989(1989-11-13)[1][2][3][…], Գրաբս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա), Լիխտենշտայնի իշխան 1938 - 1989 թթ.։

Ֆրանց Յոզեֆ II
Ծնվել է՝օգոստոսի 16, 1906(1906-08-16)[1][2][3][…]
ԾննդավայրFrauenthal Castle
Մահացել է՝նոյեմբերի 13, 1989(1989-11-13)[1][2][3][…] (83 տարեկան)
Վախճանի վայրԳրաբս, Werdenberg Constituency, Սանկտ Գալլեն, Շվեյցարիա
Վադուցի Մայր տաճար
Երկիր Լիխտենշտայն
ՏոհմԼիխտենշտայնի արքայատոհմ
անտառապահ և քաղաքական գործիչ
ՇրջանավարտUniversity of Natural Resources and Life Sciences, Vienna?
ՀայրԱլոիզ
ՄայրArchduchess Elisabeth Amalie of Austria?
ԵրեխաներՀանս-Ադամ II[3], արքայազն Նիկոլաուս[3], արքայադուստր Նորա[3], Prince Philipp of Liechtenstein?[3] և Prince Wenzel of Liechtenstein?
ՀավատքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Պարգևներ
Սուրբ Սեպուլշրի շքանշանի Մեծ խաչի ասպետ «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ Ոսկե գեղմի շքանշան Ոսկե գեղմի շքանշանի ասպետ Փրկիչի շքանշան Order of Merit of the Principality of Liechtenstein պարսկական կայսրության հիմնադրման 2500-ամյակին նվիրված հուշամեդալ և Աստծո Երուսաղեմի սուրբ գերեզմանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Ֆրանց Յոզեֆ II ծնվել է Լիխտենշտայնի պրինցի ընտանիքում։ Հայրը՝ պրինց Ալոիզը, Լիխտենշտայնի իշխանական թագաժառանգն էր, բայց հրաժարվեց թագից և այդ պատճառով Ֆրանց Յոզեֆը ժառանգեց գահը նախորդ գահակալ՝ իշխան Ֆրանց I-ի մահից հետո։

Դպրոցն ավարտել է Վիեննայում 1925 թ. և այնուհետև կրթությունը շարունակել Վիեննայի Գյուղատնտեսական գիտությունների համալսարանում (ավարտել է 1928 թվականին՝ անտառապետի մասնագիտությամբ)։ Ըստ մասնագիտության աշխատել է Չեխոսլովակիայում։

 
Իշխան Ֆրանց Յոզեֆ II-ը՝ տիկնոջ՝ իշխանուհի Գեորգինայի հետ, 1988 թ.

1938 թ. հուլիսի 25-ին վախճանվեց իշխան Ֆրանց I-ը և և Ֆրանց Յոզեֆը հռչակվեց Լիխտենշտայնի իշխան։ 1943 թվականին նա ամուսնացավ կոմսուհի Գեորգինա ֆոն Վիլչեկի հետ, որից ունեցավ 5 զավակ, այդ թվում՝ Լիխտենշտայնի այժմյան իշխան Հանս Ադամ II-ը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պահպանում էր չեզոքություն և հայտնի է իր մարդասիրական գործունեությամբ՝ պատերազմից հետո։ Այդպես, նա քաղաքական ապաստարան շնորհեց Ռուսական ազատագրական բանակի անդամներին, որոնց սակայն հետագայում կալանավորեցին բրիտանացիները։ Վերջիններս այդ ռազմագերիներին դավադրաբար հանձնեցին ստալինյան ռեժիմին, որի հրամանով բոլորը գնդակահարվեցին ԽՍՀՄ-ում։

1984 թվականին Ֆրանց Յոզեֆը նշանակեց իր ավագ որդուն՝ Հանս Ադամին երկրի ռեգենտ և այդուհետև փաստորեն հեռացավ պետական գործունեությունից։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանց Յոզեֆ II (Լիխտենշտայն)» հոդվածին։