Ֆունչոզա (դունգ․՝ 粉條子 ֆինտյոզի II-I-II, 粉條兒 ֆինտյոր II-I}}, չինարեն ավանդ. 粉絲, հեշտ. 粉丝 , պինին: fěnsī, պալլ.: ֆենսի, կենցաղային անվանումներից են՝ «ապակե, օսլայե, չինական լապշա»), կերակուր չինական, կորեական, ճապոնական և ասիական այլ խոհանոցներում, որը պատրաստվում է չոր լապշայից (այսպես կոչված՝ ապակե լապշա) համեմունքներով, մարինացված պղպեղով և ջուսայով, գազարով, բողկով, սոխով և այլ բանջարեղեններով։ Մատուցվում է տաք և սառը վիճակում։ Կարող է մատուցվել նաև սնկով կամ մսով (ինչը բնորոշ է կորեական ջապչե խորտիկին)։

Ֆունչոզա
Տեսակstarch noodle?
Ենթատեսակլափշա և string-like macaroni products?
 Cellophane noodles Վիքիպահեստում
Չոր ֆունչոզա («ապակե լապշա») Պատրաստի ֆունչոզան կիսաթափանցիկ է Չապչհե՝ ֆունչոզան կորեական ձևով

Ապակե լապշա

խմբագրել

Ապակե լապշան սովորաբար ստանում են մունգ հատիկների օսլայից։ Հազվադեպ օգտագործվում է կարտոֆիլի, մանիոկի, կաննայի, յամսի օսլա։ Ժամանակակից արտադրությունում բակլայի օսլան կարող է փոխարինվել ավելի էժանագին եգիպտացորենի օսլայով։

Որպես կանոն, ապակե լապշան ունի կլոր կտրվածք, տրամագիծը տարբեր է։ Վաճառվում է չոր տեսքով։ Օգտագործվում է ապուրների, աղցանների, տապակած ուտեստների մեջ։ «Ապակե լապշա» անվանումն ստացել է կիսաթափանցիկ տեսքի համար, որը ձեռք է բերում եփվելուց հետո։

Ապակե լապշան երբեմն անվանում են նաև բրնձային (օրինակ՝ Ռուսաստանում)։ Ի տարբերություն բրնձային լապշայի, որն արտադրվում է բրնձի ալյուրից և եփվելուց հետո դառնում է սպիտակ ու համարյա չի տարբերվում սպագետտիից, օսլայե լապշան դառնում է կիսաթափանցիկ, բայց պակաս դիմացկուն է ջերմային մշակման նկատմամբ։ Հենց այդպիսի խառնուրդով է պատրաստվում «Ֆունչոզա» աղցանը, երբ այն չի դառնում խյուս, այլ թելիկները պահպանում են իրենց առաձգականությունը և բնորոշ համային հատկանիշները։

Արտադրության ժամանակ կատարված կեղծումներ

խմբագրել

2004 թվականին չինական վերահսկող մարմինները պարզել են, որ Յանտայ քաղաքում ապակե լապշայի որոշ անբարեխիղճ արտադրողներ որպես հիմնական հումք օգտագործել են եգիպտացորենի օսլա (համեմատաբար էժան հումք մունգի համեմատ) արճիճի հիմքով սպիտակեցնող նյութի ավելացմամբ[1]։

2006 թվականին չինական իշխանությունները նորից անցկացրել են ստուգում, որի արդյունքում կրկին հայտնաբերվել են Չինաստանում արգելված սննդային հավելումներ (սպիտակեցուցիչներ)։ Ընդ որում, այդ տեսակ լապշան ոչ միայն վաճառվել է ներքին շուկայում, այլև արտահանվել։ Սննդային հավելումների մասին օրենքը խախտած արտադրողներին հրահանգվել է դադարեցնել գործունեությունը[2][3][4]։

2010 թվականին Չեխիայի գյուղական տնտեսության և պարենավորման որակի կառավարական տեսչությունն արգելել է Չինաստանից ապակե լապշայի ներմուծումը ալյումինի պարունակության ավելցուկի պատճառով։ Ինչպես ցույց են տվել լաբորատոր փորձաքննությունները, լապշան պարունակել է 142 մգ/կգ ալյումին այն դեպքում, երբ առավելագույն թույլատրելի չափը 10 մգ/կգ է[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Dubious Noodles on Shelves». China Internet Information Center. 2004 թ․ մայիսի 8.
  2. «Cancer-scare Noodles still on the market». Shanghai Daily. CRIENGLISH.com. 2006 թ․ դեկտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «问题粉丝可能是冒牌货 烟台质监局已介入调查» (Chinese). health.enorth.com.cn. 2006 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Archive for the 'Food' Category». Status of Chinese People. WordPress.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  5. Státní zemědělská a potravinářská inspekce | Inspekce zakázala nudle původem z Číny