Ֆոֆի Գեննիմատա
Ֆոֆի Գեննիմատա (հուն․՝ Φώφη Γεννηματά, նոյեմբերի 17, 1964, Ampelokipoi, Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան - հոկտեմբերի 25, 2021[1], Աթենք, Հունաստան), հույն քաղաքական գործիչ։ 2015 թվականից նա Համահունական սոցիալիստական շարժման (ՊԱՍՕԿ) նախագահն է։
Ֆոֆի Գեննիմատա | |
![]() | |
Կուսակցություն՝ | Համահունական սոցիալիստական շարժում և Democratic Alignment? |
---|---|
Կրթություն՝ | Աթենքի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | նոյեմբերի 17, 1964 |
Ծննդավայր | Ampelokipoi, Athens, Աթենքի մունիցիպալիտետ, Կենտրանական Աթէնք, Ատիկա, Հունաստան |
Վախճանի օր | հոկտեմբերի 25, 2021[1] (56 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Գերեզման | Աթենքի առաջին գերեզմանատուն[2] |
Թաղված | Աթենքի առաջին գերեզմանատուն[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Հայր | Georgios Gennimatas? |
Մայր | Kakia Vergou?[3] |
Ամուսին | Andreas Tsounis? |
Կայք՝ | gennimatafofi.gr |
Ինքնագիր | ![]() |
Գեննիմատան տարբեր կառավարություննում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել։ Պապանդրեուի կաբինետում նա եղել է առողջապահության նախարարի տեղակալը և ապա՝ կրթության նախարարի տեղակալը։
Վաղ տարիներ և կրթությունԽմբագրել
Ծնվել է Աթենքում ՊԱՍՕԿ-ի քաղաքական գործիչ Գեորգիոս Գեննիմատասի ընտանիքում։ 1987 թվականին ավարտել է Աթենքի համալսարանի քաղաքագիտության և պետական կառավարման ֆակուլտետը։ Համալսարանում սովորելու տարիներին եղել է ուսանողական սոցիալիստական միության անդամ[4]։
Քաղաքական գործունեությունԽմբագրել
2001-2004 թվականներին եղել է ՊԱՍՕԿ-ի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 2003-2009 թվականներին` գործադիր բյուրոյի և ՊԱՍՕԿ կուսակցության քաղաքական միության անդամ։ Նա երկու անգամ՝ 2002 և 2006 թվականներին, ընտրվել է Աթենքի և Պիրեյի պրեֆեկտուրայի նախագահ[4]։
Գեննիմատային թույլ չեն տվել մասնակցել 2007 թվականի ընտրություններին որպես ՊԱՍՕԿ-ի թեկնածու, քանի որ Բարձրագույն դատարանը վճռել է, որ համաձայն Հունաստանի Սահմանադրության 57-րդ հոդվածի՝ տեղական ինքնակառավարման պաշտոնատար դեմքերը չեն կարող առաջադրվել պատգամավորի թեկնածու, քանի դեռ իրենց պաշտոնավարման ժամկետը չի ավարտվել[5]։
2009 թվականի հոկտեմբերից մինչև 2010 թվականի սեպտեմբերը Գեննիմատան Գեորգիոս Պապանդրեուի աշխատակազմում զբաղեցրել է առողջապահության և սոցիալական ապահովության նախարարի տեղակալի պաշտոնը, իսկ 2010 թվականի սեպտեմբերից մինչև 2011 թվականի նոյեմբերը նույն աշխատակազմում եղել է կրթության և կրոնի հարցերով նախարարի տեղակալը[4]։
2012 թվականին Գեննիմատան նշանակվել է ՊԱՍՕԿ-ի մամուլի քարտուղար[6]։
Գեննիմատան Համահունական սոցիալիստական շարժման տասներորդ կոնֆերանս ընտրվել է նախագահ, երբ Էվանգելոս Վենիզելոսը նախագահի իր կադենցիայի ավարտից մեկ տարի առաջ հեռացավ։ Գեննիմատան ընտրություններում առաջատար էր ձայների 51 % -ով՝ հաղթելով Օդիսեաս Կոնստանտինոպուլոսին և Անդրեաս Լովերդոսին[7]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 https://www.ethnos.gr/politiki/179722_fofi-gennimata-pethane-i-proedros-toy-kinal
- ↑ 2,0 2,1 https://www.protothema.gr/politics/article/1174834/fofi-gennimata-tin-tetarti-sti-mitropoli-athinon-i-kideia-tis/
- ↑ https://www.athensvoice.gr/greece/733261-skliro-htypima-toy-karkinoy-stin-oikogeneia-gennimata
- ↑ 4,0 4,1 4,2 «Fofi Gennimata is the new leader of PASOK»։ Intelligent News։ հունիսի 14, 2015։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-21-ին։ Վերցված է սեպտեմբերի 18, 2015
- ↑ «Court blocks PASOK candidate»։ Kathimerini։ սեպտեմբերի 3, 2007։ Վերցված է սեպտեմբերի 18, 2015
- ↑ «Minister Gennimata appointed PASOK spokesperson»։ Kathimerini։ մարտի 22, 2012։ Վերցված է սեպտեմբերի 18, 2015
- ↑ Zikakou Ioanna (հունիսի 14, 2015)։ «PASOK Elects Fofi Gennimata as 5th Party President»։ Greek Reporter։ Վերցված է սեպտեմբերի 18, 2015
Արտաքին հղումներԽմբագրել
- www.fofigennimata.gr Ֆոֆի Գեննիմատա. պաշտոնական կայք (անգլ.)(հուն.)