Ֆրանգ Բարդի (ալբ․՝ Frang Bardhi, լատ.՝ Franciscus Blancus, 1606, Կալմետ - 1643), ալբանացի կաթոլիկ հոգևորական, եպիսկոպոս, ալբաներենի առաջին բառարանի (Dictionarium latino-epiroticum) հեղինակը։

Ֆրանգ Բարդի
Դիմանկար
Ծնվել է1606[1][2][3][…]
ԾննդավայրԿալմետ, Ալբանիա
Մահացել էհունիսի 9, 1643(1643-06-09)[2]
ՔաղաքացիությունԱլբանիա
Ազգությունալբանացի
Կրոնկաթոլիկ
Մասնագիտությունգրող, կաթոլիկ քահանա, պատմաբան և բառարանագիր
Աշխատանքհոգևորական
Զբաղեցրած պաշտոններկաթոլիկ եպիսկոպոս և թեմի հովվապետ
Commons-logo.svg Frang Bardhi Վիքիպահեստում
Սկանդերբեգի կենսագրությունը

ԿենսագրությունԽմբագրել

Ֆրանգ Բարդին ծնվել է 1606 թվականին Ալբանիայի հյուսիսում գտնվող Կալմետ բնակավայրում՝ բարձրաշխարհիկ ընտանիքում, որ եկել էր Վենետիկյան Հանրապետությունից։ Աստվածաբանություն է ուսումնասիրել Իտալիայում։ Ուրբան VIII պապը 1636 թվականի դեկտեմբերի 17-ին Ֆրանգ Բարդիին նշանակել է Սապի եպիսկոպոսության ու Սարդայի եպիսկոպոս։

1635 թվականին Ֆրանգ Բարդին Հռոմում հրատարակում է ալբաներենի առաջին բառարանը՝ Dictionarium latino-epiroticum, որ բաղկացած էր 5640 բառահոդվածից։ Գրել է նաև Գեորգի Սկանդերբեգի կենսագրությունը, որտեղ կասկածի տակ է առնում Սկանդերբեգի սլավոնական (բոսնիական) ծագման հարցը, որ առաջ էր քաշվել 1631 թվականին խորվաթ կաթոլիկ հոգևորական Իվան-Տոմկո Մրնավիչի (Ivan Tomko Mrnavić) կողմից։

1637 թվականին Ֆրանգ Բարդին Հավատի միաբանությանն է ներկայացրել իր եպիսկոպոսության նկարագիրը, որ այսօր պատմական մեծ արժեք ունեցող փաստաթուղթ է, որ պատմում է օսմանյան տիրապետության ժամանակ Ալաբանիայի հասարակության կյանքի մասին։

ԱշխատություններԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել