Ֆոնտենե սու Բուա ( ֆր.՝ Fontenay-sous-Bois ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտի Նոժան սյուր Մառն շրջանում։ Համայնքը բաժանված է երկու կանտոնների ՝ Արևմտյան և Արևելյան Ֆոնտենե սու Բուա։

Բնակավայր
Ֆոնտենե սու Բուա
ֆր.՝ Fontenay-sous-Bois[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎալ-դը-Մարն, Սենա, Նոժան-սյուր-Մարն և Մեծ Փարիզ
Մակերես5,58 կմ²
ԲԾՄ90 մետր, 44 մետր, 111 մետր
Բնակչություն51 812 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ94120[3]
Պաշտոնական կայքfontenay.fr(ֆր.)
Ֆոնտենե սու Բուա (Ֆրանսիա)##
Ֆոնտենե սու Բուա (Ֆրանսիա)

Ընկած է Փարիզի կենտրոնից 9,3 կիլոմետր դեպի արևելք։ Զբաղեցնում է 5,58 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2006 թվականի տվյալներով եղել է 52 675։

Համայնքի անվանումը միջնադարում հիշատակվում է որպես Fontanetum («աղբյուրներ»), միջնադարյան լատիներեն fontana («աղբյուր», «ակունք») բառից։ Նախկինում Fontenay-sous-Bois-ից բացի կիրառվել են նաև Fontenay-les-Bois և Fontenay-sur-le-Bois անվանումները։ 19-րդ դարի սկզբից համայքն ունեցել է մեկ անուն, որն էլ օգտագործվում է ներկայումս՝ Ֆոնտենե սու Բուա։

Անտառ ( ֆր.՝ Bois ) բառը, որն առկա է համայնքի անվան մեջ, Փարիզի արևելյան ծայրամասում ընկած Վենսենյան անտառն է՝ Բուա դը Վենսենը։ 1929 թվականին համայնքը զրկվեց իր տարածքի ավելի քան մեկ երրորդից, քանի որ Բուա դը Վենսենը (նրա մեծ մասը պատկանում էր Ֆոնտենե սու Բուային) ներառվեց Փարիզի քաղաքային սահմաններում։

Նշանավոր բնակիչներ

խմբագրել
  • Վլադիսլավ Ստարևիչ - ռուս և ֆրանսիացի մուլտիպլիկատոր, տիկնիկային անիմացիայի ստեղծողներից մեկը։

Ժողովրդագրություն

խմբագրել
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1793 1700—    
1800 1478−1.98%
1806 1230−3.01%
1821 1262+0.17%
1831 1385+0.93%
1836 1524+1.93%
1841 1646+1.55%
1846 1783+1.61%
1851 1662−1.40%
1856 1760+1.15%
1861 2953+10.90%
1866 3092+0.92%
1872 5378+9.66%
1876 4445−4.65%
1881 4365−0.36%
1886 5839+5.99%
1891 5836−0.01%
1896 7220+4.35%
ՏարեթիվԲնակ․տ․ ±%
1901 9320+5.24%
1906 11 391+4.09%
1911 15 192+5.93%
1921 18 129+1.78%
1926 23 531+5.35%
1931 30 036+5.00%
1936 31 546+0.99%
1946 30 860−0.22%
1954 36 739+2.20%
1962 37 484+0.25%
1968 38 962+0.65%
1975 46 475+2.55%
1982 52 627+1.79%
1990 51 868−0.18%
1999 50 921−0.20%
2007 52 143+0.30%
2012 52 998+0.33%
2017 52 939−0.02%
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5]

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնտենե սու Բուա» հոդվածին։