Ֆրանց Յոզեֆ Շտրաուս
Ֆրանց Յոզեֆ Շտրաուս (գերմ.՝ Franz Josef Strauß, սեպտեմբերի 6, 1915[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[4] - հոկտեմբերի 3, 1988[5][1][2][…], Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիա[4]), գերմանացի պետական և քաղաքական գործիչ։
Ֆրանց Յոզեֆ Շտրաուս | |
![]() | |
Կուսակցություն՝ | Բավարիայի քրիստոնեա-սոցիալական միություն |
---|---|
Կրթություն՝ | Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Maximiliansgymnasium München? (1935) |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | կաթոլիկություն |
Ծննդյան օր | սեպտեմբերի 6, 1915[1][2][3][…] |
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանական ռայխ[4] |
Վախճանի օր | հոկտեմբերի 3, 1988[5][1][2][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Ռեգենսբուրգ, Բավարիա, Գերմանիա[4] |
Թաղված | Իննի Ռոթ |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Marianne Strauß?[6] |
Զավակներ | Max Strauß?, Franz Georg Strauß? և Monika Hohlmeier? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Հայտնի է եղել որպես բավարական Քրիստոնեա-ժողովրդավարական Միություն քաղաքական կուսակցության առաջատարներից մեկը։
Եղել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության երկրորդ պաշտպանության նախարարը և Բավարիայի վարչապետը։ Մասնակցել է Երկրորդ Համաշխարհային պատերազմին։
Կենսագրություն
խմբագրելՖրանց Յոզեֆ Շտրաուսը ծնվել է 1915 թվականի սեպտեմբերի 6-ին Բավարիայի Մյունխեն քաղաքում։ Հայրը եղել է մսագործ և ունեցել է սեփական վաճառակետը։
Իսկ մայրը եղել է տնային տնտեսուհի։ Նրա ծնողները եղել են գերմանացի բարեպաշտ կաթոլիկներ, ինչպես նաև միապետության և հակապրուսական կառավարության կողմնակիցներ։
Նրա հայրը 1919 թվականին մասնակցել է Բավարիայի Ժողովրդական կուսակցության ստեղծմանը և հավատարիմ է մնացել նրան, մինչև նացիստների կողմից դրա կազմալուծմանը։
Երիտասարդական տարիքում զբաղել է պրոֆեսիոնալ հեծանվասպորտով։ 1935-1939 թվականներին բարձրակարգ կրթություն է ստացել Բավարիայում՝ Մյունխենի համալսարանում։
1939 թվականին կամավոր կերպով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին և ստեցել է Վերմախտը գլխավորելու իրավունք։ Մասնակցել է Ստալինինգրադյան կռիվներին և Մոսկվայի գրավմանը։ Բացի այդ, նաև մասնակցել է Սկանդինավյան թերակղզու երկրների և Ֆրանսիայի օկուպացմանը։
1956 թվականի հոկտեմբերի 16-ին դարձել է նորանկախ Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության երկրորդ վարչապետը, հաջորդելով Թեոդոր Բլանկին։ Պատերազմից հետո զբաղվել է քաղաքական հարցերով։
1957 թվականին Ֆրանց Յոզեֆ Շտրաուսը ամուսնացել է բավարացի նշանավոր քաղաքական գործչի դստեր՝ Մարիաննե Ցվիքնագլի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու որդի և մեկ դուստր։ 1984 թվականին ավտովթարի հետևանքով զոհվում է Ֆրանցի կինը։
Մահացել է 1988 թվականի հոկտեմբերի 3-ին Ռեգենսբուրգում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Stammdaten aller Abgeordneten des Deutschen Bundestages
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118619063 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ https://www.br.de/nachricht/inhalt/kirche-franz-strauss-102.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 https://www.fjs.de/wuerdigungen/ehrungen/
- ↑ http://www.akv.de/alle-ritter/
- ↑ https://www.quirinale.it/onorificenze/insigniti/32553
- ↑ https://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
- ↑ http://www.schlitzohren.org/das-goldene-schlitzohr/
- ↑ https://www.deutsche-biographie.de/gnd118619063.html#ndbcontent