Grand Theft Auto: San Andreas
«Grand Theft Auto: San Andreas» (այլ կերպ՝ «GTA: San Andreas»), 2004 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն ժանրի համակարգչային խաղ։ Հանդիսանում է «Grand Theft Auto» խաղաշարի թվով 3-րդ եռաչափ անիմացիոն (3D) խաղը։ Հաջորդում է «Grand Theft Auto: Vice City»-ին և նախորդում «Grand Theft Auto: Liberty City Stories»-ին։
Դեպքերը տեղի են ունենում Սան Անդրեաս կոչվող նահանգում, որի կազմում են մտնում՝ Լոս Սանտոս (Լոս Անջելեսի նախատիպով), Սան Ֆիեռո (Սան Ֆրանցիսկոյի նախատիպով) և Լաս Վենտուրաս (Լաս Վեգասի նախատիպով) մեգապոլիսները։ Խաղի դեպքերը տեղի են ունենում 1992 թ.-ի տարեմուտին։ Գլխավոր հերոս Կարլ Ջոնսոնը (Սի Ջեյ) մոր սպանության գույժը լսելուն պես Լիբերթի սիթիից վերադառնում է հայրենի Լոս Սանտոս։ Ընտանիքի անդամների և վաղեմի ընկերների հետ վերամիավորվելուց հետո Սի Ջեյը փորձում է վերականգնել իր հին հանցախմբի երբեմնի փառքը, ընդհարվում կոռումպացված ոստիկանների հետ, և ի վերջո կարողանում բացահայտել մոր սպանության պատճառը։
Խաղի սյուժեն հիմնված է Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցած բազմաթիվ իրական միջադեպերի վրա, այդ թվում՝ «Քրիփս», «Բլադս» աֆրոամերիկյան հանցախմբերի և լատինաամերիկյան ավազակախմբերի հակամարտությունները, 80-ականների կոկաինյան համաճարակը, հանրության կողմից մերկացված Լոս Անջելեսի ոստիկանության կատարած դաժանությունները և 1992 թվականի Լոս Անջելեսի խռովությունները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Redump.org — Europe.
- ↑ http://www.pegi.info/en/index/global_id/505/?searchString=Grand+Theft+Auto%3A+San+Andreas
- ↑ http://www.esrb.org/ratings/Synopsis.aspx?Certificate=20427&Title=Grand+Theft+Auto%3a+San+Andreas
- ↑ «Grand Theft Auto: San Andreas»։ Իքս-Բոքս լայվ։ Վերցված է 2008 թ․ Դեկտեմբերի 27
Արտաքին հղումներ խմբագրել
- Պաշտոնական կայք(անգլ.)