Ֆրանտիշեկ Հալաս, (չեխ․՝ František Halas, հոկտեմբերի 3, 1901(1901-10-03)[1][2][3][…], Բռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5] - հոկտեմբերի 27, 1949(1949-10-27)[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[3][4][5]), չեխ բանաստեղծ, 20-րդ դարի չեխ խոշորագույն քնարերգուներից մեկը։

Ֆրանտիշեկ Հալաս
František Halas
Ծնվել էհոկտեմբերի 3, 1901(1901-10-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲռնո, Չեխական թագի հողեր, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[3][4][5]
Վախճանվել էհոկտեմբերի 27, 1949(1949-10-27)[1][2][3][…] (48 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Չեխոսլովակիա[3][4][5]
ԳերեզմանCemetery in Kunštát
Մասնագիտությունգրող, լեզվաբան, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր, քաղաքական գործիչ և արձակագիր
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Ցիսլեյտանիա և  Չեխոսլովակիա
ԱնդամակցությունՉեխական գիտությունների և արվեստների ակադեմիա[5]
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Պարգևներ
Recipient of the Order of Tomáš Garrigue Masaryk, 2nd class և Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր
ԱմուսինLibuše Halasová?[6]
ԶավակներՅան Հալաս և Ֆրանտիշեկ Հալաս
Изображение автографа
 František Halas Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մորավիայում։ Տեքստիլ աշխատողի որդի էր։ Հալասը 6 տարեկան էր, երբ մայրը տուբերկուլոզից մահացավ։ Բարձրագույն կրթություն չի ստացել, ծառայել է գրախանութում։ Որպես բանաստեղծ առաջին անգամ հրատարակվել է 1921 թվականին «ձախ» մամուլում, եղել է մի շարք ավանգարդ հրատարակությունների գլխավոր խմբագիր։ 1926 թվականից աշխատել է Պրահայի Օրբիս հրատարակչությունում։ Մտերիմ է եղել պոետիզմին, ընկերացել Վլադիմիր Գոլանի, Յարոսլավ Սեյֆերտի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է դիմադրության շարժմանը, թաքնվել գեստապոյից։ Հաղթանակից հետո ծառայել է տեղեկատվության նախարարությունում, գլխավորել Չեխոսլովակիայի Գրողների միությունը։

Մանկական բանաստեղծությունների հեղինակ է։ Չնայած Հալասը երկար տարիներ համագործակցել է կոմունիստական հրատարակչությունների հետ, 1948 թվականից նրա պոեզիան ուղղափառ կուսակցականների կողմից ենթարկվել է սուր քննադատության։ Նրա բազմաթիվ ստեղծագործություններ հրատարակվել են միայն նրա մահից հետո։

Մահացել է սրտի քրոնիկ հիվանդության սրացումից։ Թաղված է Քունշտատում։

Բանաստեղծությունների և բանաստեղծական արձակի գրքեր խմբագրել

Էսսե խմբագրել

  • Magická moc poezie (հրատ․ 1958)
  • Obrazy (հրատ․ 1968)
  • Imagena (հրատ․ 1971)
 
Ֆրանտիշեկ Հալասի գերեզմանը

Թարգմանական գործունեություն խմբագրել

Թարգմանել է Միքելանջելոյին, Ալեքսանդր Պուշկինին, Ադամ Միցկևիչին, Յուլիա Սլովացկիին, Էնդրե Ադիին, Ժյուլ Լաֆորգին և ուրիշներին։

Ճանաչում խմբագրել

Հալասի բանաստեղծությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Այդ թարգմանությունները կատարվել են ազգային խոշոր բանաստեղծների կողմից։ Հալասի լիրիկան ռուսերեն թարգմանել է Իոսիֆ Բրոդսկին։

Ռուսերեն հրատարակություն խմբագրել

  • Стихи. М.: Художественная литература, 1974

Գրականություն խմբագրել

  • F. Halas: spolutvůrce pokrokové kulturní politiky: sborník z konference. Brno: Muzejní a vlastivědná společnost, 1987
  • Bauer M. Tíseň tmy, aneb, Halasovské interpretace po roce 1948. Praha: Akropolis, 2005

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել