Ֆրանսուա Էնգլեր (ֆր.՝ François Englert, նոյեմբերի 6, 1932(1932-11-06)[1][2], Էտերբեկ, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա), բելգիացի տեսական ֆիզիկոս, որը մասնագիտանում է վիճակագրական ֆիզիկայի, Դաշտի քվանտային տեսության, տիեզերագիտության, լարային տեսության և տիեզերական գերձգողության մեջ։ 2013 թվականին Պիտեր Հիգսի հետ իրենց աշխատությունների և կանխատեսումների համար արժանացել են Նոբելյան մրցանակի՝ հիգսի բոզոնի հայտնաբերման համար։

Ֆրանսուա Էնգլեր
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1932(1932-11-06)[1][2] (87 տարեկան)
ԾննդավայրԷտերբեկ, Arrondissement of Brussels-Capital, Բրյուսել, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
ԿրթությունԲրյուսելի ազատ համալսարան և Բրյուսելի ազատ համալսարան
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկոս-տեսաբան
ԱշխատավայրԿոռնելի համալսարան, Բրյուսելի ազատ համալսարան և Թել Ավիվի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Ֆիզիկայի Վոլֆի մրցանակ[3] Francqui Prize?[4] ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[5][6] Տեխնիկական և գիտական հետազոտությունների Աստուրիայի արքայադստեր մրցանակ[7] Բարձր էներգիայի և մասնիկների ֆիզիկայի մրցանակ[8] Սակուրաի պարգև[9] Honorary doctor of the University of Mons? Պեկինի համալսարանի պատվավոր դոկտոր Էդինբուրգի համալսարանի պատվավոր դոկտոր և Բալ Իլանի անվան համալսարանի պատվավոր դոկտոր
Կայքulb.ac.be/sciences/physth/people_FEnglert.html
François Englert Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրանսուա Էնգլերը ծնվել է 1932 թվականին Էտերբեեկում (Բրյուսելի թաղամասերից մեկը) հրեական ընտանիքում: Բելգիայի նացիստական ​​օկուպացիայի ընթացքում թաքցնել է իր հրեական ծագումը, Ֆրանսուա Էնգլերը ծնվել է 1932թ. Բելգիայի նացիստական օկուպացիայի ժամանակ նա, թաքցնելով իր հրեական ծագումը, ապրել է բելգիական Դինան, Լյուստրեն, Ստումոն քաղաքների տարբեր որբանոցներում և մանկատներում և, վերջապես, Անվուա-Ռուիյոնում, որտեղ ազատ է արձակվել ամերիկյան զորքերի կողմից[10]:


1955 թվականին Էնգլերն ավարտել է Բրյուսելի ազատ համալսարանը էլեկտրամեխանիկայի ինժեներ-ճարտարագետի մասնագիտությամբ։ Նույն համալսարանում 1959 թվականին ստացել է դոկտորի կոչում ֆիզիկայի բնագավառում

1959-1961 թվականներին աշխատել է Կոռնելի համալսարանում, նախ` որպես Ռոբերտ Բրուտի օգնական, իսկ հետո` որպես դոցենտ: Այնուհետև Էնգլերը վերադարձել Է Բրյուսելի համալսարան, որտեղ ստացել է պրոֆեսորադասախոսական պաշտոն։ 1980 թվականին նա Ռոբերտ Բրաութի հետ համատեղ հետազոտական խումբ է ձևավորել։ 1998 թվականին Էնգլերը ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում։

2011 թվականից նա Կալիֆոռնիայի Չեպմենի համալսարանում զբաղեցնում է հրավիրված պրոֆեսորի պաշտոն։ Դրանից բացի, 1984 թվականից նա Թել Ավիվի համալսարանի ֆիզիկայի և աստղագիտության քոլեջի պրոֆեսոր է[11]։

Մրցանակներ և անվանակարգերԽմբագրել

1982 թվականին Էնգլերն արժանացել է Ֆրանկիի մրցանակի, 1997 թվականին՝ ֆիզիկայի բնագավառում մրցանակի (Բրաուտ և Հիգս համատեղ) 2004 թվականին՝ ֆիզիկայի գծով Վոլֆի մրցանակ (Բրաուտ և Հիգսի հետ համատեղ), 2010 թվականին՝ «Ֆուկսի» մրցանակ, 2013 թվականին նա Աստուրիայի արքայադստեր մրցանակ է ստացել տեխնիկական և գիտական հետազոտությունների բնագավառում՝ Փիթեր Հիգսի և CERN ինստիտուտի հետ համատեղ:

2013 թվականի հուլիսին նրան շնորհվել է Բարոնյան կոչում Բելգիայի Թագավոր Ալբերտ II-ի կողմից ։

ԸնտանիքԽմբագրել

Կինը Միրա Էնգլերն է, ունեն 5 երեխա[12]:

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել