Ֆերտ օֆ Ֆորտ երկաթուղային կամուրջ կամ ուղղակի Ֆորտ Բրիջ (անգլ.՝ Forth Bridge), երկաթուղային կամուրջ Շոտլանդիայի արևելյան մասում։ Կառուցվելով 1882- 1890 թվականներին՝ կամուրջը եղել է աշխարհի առաջին բարձակային կամուրջներից մեկը։ Կառուցման առաջին տարիներին այն եղել է աշխարհի ամենաերկար թռիչք ունեցող կամուրջը[4]։ Կամուրջը Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը կապում է Ֆայֆ մարզի հետ։ Կամուրջը և երկաթգիծը պատկանում են բրիտանական «Network Rail» ընկերությանը։

Ֆորտ Բրիջ
ԱնունովՖերտ օֆ Ֆորտ
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղանքԷդինբուրգ և Ֆայֆ
Նշանակություներկաթուղային կամուրջ
Տեսակբարձակային կամուրջ, պողպատե կամուրջ, ֆերմային կամուրջ և երկաթուղային կամուրջ
Նյութպողպատ
Հատում էՖերտ օֆ Ֆորտ
Երկարություն2528,7 մետր
Բացման տարեթիվմարտի 4, 1890
Ժառանգության կարգավիճակԱ կատեգորիայի գրանցված կառույց[2], Համաշխարհային ժառանգություն[3] և Historic Civil Engineering Landmark?
Քարտեզ
Քարտեզ

1999 թվականին բրիտանական կառավարությունը առաջարկել է կամուրջը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի մեջ[5]։ Երկաթուղային կամրջի տակով անցնում է Ֆորտ Ռոուդ ավտոմայրուղին, որի կառուցումը ավարտվել է 1964 թվականին։

Երկար ժամանակ Շոտլանդիայի Էդինբուրգ և Աբերդին քաղաքները կապված են եղել միայն երկու կամուրջներով՝ Ֆորտ Բրիջով և Ֆերտ օֆ Թեյով։ Մինչ այդ, 1806 թվականին առաջարկվել է ներկայիս կամրջի վայրում կառուցել ստորջրյա թունել, իսկ 1818 թվականին՝ կամուրջ։ Սակայն երկու ծրագրերն էլ մերժվել են։ 1865 թվականին Շոտլանդիայի կառավարությունը որոշել է Քուինսֆրի գյուղի մոտ կառուցել կամուրջ։ Կամրջի շինարարությունը սկսվել է 1879 թվականի դեկտեմբերի 28-ին։ 1890 թվականի մարտի 4-ին տեղի է ունեցել կամրջի բացման պաշտոնական արարողությունը։ Բացման արարողությանը մասնակցել են Մեծ Բրիտանիայի ապագա թագավոր Էդուարդ VII-ը և ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Գուստավ Էյֆելը[6]։ Կամրջի կառուցման վրա ծախսվել է ավելի քան 3,2 միլիոն ֆունտ ստերլինգ գումար։ Անգլիացի բանաստեղծ և նկարիչ Ուիլյամ Մորիսը կամուրջն անվանել է «այլանդակության գագաթնակետ»[4]։

Կամրջի կառուցման ժամանակ մահացել է ավելի քան 57 մարդ[7]։

Շահագործում

խմբագրել

1980 թվականի հունվարի 21-ին երկու գնացքներ, որոնք ունեցել են 300 մետր երկարություն, անցել են կամրջի վրայով հարավային կողմից։ 72 տոննա քաշ ունեցող գնացքները ունեցել են 50 վագոններ, որոնց ընդհանուր կշիռը կազմել է մոտ 900 տոննա։ Փորձարկումները ցույց տվեցին, որ կամուրջը ամուր է և պատրաստ է շահագործման։

1894 թվականին կամրջով անցել են 26 451 ուղևորներ, ընդհանուր բեռնվածությունը կազմել է 7 492 833 տոննա։ 2000 թվականին կամրջով անցել են 54 800 ուղևորներ, իսկ ընդհանուր բեռնվածությունը կազմել 10 500 000 տոննա։


Ֆորտ Բրիջի համայնպատկերը


Զանգվածային մշակույթում

խմբագրել
 
Կամուրջը գիշերը

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. Historic Environment Scotland ID
  3. World Heritage Site idUNESCO.
  4. 4,0 4,1 Forth Bridge (railway bridge, Scotland, United Kingdom) — Britannica Online Encyclopedia
  5. «The Forth Rail Bridge at UK Tentative List» (անգլերեն). UNESCO. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 18.06.2009-ին.
  6. «Forth Rail Bridge» (անգլերեն). Structurae. Վերցված է 18.06.2009-ին.
  7. «Rail bridge death toll increases» (անգլերեն). BBC. 4 сентября 2006. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 18.06.2009-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորտ Բրիջ» հոդվածին։