Ֆրանց (Ֆերենց) Կյունստլեր (գերմ.՝ Franz Künstler, հունգ.՝ Künstler Ferenc, հուլիսի 24, 1900, Շոշդ, Ավստրո-Հունգարիա - մայիսի 27, 2008, Բադ Մերգենթհայմ, Բադեն Վյուրտեմբերգ, Գերմանիա), 107-ամյա հունգարացի և գերմանացի երկարակյաց, Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների վետերան, Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը, որը մարտնչել է Եռյակ դաշինքի կողմից (Յակուպ Սատարի մահից հետո)։

Ֆրանց Կյունստլեր
գերմ.՝ Franz Künstler
հունգ.՝ Künstler Ferenc
հուլիսի 24, 1900(1900-07-24) - մայիսի 27, 2008(2008-05-27)[1] (107 տարեկան)
ԾննդավայրȘoșdea, Ավստրո-Հունգարիա
Մահվան վայրԲադ Մերգենտհայմ
Քաղաքացիություն Գերմանիա և  Հունգարիա
ԶորատեսակԱվստրո-Հունգարիայի զինված ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Հունգարիայի թագավորության Շոշդ քաղաքում։ Ընտանիքի 5 երեխաներից կրտսերն է։ Սովորել է Նիկոլաուս Լենաուի անվան վարժարանում, երազում էր ընդունվել իրավաբանական ֆակուլտետ[2]։

1918 թվականի փետրվարին զորակոչվել է Ավստրո-հունգարական բանակ՝ 5-րդ լեռնային հրետանու գունդ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի իտալական ռազմաճակատին, մասնավորապես, Պիավեի ճակատամարտին, որտեղ նշանառու էր[3]։ 1919 թվականին Հունգարիայի Խորհրդային Հանրապետությունում պայքարում էր կոմունիստների դեմ․ բանակում էր գտնվում մինչև 1921 թվականը։

Միջպատերազմական տարիներին Կյունստլերը սեփական խանութ ուներ Բուդապեշտում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայում էր հունգարական բանակում, կես տարի եղել է հանձնակատար զավթված Ուկրաինայում։ Պատերազմից հետո աքսորվեց Հունգարիայից որպես նացիստների հանցակից և «Խաչված սլաքներ»-ի մոլեգին կողմնակից, թեև փաստացի պատճառը նրա գերմանական քաղաքացիությունն էր[4][5]։ Տեղափոխվեց Բակնանգի փախստականների ճամբար և հաստատվեց Գերմանիայում։ Բնակվում էր սկզբում Նիդերշտետենում, որտեղ որսի թանգարանում և Խալտենբերգշտետենի ամրոցում աշխատում էր որպես ուղեվար[6]։

1921 թվականին ամուսնացավ Ելիզավետա անունով մի աղջկա հետ, ում հետ ապրեց ավելի քան 60 տարի[7]։ 107 տարեկանում ավստրիական ամսագրերից մեկին տված հարցազրույցում Կյունստլերն ասաց, որ իր կյանքում ամենակարևորն ընտանիքն էր․ չնայած, որ բազում կանայք է ունեցել, ամենաշատն իր կնոջն է սիրել՝ ում շնորհիվ «սովորել է տունը կարգի բերել, արդուկել, լվացք անել և կերակուր պատրաստել»[8]։ Կյունստլերի խոսքերով երկարակյացության բաղադրատոմսն իրեն հայտնի չէ, թեև նա ենթադրում էր, որ ամեն ինչ գենետիկայի մեջ է։

2008 թվականի փետրվարին 107-ամյա Գեորգ Տալխոֆերի մահով, որը պիտանի չէր ծառայության համար, Ֆրանց Կյունստլերը դարձավ Գերմանիայի ամենածեր մարդը[9]։ Մահացել է Բադ Մերգենտհայմում՝ Կարիտաս հոսպիտալում աղիների վիրահատությունից հետո, որը հետևանք էր կոնք-ազդրային հոդը կազմող ոսկրերի կոտրվածքի (կոտրվածքը ստացել էր հարազատ Հունգարիա ճանապարհորդության ժամանակ)[10][11]։ Թաղվել է 2008 թվականի հունիսի 4-ին Նիդերշտետենում[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել