Ֆուժերյու (ֆր.՝ Le Fougerus, ֆրանսերեն ֆր.՝ fougère՝ պտեր), բրի ընտանիքի[1] փափուկ ֆրանսիական պանիր, որը տարբերվում է պանրագլխին պտերի տերևներ ունենալով։

Ֆուժերյու
Տեսակպանիր կովի կաթից և ֆրանսիական պանիր
Առաջացման երկիր Ֆրանսիա
ՏարածաշրջանՍեն-է-Մարն
Կաթկովի կաթ և շագանակ
ՁևՇրջանագիծ
Անունովշագանակ և chevru?
 Fougerus Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Սկզբում ֆուժերյու պանրատեսակը պատրաստել են փոքր ֆերմաներում մասնավոր օգտագործման համար[2]։ 20-րդ դարի սկզբից այն սկսել են պատրաստել նաև վաճառքի համար, իսկ 1960-ական թվականներից պանրի արտադրությամբ սկսեց զբաղվել Ռուզեր պանրագործարանը (Տուրնան ան Բրի, Սեն Է Մառն գավառ), որը հիմնական արտադրողն է[3]։

Առանձնահատկություններ խմբագրել

Ֆուժերյուն պատրաստում են կովի հում կաթից։ Պանրագլխի կեղևը պատված է սպիտակ բորբոսաշերտով (Penicillium candidum)[4]։ Պանրագլխի տրամագիծը 16 սմ է, բարձրությունը՝ 4 սմ, յուղայնությունը՝ 45-50 %[2]։ Պանիրը նուրբ է, քաղցրավուն՝ աղի ենթահամով[2]։ Պտերի տերևը, որն առանձնացնում է Ֆաժերյուն այլ բրի պանրատեսակներից, պանրի վրա դնում են հասունացման ժամանակ․ այն պանրին տալիս է ինչպես գեղագիտական տեսք, այնպես էլ լրացուցիչ համ[4]։

Պանիրը հրամցնում են սպիտակ գինով, շամպայնով[4], բուրգունդյան գինիներով և բորդոյով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Fougerus - Cheese.com». www.cheese.com. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Французские сыры: иллюстрированная энциклопедия, 2003, էջ 60
  3. La fromagerie Rouzaire
  4. 4,0 4,1 4,2 Le Fougerus

Արտաքին հղումներ խմբագրել