Բացել գլխավոր ցանկը
Ալեքսանդր III կամուրջը Փարիզում և Տրոիցկիի կամուրջը Սանկտ Պետերբուրգում մնում են Ֆրանս-ռուսական դաշնության խարհրդանիշ:

Ֆրանս-ռուսական դաշինքը (նաև հայտնի է երկյակ դաշինք) ռազմական դաշինք էր Ֆրանսիայի երրորդ հանրապետության և Ռուսական կայսրության միջև, որը գործել է 1894 թվականից մինչև 1917 թվականը[1]։ Դաշինքը ստեղծվել էր ի հակադրություն եռյակ դաշինքի Եվրոպայում։ Ֆրանսիան մնաց Ռուսաստանի տնտեսական, ֆինանսական և ռազմական դաշնակիցը մինչև 1917 թվականը։

Եռյակ դաշինք1882
Ֆրանս-ռուսական դաշինք1894
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք1898–1912
Անգլո-ֆրանսիական համաձայնություն1904
Տանջիրյան ճգնաժամ1905–06
Անգլո-ռուսական համաձայնություն1907
Բոսնիական ճգնաժամ1908–09
Ագադիրյան ճգնաժամ1911
Իտալա-թուրքական պատերազմ1911–12
Բալկանյան պատերազմներ1912–13
Սարաևոյի սպանություն1914
Հուլիսյան ճգնաժամ1914

ՊատմությունԽմբագրել

1882 թվականին ստեղծվեց Եռյակ դաշինքը Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի և Իտալիայի միջև, և Ռուսաստանին թողեցին միայնակ, մինչդեռ Ֆրանսիան 1871 թվականի Ֆրանս-պրուսական պատերազմից հետո դիվանագիտորեն մեկուսացված էր Օտտո ֆոն Բիսմարկի քաղաքականության շնորհիվ։ Չնայած Ֆրանսիայի և Ռուսաստանի քաղաքական, մշակութային և տնտեսական տարբերության երկու երկրների հարաբերությունը գնալով լավանում էին։

1888 թվականից սկսած Ֆրանսիան Ռուսաստանին տրամադրեց ցածր տոկոսադրույքներով վարկեր, ինչը օգնեց ռուսներին փակել բյուջեի դեֆիցիտը և կառուցել երկաթգծեր Գերմանական ճակատի երկայնքով։ 1891 թվականին Ֆրանսիական նավատորմի ղեկավարները այցելեցն ռուսական նավահանգիստը Կրոնշտադտում և ջերմորեն ողջունվեցին Ցար Ալեքսանդր III-ի կողմից։ Այցելության ընթացքում առաջին անգամ պաշտոնապես հնչեց Մարսելյեզը ռուսական տարածքում, մինչ այդ Մարսելյեզի նվագելը համարվում էր հանցագործություն։

ԾանոթագրություններԽմբագրել