Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆրանսիական համբույր (այլ կիրառումներ)

Ֆրանսիական համբույր (երբեմն՝ խոր համբույր, լեզվով համբույր), սիրային համբույրի տեսակ, որտեղ մասնակիցների լեզուները դիպչում են իրար կամ մյուս մասնակցի շուրթին[1][2]։ «Լեզվով համբույրը» գրգռում է համբուրվողի շուրթերը, լեզուն և բերանը, որոնք դիպչելու հանդեպ զգայուն են և առաջացնում են ֆիզիոլոգիական սեռական գրգռվածություն։ Բերանի շրջանը մարմնի գլխավոր էրոգեն զոնաներից է։

Ֆրանսիական համբույր

Ստուգաբանություն խմբագրել

Համբույրի տեսակն այսպես է կոչվում, քանի որ 20–րդ դարի սկզբում անգլախոս աշխարհում ֆրանսիացիները ձեռք էին բերել ավելի համարձակ և կրքոտ սեռական կյանք ունեցողի համբավ։ Ֆրանսիայում այն հայտնի է un baiser amoureux («սիրահարի համբույր») կամ un baiser avec la langue («լեզվով համբույր») անվամբ՝ չնայած նախկինում կոչվում էր baiser Florentin («ֆլորենցիական համբույր»)։

Տեխնիկա խմբագրել

Լեզվով համբույրը համարվում է համբույրի ամենաինտիմ ձևերից մեկը։ Որոշ սեքսոլոգների կարծիքով իսկական սիրային համբույրը առանց լեզվի մասնակցության չի լինում[3][4]։

«Ֆրանսիական համբույրի» ժամանակ տեղի է ունենում ողնուղեղային նյարդերի, ներզատական գեղձերի, ենթաստամոքսային գեղձի ակտիվացում՝ առաջացնելով սեռական գրգռում[1]։

Ֆրանսիական համբույրը համարժեք է «սամայանայի» տեխնիկային, որը նկարագրված է Կամասուտրայում։ Կամասուտրան նկարագրում է նաև լեզվով համբույրների տարբեր ձևեր, որոնք վերաբերում են սամայանային.

  • «աղաց»՝ մի մասնակիցը լեզուն պտտում է մյուս մասնակցի բերանի մեջ,
  • «նրբին համբույր»՝ մի մասնակիցը տանում է լեզուն մյուսի բերանի մեջ և սահեցնում քիմքով,
  • «թագավորական համբույր»՝ լեզվի սահեցնելը ատամների վրայով և տանելը դեպի այտերը,
  • «խայթիչ համբույր»՝ զուգընկերոջ շուրթերի ծծելը` կտրուկ և կարճ տանելով լեզուն զուգընկերոջ բերանը[5]։

«Ֆրանսիական համբույրի» ժամանակ տեղի է ունենում թքի ավելի ուժգին փոխանակում, քան սովորական համբույրի ժամանակ։ Դա կարող է գրգռողաբար ազդել զուգընկերոջ վրա, կամ, հակառակը, վանել նրան[6]։

Վարակվելու ռիսկեր խմբագրել

Ֆրանսիական համբույրի ժամանակ կա HPV–ով վարակվելու չափավոր ռիսկ[7]։ ՄԻԱՎ–ով վարակվելու հավանականությունը չափազանց փոքր է, և կարող է պատահել միայն շուրթերի կամ լնդերի արյունահոսության պարագայում[8][9]։ Միացյալ Նահանգների «Հիվանդությունների կառավարման և կանխարգելման կենտրոն» ինստիտուտը ֆրանսիական համբույրի ընթացքում հեպատիտ B-ով վարակվելու հավանականությունը քիչ հավանական է համարել[10]։ Երբեմն սիֆիլիսը կարող է փոխանցվել ֆրանսիական համբույրի ընթացքում[11], բայց սովորաբար միայն ակտիվ ախտահարվածի հետ շփվելու ընթացքում[12]։ Փոքր է նաև սուսանակով վարակվելու հավանականությունը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Исаев Д. Д. Фазы сексуальных реакций: Поцелуй // Иллюстририванная энциклопедия сексуальности. — СПб.: Продолжение жизни, 2002. — 368с. — С. 85
  2. Zungenkuss // Wissen.de (գերմ.)
  3. Поцелуй // Сексологическая энциклопедия
  4. Поцелуй: приятное с полезным Արխիվացված 2014-10-27 Wayback Machine // AIDS Journal
  5. Камасутра поцелуев Արխիվացված 2014-10-27 Wayback Machine // Здоровье.com
  6. Die schönsten Arten zu küssen: Der französische Kuss Արխիվացված 2014-10-27 Wayback Machine // GoFeminin.de (գերմ.)
  7. «French kissing ups risk of oral HPV infection». Reuters. 2009 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  8. «Man with HIV may have infected partner with a kiss». CNN. 1997 թ․ հուլիսի 10. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  9. «HIV/AIDS 101» (PDF). The CDC. June 2012. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  10. «Hepatitis B» (PDF). CDC. 2012 թ․ մայիսի 8. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  11. «Syphilis Symptoms, Causes, and Diagnosis». WebMD. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  12. Fantry, M.D., M.P.H., Lori E.; Tramont, M.D., F.A.C.P., Edmund C. «Treponema Pallidum (Syphilis)». Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Connelly, D.D.S., Thomas P. (2012 թ․ հունվարի 23). «Oral Gonorrhea? Yes, You Can Get Gonorrhea of the Mouth and Throat». The Huffington Post. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել