Ֆորսիցիա միջանկյալ
Ֆորսիցիա միջանկյալ
Ֆորսիցիա միջանկյալ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Տրիբա Forsythieae
Ցեղ Ոսկեզանգ (Forsythia)
Տեսակ Ֆորսիցիա միջանկյալ (F. ×intermedia)
Միջազգային անվանում
Forsythia ×intermedia

Ֆորսիցիա միջանկյալ (լատին․՝ Forsythia intermedia), պատկանում է ձիթենազգիների ընտանիքին։ Ունի 3 մ բարձրություն։ Տերևներն ունեն 8-12 սմ երկարություն։ Գարնանը բաց կանաչավուն են, իսկ աշնանը ընդունում են դարչնամանուշակագույն գունավորում։ Ծաղիկները լինում են մեկական կամ խմբերով։ Ծաղկում է մարտ,ապրիլ ամիսներին։ Անսովոր վաղ արթնացող, լուսասեր, ցրտադիմացկուն տեսակ է, բազմանում է սերմերով և կանաչ կտրոններով։ Տարածված է մեր հանրապետության ստորին և միջին լեռնային գոտիներում։

Նկարագրություն խմբագրել

Տերևները երկարավուն ձվաձև են կամ երկարավուն նշտարաձև։ Ուժեղ աճող ընձյուղների վրա հաճախ տերևները բլթակավոր են և նույնիսկ եռամասնակի։ Պտուղը երկբնանի տուփիկ է, որը հասունանալիս ճաքում է երկարությամբ։ Պարունակում է բազմաթիվ թևավոր սերմեր։ Հիբրիդային ծագում ունի՝ ստացվել է ֆորսիցիայի երկու՝ կանաչ և կախված տեսակների տրամախաչումից։ Մշակվում է գրեթե ամենուրեք՝ հանդիսանալով ամենատարածված թփատեսակներից մեկը։

Պատկերասրահ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսիցիա միջանկյալ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆորսիցիա միջանկյալ» հոդվածին։