Ֆրանսուա Լեկունտր (փետրվարի 6, 1962(1962-02-06)[1][2], Շերբուր, Ֆրանսիա), ֆրանսիացիր բանակի գեներալ, Ֆրանսիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (2017 թվականից)։

Ֆրանսուա Լեկունտր
ֆր.՝ François Lecointre
փետրվարի 6, 1962(1962-02-06)[1][2] (62 տարեկան) -
ԾննդավայրՇերբուր, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԶորատեսակFrench Marine?
ԿոչումՖրանսիական բանակի գեներալ
Հրամանատարն էր3rd Marine Infantry Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Իրաք-քուվեյթյան պատերազմ, Սոմալիի քաղաքացիական պատերազմ, Ռուանդայի քաղաքացիական պատերազմ, Բոսնիական պատերազմ, First Ivorian Civil War? և Mali War?
ԿրթությունԱզգային ռազմական ուսումնարան (1984), Հատուկ Ռազմական Դպրոց Սեն Սիր (1987) և École de l'infanterie? (1988)
Պարգևներ
«Մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետ Ռազմական գործողությունների արտասահմանյան թատերաբեմերի ռազմական խաչ Cross for Military Valour Croix du combattant Overseas Medal National Defence Medal Médaille de reconnaissance de la Nation French commemorative medal United Nations Medal Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ Քուվեյթի ազատագրման մեդալ և Commander of the National Order of Mali

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ազգային ռազմական համալսարանը և Սեն-Սիր հատուկ ռազմական դպրոցը։

Ֆրանսիայի 3-րդ գնդի ռազմածովային հետևակի կազմում 1991 թվականին մասնակցել է Իրաք-քուվեյթյան պատերազմին, այնուհետև ծառայել է Ջիբութիում և Սոմալիում։ 1994 թվականին ֆրանսիական զորամիավորման կազմում ուղարկվել է Ռուանդա երկրում ցեղասպանությունը դադարեցնելու համար։ 1995 թվականին Բոսնիական պատերազմի ժամանակ ծառայել է UNPROFOR-ի կազմում և հայտնի է դարձել Սարաևոյում սերբական ստորաբաժանումների հետ փոխհրաձգությունից հետո։ 2005 թվականին վերադարձել է 3-րդ գնդի ռազմածովային հետևակի շարքերը 2006—2007 թվականներին Առաջին իվուարական պատերազմի ժամանակ մասնակցել է մարդասիրական գործողությանը։ 2011 թվականին գլխավորել է պաշտպանության նախարարի ռազմական գրասենյակը, հետագայում 2013 թվականին դարձել է 9-րդ ռազմածովային բրիգադը։ Գլխավորել է Մալիում Եվրոպական միության ռազմական առաքելությունը, 2014 թվականին մասնակցել է Ֆրանսիայի ցամաքային ուժերում բարեփոխումներին, լինելով Ցամաքային զորքերի գլխավոր շտաբի անդամ[3]։

2017 թվականի հուլիսի 19-ին գեներալ Պիեռ դը Վիլեի թոշակի անցնելուց հետո նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսուա Լեկունտրին նշանակում է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում[4][5]։

Հաջորդ օրը՝ հուլիսի 20-ին Մակրոնը Լեկունտրի ուղեկցությամբ այցելեց Իստրում գտնվող Ռազմաօդային ուժերի 125-րդ բազա[6]::

Անձնական կյանք խմբագրել

Լեկունտրը դավանում է կաթոլիկություն[7]։ Ամուսնացած է, ունի 4 երեխա[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 GeneaStar
  3. Elena Scappaticci (2017 թ․ հուլիսի 19). «Qui est François Lecointre, nouveau chef d'état-major des armées ?» (ֆրանսերեն). Le Figaro. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  4. «François Lecointre, nouveau chef d'état-major des armées, « un héros, reconnu comme tel »» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ հուլիսի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 19-ին.
  5. lenta.ru:Дисциплинарное взыскание. Военные не могут простить Макрону увольнение начальника Генштаба армии
  6. «Macron : En 2018, « aucun budget autre que celui des armées ne sera augmenté »» (ֆրանսերեն). Le Monde. 2017 թ․ հուլիսի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 20-ին.
  7. Samuel Pruvot (20 июля 2017). «François Lecointre ou les armes de l'esprit» (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  8. Информационный бюллетень 3-го полка морской пехоты (Bulletin d’information du 3e RIMa).

Արտաքին հղումներ խմբագրել